ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
2 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 119 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 10-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հարցը՝ հրշեջ փակիչ կափույրների մեծածախ իրացման անդրսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործով (այսուհետ՝ գործ)։
Գործի նյութերի քննության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և սույն որոշման նկարագրական պատճառաբանական մասերում՝ հավելվածի համաձայն ներկայացված՝ գործի քննության վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Ճանաչել «Ապոգեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, քաղ․ Մոսկվա, Չերնիցինսկի նրբափողոց, շ․3, շին․ 5, 2-րդ հարկ, գրասենյակ 1, ՀՎՊԾ 1023302160584, գրանցման ամսաթիվ՝ 15 մարտի 1999թ․, ՀՎՀՀ 3307007851) և դրա պաշտոնատար անձ Մ․Վ․ Գուսևի գործողություններում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի խախտման բացակայությունը և Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 46-րդ կետի 1-ին կետի հիման վրա դադարեցնել գործի քննությունը նշված անձանց վերաբերյալ։
2. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 119 որոշման |
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 119 որոշման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստացել է Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության (այսուհետ՝ ԲՀ ՀԿԱՆ) դիմումը (նյութերը) (2022 թվականի սեպտեմբերի 7-ի մտից թիվ 16782 գրություն) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածի դրույթների խախտման հատկանիշների առկայության մասին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների (նյութերի) քննության կարգի (այսուհետ՝ Դիմումների քննության կարգ) 1312 կետի հիման վրա՝ դիմումի (նյութերի) քննությունը կասեցվել է (2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2023 թվականի հունվարի 24-ը), և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդաբանությանը (այսուհետ՝ Մեթոդաբանություն) համապատասխան՝ Հանձնաժողովը հրշեջ փակիչ կափույրների մեծածախ իրացման անդրսահմանային շուկայում մրցակցության վիճակի գնահատում է անցկացրել։
Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 11-րդ կետին և Մեթոդաբանության 61-63-րդ կետերին համապատասխան՝ մրցակցության վիճակի գնահատման յուրաքանչյուր փուլում կատարված հիմնական եզրակացությունները շարադրված են այն մասով, որով չեն խախտվում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները։
Մեթոդաբանության II բաժնի դրույթներին համապատասխան՝ շուկայի ուսումնասիրության ժամանակային միջակայքը սահմանված է 2021 թվականի հունիսի 30-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։
Առաջնորդվելով Մեթոդաբանության III բաժնի պահանջներով՝ սահմանվել են ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները. հրշեջ փակիչ կափույրների մեծածախ իրացում (այսուհետ համապատասխան՝ ապրանք, ապրանքային շուկա)։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային շուկաների շարքին դասելու չափորոշիչների (այսուհետ՝ Չափորոշիչներ) 2-րդ կետով սահմանվել է, որ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների կիրառման նպատակով շուկան դասվում է անդրսահմանային շուկաների շարքին, եթե ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններն ընդգրկում են Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տարածքներ։
Համաձայն Մեթոդաբանության 26-րդ կետի «ա» ենթակետի՝ ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները որոշելիս Չափորոշիչներին դրա համապատասխանությունը սահմանելու նպատակով բացահայտվում է ապրանքային շուկայի անդրսահմանային լինելու այնպիսի հատկանիշ, ինչպիսին մեկ անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք մատակարարելն է։
Ուսումնասիրվող ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները որոշելիս պարզվել է, որ ապրանքների մատակարարումն իրականացվում է մեկ անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետությունների (Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության) տարածք։
Մեթոդաբանության IV բաժնի դրույթներին համապատասխան և հաշվի առնելով այն փաստը, որ ապրանքը մատակարարվում է Բելառուսի Հանրապետությունից Ղազախստանի Հանրապետություն ու Ռուսաստանի Դաշնություն և շրջանառվում է այդ անդամ պետությունների տարածքներում, որպես անդրսահմանային ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններ որոշվել են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները։
«Ապոգեյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ «Ապոգեյ» ՍՊԸ) և «Խուլերի բելառուսական միավորում» հասարակական միավորման «Ցվետլիտ» արտադրական ունիտար ձեռնարկությունը (Բելառուսի Հանրապետություն) (այսուհետ՝ «Ցվետլիտ» ԱՈՒՁ) հրշեջ փակիչ կափույրներ արտադրողներ են և արտադրանքն իրացնում են Միության ապրանքային շուկաներում։
Այսպիսով պարզվել է, որ Չափորոշիչների 2-րդ և 3-րդ կետերի պայմանները կատարվում են, քանի որ ապրանքային շուկան անդրսահմանային է, իսկ տնտեսավարող սուբյեկտը, որի գործողություններում դիտարկվում են Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված խախտման պայմանները, և մրցակից տնտեսավարող սուբյեկտը, որին պատճառվել է կամ կարող է վնաս պատճառվել, կամ հասցվել է, կամ կարող է վնաս հասցնել գործարար համբավին՝ նման գործողությունների կատարման արդյունքում, գրանցված են տարբեր անդամ պետությունների տարածքներում (Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում), և Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման կանխումը վերապահված է Հանձնաժողովի իրավասությանը։
Արձանագրության 131 կետին և Դիմումների քննության կարգի 1314 կետին համապատասխան, Արձանագրության 132 կետով սահմանված դեպքերի բացակայությամբ պայմանավորված, այն գործողությունները կանխելու նպատակով, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցություն թույլ չտալուն, դրա սահմանափակմանը, վերացմանը, դիմումի (նյութերի) քննությունը 2023 թվականի հունվարի 24-ի թիվ 8/որոշ․ որոշումով կասեցվել է նախազգուշացում տալու և դրանում նշված պահանջները և (կամ) միջոցները կատարելու ժամկետով։
«Ապոգեյ» ՍՊԸ-ի նկատմամբ Հանձնաժողովը տվել է 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 1-նախազգ. նախազգուշացումը՝ այն գործողությունները կանխելու մասին, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցություն թույլ չտալուն, դրա սահմանափակմանը, վերացմանը։
2023 թվականի հուլիսի 10-ի թիվ 48 գրությամբ (2023 թվականի հուլիսի 10-ի մտից թիվ 12096) «Ապոգեյ» ՍՊԸ-ն հայտնել է նախազգուշացումը չկատարելու մասին։
Պայմանավորված նրանով, որ «Ապոգեյ» ՍՊԸ-ն չի կատարել նախազգուշացման մեջ նշված պահանջները և (կամ) միջոցները, 2023 թվականի հուլիսի 12-ին դիմումի (նյութերի) քննությունը վերսկսվել է, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն անցկացնելու կարգի (այսուհետ՝ Քննություն անցկացնելու կարգ) 3-րդ կետի 1-ին ենթակետին, Արձանագրության 10-րդ կետի 4-րդ ենթակետին և 12-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովը, Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի հնարավոր խախտման հատկանիշների առկայությամբ պայմանավորված, կայացրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն անցկացնելու մասին 2023 թվականի հուլիսի 12-ի թիվ 57/որոշ․ որոշումը (այսուհետ՝ քննություն) և անցկացրել է համապատասխան քննությունը։
Համաձայն ԲՀ ՀԿԱՆ-ի նյութերի՝ «Ապոգեյ» ՍՊԸ-ի գործողություններում դիտարկվում են անբարեխիղճ մրցակցության արգելքի հնարավոր խախտման հատկանիշներ, որոնք արտահայտվել են կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված այնպիսի տեղեկությունների տարածմամբ, որոնք կարող են վնաս հասցնել տնտեսավարող սուբյեկտին կամ նրա գործարար համբավին 2022 թվականի հունիսի 30-ին «Ապոգեյ» ՍՊԸ-ի կողմից «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի արտադրանք սպառողների հասցեին հետևյալ բովանդակությամբ տեղեկատվական բնույթի նամակ ուղարկելու միջոցով՝
«Սույնով հայտնում եմ մարդկանց կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ (այսուհետ՝ վտանգավոր ապրանք) (հրշեջ փակիչ կափույրներ) Բելառուսի Հանրապետության տարածքում արտադրվելու և հետագայում Ռուսաստանի Դաշնության տարածքում իրացվելու մասին։
Կափույրներն արտադրվում են «Խուլերի բելառուսական միավորում» հասարակական միավորման «Ցվետլիտ» արտադրական ունիտար ձեռնարկության կողմից, որը գտնվում է Բելառուսի Հանրապետություն, 230005, քաղաք Գրոդնո, Ձերժինսկու փողոց, տուն 94 հասցեում։
Արտադրական կափույրները, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին և օգտագործման ժամանակ վտանգ են ներկայացնում կյանքի և առողջության համար, տարածվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ վաճառքի առաջարկի և սպառողներին՝ Ռուսաստանի Դաշնության կազմակերպություններին ու քաղաքացիներին փաստացի վաճառքի միջոցով։
2021 թվականի դեկտեմբերի 22-ին «Ապոգեյ» ՍՊԸ-ն ձեռք է բերել Բելառուսի Հանրապետության «Ցվետլիտ» ունիտար ձեռնարկության կողմից արտադրված 15 հատ կափույր։
Այնուհետև, «Ապոգեյ» ՍՊԸ-ի հարցման համաձայն, կափույրների նկատմամբ իրականացվել են փորձարկումներ «Ռուսաստանի ԱԻՆ հակահրդեհային պաշտպանության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային պետական բյուջետային հաստատության հրշեջ տեխնիկայի և հրդեհաշիջման համակարգերի գիտահետազոտական կենտրոնի փորձագիտական լաբորատորիա» (այսուհետ՝ Ռուսաստանի ԱԻՆ ՀՊՀԳՀԻ ԴՊԲՀ ՀՏ և ՀՀ ԳՀԿ ՓԼ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից՝ հիմնական պարամետրի՝ հիդրավլիկական դիմադրության գործակցի համապատասխանությունը ԳՕՍՏ Ռ 53278-2009 ստանդարտի պահանջներին որոշելու նպատակով, որը սահմանում է կափույրի միջով ջրատվության մեծությունը (հավելված թիվ 2՝ փորձարկման համար նմուշների հանձնման 2022 թվականի մարտի 25-ի թիվ 1 ակտ)։ Ռուսաստանի ԱԻՆ ՀՊՀԳՀԻ ԴՊԲՀ ՀՏ և ՀՀ ԳՀԿ ՓԼ լաբորատորիայի եզրակացությանը համապատասխան՝ Բելառուսի Հանրապետությունում «Ցվետլիտ» ունիտար ձեռնարկության արտադրած կափույրները չեն համապատասխանում ԳՕՍՏ Ռ 53278-2009 պահանջներին և, որպես հետևանք, դրանց օգտագործումը չի համապատասխանում մարդկանց կյանքի և առողջության անվտանգության պահանջներին (հավելված թիվ 3, 2022 թվականի հունիսի 14-ի թիվ 2368/4.3-2022 արձանագրություն)։
Փորձագիտական հետազոտությունը ցույց է տվել, որ կափույրները հրդեհի առաջացման դեպքում չեն ապահովում նորմատիվային ջրատվություն։
Այսպես, ՀԾ 50 անկյունային արույրե կափույրի համար ԳՕՍՏ Ռ 53278-2009-ով սահմանված հիդրավլիկական դիմադրության գործակցի միջին արժեքները կազմում են 7,5 գործակից։ Սակայն փաստացի՝ հետազոտված կափույրներում գործակիցը գերազանցված է 3 անգամ և 21-ից 27-ի միջակայքում է։
ՀԾ 50 անկյունային թուջե կափույրի դեպքում հիդրավլիկական դիմադրության գործակցի միջին արժեքի գերազանցումը գտնվում է 12,99-ից 13,20-ի միջակայքում՝ 7,5 նորմայի դեպքում։
Իսկ ՀԾ 65 կափույրի դեպքում հիդրավլիկական դիմադրության գործակցի միջին արժեքները գտնվում են 7,57-ից 7,95-ի միջակայքում՝ 6,5 նորմայի դեպքում։
Հրշեջ ծորակի կափույրները Եվրասիական տնտեսական միության «Հրդեհային անվտանգության և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջներին համապատասխանության մասով պարտադիր հայտարարագրման օբյեկտ են: Ընդ որում, համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 163 որոշման, կափույրների համապատասխանությունը պահանջներին հաստատելու համար օգտագործվում են հետևյալ ստանդարտները՝
- ԳՕՍՏ Ռ 53278-2009 «Հրշեջ տեխնիկա. Հրշեջ փակիչ կափույրներ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկումների մեթոդներ» (4.1-րդ (1-ին աղյուսակի 1-5-րդ, 8-18-րդ կետեր), 4.2-րդ, 4.5-րդ, 4.7-4.15-րդ կետեր)
- ՍՏԲ 11.14.04-2009 «Հրդեհային անվտանգության ստանդարտների համակարգ. Հրշեջ ծորակների կափույրներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» (4.2-4.6-րդ, 4.8-4.10-րդ, 4.12-4.17-րդ կետեր)
- ՍՏ ՂՀ 1712-2007 «Հրշեջ տեխնիկա. Հակահրդեհային ջրամատակարարման համակարգերի սարքավորում. Հրշեջ ծորակների կափույրներ. Հրդեհային անվտանգության տեխնիկական պահանջներ. Փորձարկումների մեթոդներ» (4.1-4.6.2-րդ, 5-րդ կետեր)։
«Խուլերի բելառուսական միավորում» հասարակական միավորման «Ցվետլիտ» արտադրական ունիտար ձեռնարկության կափույրները, համաձայն հայտարարագրերի ռեեստրի տվյալների, ունեն 2020 թվականի մայիսի 18-ի թիվ BY/112 11.01.ТР043 033 00038 ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագիր, որը տրված է 2020 թվականի ապրիլի 13-ի թիվ 022/20 և 2020 թվականի մայիսի 12-ի թիվ 035/20 փորձարկումների արձանագրությունների հիման վրա: Որպես համապատասխանության հաստատման ստանդարտ՝ օգտագործվել է ՍՏԲ 11.14.04-2009 «Հրդեհային անվտանգության ստանդարտների համակարգ. Հրշեջ ծորակների կափույրներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» (4.2-4.6-րդ, 4.8-4.10-րդ, 4.12-4.17-րդ կետեր) ստանդարտը։
Տվյալ ստանդարտում բացակայում է հիդրավլիկական դիմադրության գործակցի միջին արժեքի վերաբերյալ պահանջը, սակայն այդ պարամետրի հաշվարկը որոշվում է կափույրի կառուցվածքով և դրա ներքին տրամագծով, որոնց նկատմամբ վերոհիշյալ ստանդարտում առկա է պարտադիր պահանջ։
Տվյալ ստանդարտի 1-ին աղյուսակի 7-րդ կետին համապատասխան՝ «50» պայմանական անցումով կափույրի ներքին տրամագիծը պետք է լինի ոչ պակաս, քան 45 մմ, մինչդեռ Բելառուսի Հանրապետությունում «Ցվետլիտ» ունիտար ձեռնարկության արտադրած՝ հետազոտված կափույրների ներքին տրամագիծը հավասար է 35 մմ-ի։ Իր հերթին, «65» պայմանական անցումով կափույրների համար ներքին տրամագիծը պետք է լինի ոչ պակաս, քան 62 մմ, մինչդեռ փաստացի այն կազմում է 46 մմ։
Այսպիսով, Բելառուսի Հանրապետությունում «Ցվետլիտ» ունիտար ձեռնարկության արտադրված կափույրները չեն կարող օգտագործվել որպես հակահրդեհային ջրամատակարարման համակարգերի սարքավորում, քանի որ չեն համապատասխանում ՍՏԲ 11.14.04-2009 «Հրդեհային անվտանգության ստանդարտների համակարգ. Հրշեջ ծորակների կափույրներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» (4.2-4.6-րդ, 4.8-4.10-րդ, 4.12-4.17-րդ կետեր) ստանդարտին, ինչը հանգեցնում է Եվրասիական տնտեսական միության «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջների խախտմանը և չի համապատասխանում մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության պահանջներին։» (այսուհետ՝ տեղեկատվական նամակ թիվ 64)։
Քննության ընթացքում նաև պարզվել է, որ «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ Ինտերնետ ցանց)՝ «Ապոգեյ» ՍՊԸ-ի պաշտոնական կայքում (https://oooapogei.ru), «Ապոգեյ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Մ.Վ. Գուսևի հանձնարարությամբ, «ԵԱՏՀ ստուգման վերաբերյալ դիրքորոշում» բաժնում տեղադրված է հետևյալ տեղեկատվությունը.
«Հարգելի՛ գործընկերներ և հաճախորդներ,
«Ապոգեյ» ՍՊԸ-ի կողմից ստացվող հարցումների կապակցությամբ, որոնց առիթը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նամակներն են՝ ուղղված ինչպես մեր հաճախորդներին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության երկրների տարածքում փակիչ ամրանների արտադրության և վաճառքի շուկայում գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.
2022 թվականի սեպտեմբերին «Ապոգեյ» ՍՊԸ-ն ստացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարցումը, որով «Ապոգեյ» ՍՊԸ-ին հրահանգվում էր հանձնաժողովին տրամադրել «Ապոգեյ» ՍՊԸ-ի տնտեսական գործունեությանը վերաբերող զգալի ծավալի փաստաթղթեր։ Որպես նման պահանջի հիմք՝ ԵԱՏՀ-ն հղում էր անում Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության և փակիչ ամրանների բելառուսական արտադրողներից մեկի դիմումին՝ «Ապոգեյ» ՍՊԸ-ի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ։
Մենք կարծում ենք, որ բելառուսական արտադրողի բողոքի պատճառը, որն արդյունքում հանգեցրել է նշված ստուգմանը, դարձել են «Ապոգեյ» ՍՊԸ-ի դիմումները Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության վերահսկող մարմիններին։ Այդ դիմումներում «Ապոգեյ» ՍՊԸ-ն հայտնում էր այն մասին, որ փակիչ ամրանների (հրշեջ փակիչ կափույրների) ռուսական արտադրողները հայտնվել են անհավասար մրցակցային պայմաններում Բելառուսի տարածքում գործող արտադրողների հետ։
Ո՞րն է խնդրի էությունը։
Հրշեջ փակիչ կափույրները նախատեսված են հրշեջ ծորակում ջուր բաց թողնելու համար։ Այս ամրանների կարևորագույն գործառույթներից մեկը կափույրի միջով ջրի պահանջվող ծախսի ապահովումն է (ջրի անհրաժեշտ ճնշման ապահովումը). դրա կատարումը սահմանվում է ըստ կառուցվածքի՝ կափույրի բոլոր խոռոչները, որոնցով անցնում է ջուրը, պետք է ունենան նվազագույն անհրաժեշտ հատույթներ/տրամագծեր։
Ռուսաստանի Դաշնության տարածքում արտադրվող կափույրների պարտադիր տեխնիկական պարամետրերը կարգավորվում են ԳՕՍՏ Ռ 53278-2009-ով, որը, մասնավորապես, պարունակում է պահանջ հետևյալ հիդրավլիկական դիմադրության գործակիցներով կափույրների արտադրության վերաբերյալ.
- 50 մմ տրամագծով կափույրներ՝ ոչ պակաս, քան 7,5 մա/վրկ,
- 65 մմ տրամագծով կափույրներ՝ ոչ պակաս, քան 6,5 մա/վրկ։
Միևնույն ժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 200 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրվող փակիչ ամրանների (այդ թվում՝ կափույրների) վաճառքը, մինչև համապատասխան միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ընդունումը, պետք է իրականացվի մասնակից երկրների ազգային ստանդարտների հիման վրա։
Բելառուսի Հանրապետությունում գործող ՍՏԲ 11.14.04.2009 ԳՕՍՏ-ը՝ ԲՀ Պետստանդարտի 13.11.2017թ. թիվ 83 որոշմամբ գործողության մեջ դրված թիվ 1 փոփոխությամբ, չի նախատեսում պարտադիր պահանջներ հիդրավլիկական դիմադրության նկատմամբ, այսինքն՝ կափույրները կարող են թողարկվել առանց անցքերի կամ զգալիորեն նվազեցված ցուցանիշներով։ Այն կափույրների անցքերը, որոնց պարամետրերը նեղացված են, չեն ապահովում ջրի անհրաժեշտ ճնշումը հրդեհաշիջման ժամանակ, և նման կափույրները չպետք է տեղադրվեն հակահրդեհային միջոցառումների համար նախատեսված սարքավորումների վրա (հիդրանտներում, բնակելի շենքերի և ձեռնարկությունների հրշեջ պահարաններում և այլն)։
Ասվածը հաստատելու համար «Ապոգեյ» ՍՊԸ-ն ձեռք է բերել մեկ բելառուսական արտադրողի մի քանի արտադրանք և պատվիրել համապատասխան փորձագիտական հետազոտություն Ռուսաստանի ԱԻՆ ՀՊՀԳՀԻ ԴՊԲՀ ՀՏ և ՀՀ ԳՀԿ ՓԼ հավատարմագրված լաբորատորիայում։ Հետազոտությունը հաստատել է, որ այդ արտադրողի կափույրների կոնստրուկցիան ունի 30%-ով նվազեցված անցումային տրամագիծ, ինչը հանգեցնում է ճնշման (երեք անգամ) և հրշեջ ծայրապանակում ջրի շիթի հեռահարության նվազմանը՝ նորմատիվային ցուցանիշներից ցածր։ Այդ կափույրները հրդեհի առաջացման դեպքում չեն ապահովում նորմատիվային ջրատվություն։ Հնարավոր է, որ կափույրների նմանատիպ կառուցվածք հանդիպում է նաև բելառուսական այլ արտադրողների մոտ, որոնք իրենց ապրանքը մատակարարում են Ռուսաստանի Դաշնություն։
Մինչդեռ, հայրենական ԳՕՍՏ Ռ 53278-2009-ի տեսանկյունից նման ոչ անվտանգ արտադրանքի վաճառքը Ռուսաստանի Դաշնության տարածքում լիովին համապատասխանում է ԵԱՏՄ և Բելառուսի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին։
Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ մենք համարում ենք, որ փակիչ ամրանների վերաբերյալ միջպետական ստանդարտների տարբերությունները բելառուսական արտադրողների համար ստեղծում են զգալի մրցակցային առավելություններ, քանի որ որակի բարձրագույն ստանդարտներ ունեցող և անվտանգության բոլոր պահանջներին համապատասխանող ռուսական փակիչ ամրանների արտադրությունն ավելի թանկ է նստում՝ նյութի մեծ քանակի օգտագործման պատճառով։ Ռուսական ստանդարտների նվազեցումը (ԳՕՍՏ-ի փոփոխությունը)՝ արտադրության էժանացման նպատակով, անհնար է, քանի որ ԳՕՍՏ-ի պահպանումը քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության երաշխիքն է։ Սպառողները, որպես կանոն, մասնագետ չեն փակիչ ամրանների նախագծման, անվտանգության ստանդարտների և տարբեր տեսակների հրդեհների մարման համար սահմանված նորմատիվների հարցում, և անհրաժեշտ ապրանք ձեռք բերելիս կողմնորոշվում են հիմնականում դրա գնով։ Այսպիսով, առաջիկայում համեմատաբար էժան, բայց պոտենցիալ վտանգավոր արտադրանքը կարող է զբաղեցնել շուկայի զգալի մասը։ Սա, ըստ «Ապոգեյ» ՍՊԸ-ի, կհանգեցնի ռուսական արտադրողների մեծ մասի անխուսափելի սնանկացմանը, որոնք չեն դիմանա գնային մրցակցությանը։ Բացի այդ, նեղացված անցումային տրամագծով կափույրների օգտագործումը կհանգեցնի տարատեսակ հրդեհներից պատճառված վնասների ավելացմանը։
Մենք հնարավոր համարեցինք այդ մասին տեղեկացնել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության բոլոր շահագրգիռ պետական մարմիններին՝ հուսալով, որ նրանք կսկսեն փակիչ ամրանների տեխնիկական պահանջների միասնականացման գործընթացը։ե։
Քանի որ բավարար չեն այն տեղեկությունները, որոնք թույլ են տալիս եզրահանգել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության կամ բացակայության մասին, Հանձնաժողովը, Քննություն անցկացնելու կարգի 6-րդ կետին համապատասխան, 2023 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 69/որոշ․ որոշմամբ երկարաձգել է քննության անցկացման ժամկետը՝ մինչև 2024 թվականի փետրվարի 14-ը։
Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետին, Քննության անցկացման կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետին, 13-րդ և 16-րդ կետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի (այսուհետ` Գործերի քննության կարգ) 2-րդ կետին համապատասխան, քննության ընթացքում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների հայտնաբերման հետ կապված՝ 2024 թվականի փետրվարի 12-ի թիվ 2/որոշ․ որոշումով հարուցվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործ (այսուհետ՝ գործ), և ստեղծվել է դրա քննության հարցերով հանձնաժողով՝ հետևյալ կազմով․
գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ա.Գ. Սուշկևիչ,
գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա.Ա. Կալիև,
գործի քննության հարցերով հանձնաժողովի անդամներ՝ Օ․Ս․ Կորոլկովա, Ե․Վ․ Կուրբատով, Ա․Լ․ Սեյտալիև եւ Ս․Ս․ Սումենկով։
Գործը հարուցվել է «Ապոգեյ» ՍՊԸ-ի նկատմամբ (Ռուսաստանի Դաշնություն, քաղ․ Մոսկվա, Չերնիցինսկի նրբափողոց, շ․3, շին․ 5, 2-րդ հարկ, գրասենյակ 1, ՀՎՊԾ 1023302160584, գրանցման ամսաթիվ՝ 15 մարտի 1999թ․, ՀՎՀՀ 3307007851) (այսուհետ՝ պատասխանող)։
Նաև գործով որպես պատասխանող՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը ներգրավել է հետևյալ անձի՝ Մ․Վ․ Գուսևին, «Ապոգեյ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (2024 թվականի մարտի 18-ի թիվ 10/որոշ․ որոշում)։
Գործի քննությանը մասնակցած անձինք՝
անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներ, որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը՝ Ա․Վ․ Վոյնո, Ռ․Տ․ Կազակով, Ժ․Բ․ Սագդատ, Յա․Վ․ Սկլյարովա և Ա․Ա․ Շեմյակինա,
պատասխանողի՝ լիազորագրով ներկայացուցիչ՝ Ա․Բ․ Պոկրովսկայա։
Գործի քննության հարցերով հանձնաժողովի կազմը փոխելու մասին 2024 թվականի ապրիլի 4-ի թիվ 15/որոշ. որոշմամբ տվյալ հանձնաժողովից հեռացվել է Ե․Վ․ Կուրբատովը։
Գործի քննության հարցերով հանձնաժողովի կազմը փոխելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 49/որոշ. որոշմամբ գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ս.Վ. Մաքսիմովը և հեռացվել է Օ․Ս․ Կորոլկովան։
Պատասխանողները գործի քննության շրջանակներում չեն ճանաչում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման փաստը։
Պատասխանողների պարզաբանումների համաձայն (2024 թվականի դեկտեմբերի 3-ի մտից թիվ 19868 գրություն)՝ «Ապոգեյ» ՍՊԸ-ն չի կազմել թիվ 64 տեղեկատվական նամակը և այն երրորդ անձանց չի ուղարկվել։ 2022 թվականի հունիսի 30-ի ելից թիվ 64 համարով գրանցված նամակը «Ապոգեյ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Մ․Վ․ Գուսևի հանձնարարությամբ ուղարկվել է բացառապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման գործերով նախարարության (Ռուսաստանի ԱԻՆ) կրթական և գիտատեխնիկական գործունեության դեպարտամենտ։ «Ապոգեյ» ՍՊԸ-ն, դիմումներ ներկայացնելով պետական մարմիններ, համարում էր, որ իրացնում է սպառողների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության ապրանքային շուկայի այլ մասնակիցների իրավունքների հնարավոր խախտման մասին հայտնելու իր սահմանադրական իրավունքը։
Հանձնաժողովի՝ թիվ 64 տեղեկատվական նամակի ստացման վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ Ռուսաստանի ԱԻՆ-ի կրթական և գիտատեխնիկական գործունեության դեպարտամենտը հայտնել է (2023 թվականի հուլիսի 27-ի մտից թիվ 13214 գրություն), որ «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի արտադրանքի (հրշեջ փակիչ կափույրներ) որակի վերաբերյալ «Ապոգեյ» ՍՊԸ-ի 2022 թվականի հունիսի 30-ի ելից թիվ 64 գրությունը Ռուսաստանի ԱԻՆ-ը չի ստացել։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԻՆ-ի կրթական և գիտատեխնիկական գործունեության դեպարտամենտն ստացել է «Ապոգեյ» ՍՊԸ-ի՝ 2022 թվականի հունիսի 30-ի ելից թիվ 52 գրությունը՝ «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի արտադրանքի որակի վերաբերյալ։
Գործի նյութերի համաձայն՝ «Ապոգեյ» ՍՊԸ-ն «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի սպառողների հասցեով ուղարկել է 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 64 տեղեկատվական նամակը, որում, ի թիվս այլնի, պնդվում էր. «Ցվետլիտ» ունիտար ձեռնարկության արտադրված կափույրները չեն կարող օգտագործվել որպես հակահրդեհային ջրամատակարարման համակարգերի սարքավորում, քանի որ չեն համապատասխանում ՍՏԲ 11.14.04-2009 «Հրդեհային անվտանգության ստանդարտների համակարգ. Հրշեջ ծորակների կափույրներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» (4.2-4.6-րդ, 4.8-4.10-րդ, 4.12-4.17-րդ կետեր) ստանդարտին, ինչը հանգեցնում է Եվրասիական տնտեսական միության «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) պահանջների խախտմանը և չի համապատասխանում մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության պահանջներին։ե։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ չի թույլատրվում անբարեխիղճ մրցակցությունը, այդ թվում՝ կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկությունների տարածումը, որոնք կարող են կորուստներ պատճառել տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին) կամ վնաս հասցնել նրա գործարար համբավին։
Արձանագրության 2-րդ կետի 14-րդ ենթակետով արձանագրվել է, որ անբարեխիղճ մրցակցությունը տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) (անձանց խմբի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) (անձանց խմբերի)՝ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ առավելությունների ձեռքբերմանն ուղղված ցանկացած գործողություն է, որը հակասում է անդամ պետությունների օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության ու արդարության պահանջներին և վնաս է պատճառել կամ կարող է վնաս պատճառել այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտներին), կամ վնաս է հասցնել, կամ կարող է վնաս հասցնել նրանց գործարար համբավին։
Նշված նորմերի փոխկապակցված ընթերցումը վկայում է այն մասին, որ Միության իրավունքով արգելված է տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) (անձանց խմբի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) (անձանց խմբերի)՝ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ առավելությունների ձեռքբերմանն ուղղված ցանկացած գործողություն, որը հակասում է անդամ պետությունների օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության ու արդարության պահանջներին և վնաս է պատճառել կամ կարող է վնաս պատճառել այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտներին), կամ վնաս է պատճառել, կամ կարող է վնաս հասցնել նրանց գործարար համբավին, որոնք արտահայտվել են կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկությունների տարածման մեջ, որոնք կարող են կորուստներ պատճառել տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին) կամ վնաս հասցնել նրա գործարար համբավին։
Բելառուսի Հանրապետության ՀԿԱՆ-ի նյութերում ներկայացված թիվ 64 տեղեկատվական նամակի բովանդակության վերաբերյալ Հանձնաժողովը պարզել է հետևյալը՝
Պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան, այն արտադրանքը, որի առնչությամբ ուժի մեջ է մտել Միության տեխնիկական կանոնակարգը, Միության տարածքում շրջանառության մեջ է դրվում՝ պայմանով, որ այդ արտադրանքն անցել է Միության տվյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ համապատասխանության գնահատման անհրաժեշտ ընթացակարգերը։
Պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված է, որ անդամ պետություններն իրենց տարածքում ապահովում են Միության տեխնիկական կանոնակարգի (Միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց ներկայացնելու Միության տեխնիկական կանոնակարգում ներառված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 200 որոշման համաձայն՝ ԵԱՏՄ ՏԿ 043/2017 պահանջների կատարումն ապահովելու նպատակով հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցների նկատմամբ, մասնավորապես՝ հրշեջ փակիչ կափույրների նկատմամբ, կիրառվում են՝ ԳՕՍՏ Ռ 53278-2009 «Հրշեջ տեխնիկա. Հրշեջ փակիչ կափույրներ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկումների մեթոդներ» (4.1-րդ (այդ թվում՝ 1-ին աղյուսակի 1-5-րդ, 8-18-րդ կետեր), 4.2-րդ, 4.5-րդ և 4.7-4.15-րդ կետեր), ՍՏԲ 11.14.04-2009 «Հրդեհային անվտանգության ստանդարտների համակարգ. Հրշեջ ծորակների կափույրներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» (4.2-4.6-րդ, 4.8-4.10-րդ և 4.12-4.18-րդ կետեր), ՍՏ ՂՀ 1712-2007 «Հրշեջ տեխնիկա. Հակահրդեհային ջրամատակարարման համակարգերի սարքավորում. Հրշեջ ծորակների կափույրներ. Հրդեհային անվտանգության տեխնիկական պահանջներ. Փորձարկումների մեթոդներե։
Այսպիսով, յուրաքանչյուր ստանդարտի (ԳՕՍՏ Ռ 53278-2009, ՍՏԲ 11.14.04-2009 և ՍՏ ՂՀ 1712-2007) կիրառումն ապահովում է արտադրանքի անվտանգությունը։
Թիվ 64 տեղեկատվական նամակում շարադրված տեղեկատվության վերաբերյալ անդամ պետությունների լիազորված մարմինները ներկայացրել են հետևյալ դիրքորոշումները։
Այսպես, Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ Բելառուսի Հանրապետության ԱԻՆ) դիրքորոշման (2022 թվականի հոկտեմբերի 12-ի մտից թիվ 19296 գրություն) համաձայն՝ «Ապոգեյ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ռուսաստանի ԱԻՆ հակահրդեհային պաշտպանության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային պետական բյուջետային հաստատությունը (այսուհետ՝ Ռուսաստանի ԱԻՆ ՀՊՀԳՀԻ), լիազորված չեն իրականացնելու պետական վերահսկողություն (հսկողություն)։
Մուտքի և ելքի խողովակաոստների կցորդիչային միացումներ ունեցող ՀԾ50 մ (անցումային) հրշեջ փակիչ կափույրի ներքին տրամագծի չափերին ներկայացվող պահանջները (2020 թվականի մայիսի 12-ի թիվ 035/20 փորձարկման արձանագրություն) ՍՏԲ 11.14.04-2009 ստանդարտի 1-ին աղյուսակի 7-րդ կետով սահմանված չեն։
Ռուսաստանի ԱԻՆ ՀՊՀԳՀԻ-ի փորձարկման արձանագրությանը (2022 թվականի հունիսի 14-ի թիվ 2368/4.3-2022) կից հանձնման-ընդունման ակտը նմուշառման ակտ չէ։
Նշված փորձարկման արձանագրության 7-րդ բաժնում նշված է, որ հիդրավլիկական դիմադրության գործակցի որոշման փորձարկումներն անցկացվել են «Հիդրավլիկական դիմադրության գործակցի որոշման փորձարկումների անցկացման մեթոդաբանություն. Հրշեջ փակիչ կափույրներ» փաստաթղթին համապատասխան։ Սակայն, հրշեջ փակիչ կափույրների՝ ԵԱՏՄ ՏԿ 043/2017 պահանջներին համապատասխանության գնահատման ժամանակ տվյալ մեթոդաբանության կիրառումը հակասում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 161 որոշմամբ հաստատված՝ Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգի 11-րդ կետի պահանջներին։
Շարադրվածի հիման վրա՝ այն եզրակացությունը, թե նշված արտադրանքը չի համապատասխանում անվտանգության պահանջներին և օգտագործման դեպքում վտանգ է ներկայացնում կյանքի ու առողջության համար, հիմնավորված չէ։
«Ապոգեյ» ՍՊԸ-ն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտը դիմել են Բելառուսի Հանրապետության ԱԻՆ՝ «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի արտադրության հրշեջ փակիչ կափույրներ համապատասխանության հայտարարագրի գրանցման իրավաչափության հարցով։
«Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի հրշեջ ծորակների կափույրների վերաբերյալ 2020 թվականի մայիսի 18-ի ԵԱՏՄ ՏԿ թիվ BY/112 11.01. ТР043 033 00038 արտադրանքի համապատասխանության հայտարարագիրը գրանցված է սերտիֆիկացման պաշտոնական մարմնի կողմից։
Բելառուսի Հանրապետության ԱԻՆ «Լիցենզավորվող գործունեության տեսակների սերտիֆիկացման և փորձաքննության հանրապետական կենտրոն» հիմնարկը, հաշվի առնելով ԵԱՏՄ ՏԿ 043/2017-ի բոլոր պահանջները, ամբողջ ծավալով հաստատում է ТУ BY 500059277.031-2015 տեխնիկական պայմաններով թողարկվող հրշեջ փակիչ կափույրների համապատասխանությունը ԵԱՏՄ ՏԿ 043/2017 պահանջներին։
Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության կոմիտեի «Ղազախստանի ստանդարտացման և չափագիտության ինստիտուտ» հանրապետական պետական ձեռնարկության դիրքորոշման համաձայն (2023 թվականի հունվարի 16-ի մտից թիվ 674 գրություն)՝ «Ապոգեյ» ՍՊԸ-ի թիվ 64 տեղեկատվական նամակում բերված «հիդրավլիկական դիմադրության գործակից» և «կափույրի ջրատվության մեծություն» ցուցանիշները սահմանված չեն ԵԱՏՄ ՏԿ 043/2017 կանոնակարգով։
Հրշեջ ծորակը և դրա բաղադրամասերը կարող են շրջանառության մեջ դրվել Միության տարածքում ԵԱՏՄ ՏԿ 043/2017 պահանջներին համապատասխանության հաստատումից հետո՝ կիրառելով ԵԱՏՄ ՏԿ 043/2017-ին կից ստանդարտների ցանկում ներառված ցանկացած ստանդարտ, որը պարունակում է տվյալ արտադրանքի նկատմամբ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ։
Հրդեհային անվտանգության և հրդեհաշիջման ապահովման միջոցների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները պարունակող ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներում։
Արտադրանքի անհամապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին որոշվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) իրականացման ընթացքում, որն անցկացվում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։
Տվյալ դեպքում հրշեջ փակիչ կափույրները հայտարարագրված են որպես ԵԱՏՄ ՏԿ 043/2017 պահանջներին, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության ՍՏԲ 11.14.04-2009 «Հրդեհային անվտանգության ստանդարտների համակարգ. Հրշեջ ծորակների կափույրներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող, որը ներառված է ԵԱՏՄ ՏԿ 043/2017-ին կից ստանդարտների ցանկում։
Ռուսաստանի ԱԻՆ-ի գրության (2023 թվականի հունվարի 16-ի մտից թիվ 647) համաձայն՝ Ռուսաստանի ԱԻՆ ՀՊՀԳՀԻ-ի կողմից անցկացված փորձարկումները չեն դասվում արտադրանքի սերտիֆիկացման կամ հայտարարագրման շրջանակներում պարտադիր պահանջների համապատասխանության հաստատման փորձարկումների շարքին և կրում են գնահատողական բնույթ։
ՍՏԲ 11.14.04-2009 և ՍՏ ՂՀ 1712-2007 ստանդարտներում հիդրավլիկ դիմադրության գործակցի կամ կափույրի ջրատվության մեծությունը բնութագրող այլ ցուցանիշի նկատմամբ պահանջները բացակայում են, և սահմանված են պահանջներ հրշեջ փակիչ կափույրի ելքի և մուտքի խողովակաոստների ներքին տրամագծերի նկատմամբ։
Հրշեջ փակիչ կափույրները, որոնց համապատասխանությունը հաստատված է ԳՕՍՏ Ռ 53278-2009 կամ ՍՏԲ 11.14.04-2009, կամ ՍՏ ՂՀ 1712-2007 ստանդարտներով, օժտված են նույնական ցուցանիշներով (կափույրի քայլը՝ Δh, մինչև կափույրի Δh մեծությամբ բացվելը թափանիվի պտույտների քանակը, թափանիվի պտտման ուղղությունը, իլի քայլի թեթևությունն ու սահունությունը, կափույրի փակման հերմետիկությունը), որոնք սահմանված են նշված փաստաթղթերում և ապահովում են կափույրով անցնող ջրի հոսքի բացումը (փակումը)։
Բացի այդ՝ Ռուսաստանի ԱԻՆ ՀՊՀԳՀԻ-ի մասնագետների կարծիքով՝ «հիդրավլիկ դիմադրության գործակից» ցուցանիշը լիարժեքորեն որոշում է հրշեջ փակիչ կափույրների թողունակությունը։ Ընդ որում, Ռուսաստանի ԱԻՆ ՀՊՀԳՀԻ-ի մասնագետները չեն մասնակցել հրշեջ փակիչ կափույրների նմուշառման (գնման) գործընթացին և դրանց նույնականացմանը՝ նմուշառման (գնման) փուլում։
Փորձարկման արձանագրության մեջ բերված փորձարկումների արդյունքները վերաբերում են միայն փորձարկված հրշեջ փակիչ կափույրների նմուշներին և չեն արտացոլում տվյալ տեսակի ամբողջ թողարկվող արտադրանքի որակը։
Այսպիսով, ուսումնասիրելով թիվ 64 տեղեկատվական նամակի բովանդակությունը, գործի նյութերը և անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացրած դիրքորոշումները՝ Հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի արտադրանքի (հրշեջ փակիչ կափույրների) վերաբերյալ տեղեկատվությունը, որը պարունակվում է ԲՀ ՀԿԱՆ-ի նյութերում ներկայացված թիվ 64 տեղեկատվական նամակում, չի համապատասխանում իրականությանը և խեղաթյուրված է։
«Ապոգեյ» ՍՊԸ-ի կողմից երրորդ անձանց թիվ 64 տեղեկատվական նամակի պատրաստման և ուղարկման վերաբերյալ Հանձնաժողովը պարզել է հետևյալը՝
Համաձայն ԲՀ ՀԿԱՆ-ի նյութերի՝ թիվ 64 տեղեկատվական նամակի պատճենը «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ին է ուղարկվել «ԳԱԶՍԵՐՎԻՍ+» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «ԳԱԶՍԵՐՎԻՍ+» ՍՊԸ) կողմից՝ 2022 թվականի օգոստոսի 23-ի ելից թիվ 23/08 գրությունով, որում նշված է, որ «...մենք նամակ ենք ստացել «Ապոգեյ» ՍՊԸ-ից, որտեղ Ձեր ձեռնարկության արտադրանքը բնութագրված է որպես մարդկանց կյանքի և առողջության անվտանգության պահանջներին և Եվրասիական տնտեսական միության «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգին (ԵԱՏՄ ՏԿ 043/2017) չհամապատասխանող։ Չենք կարող տվյալ տեղեկատվությունը թողնել առանց ուշադրության, ուստի խնդրում ենք պարզաբանումներ տալ «Ցվետլիտ» ՈՒՁ-ում թողարկվող արտադրանքի սերտիֆիկացման կարգի, դրա անվտանգության և շահագործման համար պիտանիության վերաբերյալ։ե։
Այսպիսով, տարածման դեպքում թիվ 64 տեղեկատվական նամակը, որը պարունակում է խեղաթյուրված տեղեկատվություն «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի արտադրանքի վերաբերյալ, կարող էր վնասներ պատճառել «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ին և վնաս հասցնել նրա գործարար համբավին։
«ԿԱԼԱՆՉԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայտնել է (2023 թվականի հոկտեմբերի 9-ի մտից թիվ 19440 գրություն), որ ստացել է թիվ 64 տեղեկատվական նամակը, սակայն այն չի պահպանել փաստաթղթերում։
Գործի նյութերի համաձայն՝ «ԳԱԶՍԵՐՎԻՍ+» ՍՊԸ-ի հասցեով «Ապոգեյ» ՍՊԸ-ի անունից ուղարկվել է թիվ 64 տեղեկատվական նամակը (2022 թվականի հոկտեմբերի 19-ի մտից թիվ 19791 գրություն)։
Հանձնաժողովի հարցմանն ի պատասխան՝ «ԳԱԶՍԵՐՎԻՍ+» ՍՊԸ-ն հայտնել է (2022 թվականի նոյեմբերի 8-ի մտից թիվ 21097 գրություն), որ հնարավոր չէ ներկայացնել թիվ 64 տեղեկատվական նամակը, քանի որ տեխնիկական պատճառներով նամակագրությունը չի պահպանվել։
Լրացուցիչ «ԳԱԶՍԵՐՎԻՍ+» ՍՊԸ-ն Հանձնաժողովին տեղեկացրել է թիվ 64 տեղեկատվական նամակի ուղարկման փաստի մասին և ուղարկել է նամակագրության էկրանի լուսապատճենը [սքրինշոթ]՝ կցելով «Ապոգեյ» ՍՊԸ-ի նմանատիպ նամակը, որը հետագայում տարածվել էր «Բալթիական հակահրդեհային ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «ԲՀԸ» ՍՊԸ) կողմից էլեկտրոնային փոստի միջոցով։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը «ԲՀԸ» ՍՊԸ-ից պահանջել է թիվ 64 տեղեկատվական նամակի բնօրինակը (կազմակերպության, կազմակերպության աշխատակիցների կողմից ստացված), ինչպես նաև մանրամասն գրավոր տեղեկատվություն դրա ստացման եղանակի (նշելով էլեկտրոնային փոստի հասցեն և այլն) և ուղարկողի մասին կամ «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի արտադրանքի որակի վերաբերյալ այլ նամակ։
«ԲՀԸ» ՍՊԸ-ն հայտնել է (2024 թվականի հունիսի 10-ի մտից թիվ 9522 գրություն), որ «Ապոգեյ» ՍՊԸ-ից չի ստացել որևէ նամակ, որում շոշափվում էին «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի արտադրանքի որակի վերաբերյալ հարցերը։
Հանձնաժողովի՝ 2022 թվականի հունիսի 30-ից մինչև 2022 թվականի հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում «Ապոգեյ» ՍՊԸ-ի փոստային և էլեկտրոնային առաքանիների և դրանց հասցեատերերի վերաբերյալ հարցումներին, «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «Ռուսաստանի փոստ» ԲԸ) (2023 թվականի օգոստոսի 23-ի մտից թիվ 14826) և «ՎԿոնտակտե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «ՎԿ» ՍՊԸ) (2023 թվականի օգոստոսի 4-ի մտից թիվ 13697) պատասխաններում նշված է, որ Հանձնաժողովի կողմից հարցմամբ պահանջվող՝ փոստային առաքանիների և էլեկտրոնային փոստից ելքային թղթակցության վերաբերյալ տեղեկատվությունը կապի գաղտնիք է և չի կարող տրամադրվել Հանձնաժողովին առանց ուղարկողի համաձայնության՝ դատական որոշման բացակայության դեպքում։ 1999 թվականի հուլիսի 17-ի թիվ 176-FZ «Փոստային կապի մասին» դաշնային օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան՝ կապի գաղտնիքի ցանկացած սահմանափակում թույլատրվում է միայն դատական որոշման հիման վրա, ինչը հաստատվում է դատական պրակտիկայով (Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2022 թվականի օգոստոսի 15-ի թիվ 305-ԷՍ22-11582 որոշում)։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը (2024 թվականի ապրիլի 9-ի թիվ 16/որոշ․,2024 թվականի մայիսի 2-ի թիվ 18/որոշ․ որոշումներով) «Ապոգեյ» ՍՊԸ-ից հարցմամբ պահանջել է համաձայնություն՝ «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի և «ՎԿ» ՍՊԸ-ի կողմից տրամադրվելու տեղեկատվություն 2022 թվականի հունիսի 30-ից մինչև 2022 թվականի հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում «Ապոգեյ» ՍՊԸ-ի կողմից ուղարկված թղթակցության վերաբերյալ, որը փոխանցվել է փոստային կապի և էլեկտրակապի ցանցերով (հասցեատերերի, ամսաթվերի, ելքային համարների, թրեք-համարների, «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի միջոցով ուղարկված թղթակցությունը հաստատող այլ փաստաթղթերի մասին), ինչպես նաև «Ապոգեյ» ՍՊԸ-ի՝ էլեկտրոնային փոստով ուղարկված բոլոր նամակների պատճենները (էկրանի լուսապատճենները) (կցելով տեղեկատվություն «Ապոգեյ» ՍՊԸ-ի այն էլեկտրոնային հասցեի մասին, որից իրականացվել է առաքումը, հասցեատերերի և նրանց էլեկտրոնային հասցեների, նամակների ելքային համարների և ամսաթվերի մասին)։
«Ապոգեյ» ՍՊԸ-ի նամակի (2024 թվականի ապրիլի 25-ի մտից թիվ 7120) համաձայն՝ պատասխանողը հնարավոր չի համարում Հանձնաժողովին տալ համաձայնություն՝ նշված ժամանակահատվածի համար իր թղթակցության վերաբերյալ «Ռուսաստանի փոստ» ԲԸ-ի և «ՎԿ» ՍՊԸ-ի կողմից տեղեկատվություն տրամադրելու համար։
Նաև Հանձնաժողովը՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հատկանիշների առկայությունը հաստատող կամ հերքող տվյալներ (տեղեկատվություն) ստանալու նպատակով («Ապոգեյ» ՍՊԸ-ի կողմից թիվ 64 տեղեկատվական նամակի պատրաստում և ուղարկում երրորդ անձանց), Դաշնային հակամենաշնորհային ծառայության (Ռուսաստանի ԴՀԾ) հասցեով ուղարկել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ ՍԲ-2422/22 հիմնավորված միջնորդագիրը՝ «Ապոգեյ» ՍՊԸ-ի նկատմամբ հետևյալ դատավարական գործողություններն իրականացնելու խնդրանքով՝
«Ապոգեյ» ՍՊԸ-ի այն աշխատակիցների հարցումը, որոնք պատասխանատու են էլեկտրոնային փոստի հետ աշխատանքի համար (oooapogei@mail.ru և «Ապոգեյ» ՍՊԸ-ի կողմից գործնական նամակագրության համար օգտագործվող այլ էլեկտրոնային փոստային հասցեներ), ինչպես նաև տեղեկատվության տիրապետող այլ անձանց (դրանց առկայության դեպքում), ինչպես նաև նշված փոստարկղին հասանելիություն ունեցող աշխատակիցների հարցումը հետևյալ հարցերի վերաբերյալ (բայց չսահմանափակվելով դրանցով).
բոլոր այն անձանց մասին, որոնք իրականացրել են թիվ 64 տեղեկատվական նամակի տեքստի նախապատրաստումը,
բոլոր այն անձանց մասին, որոնք իրականացրել են թիվ 64 տեղեկատվական նամակի տարածումը «Ապոգեյ» ՍՊԸ-ի էլեկտրոնային փոստի հասցեից,
oooapogei@mail.ru հասցեից ելքային թղթակցության հասցեատերերի մասին, որոնց 2022 թվականի հունիսի 30-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ուղարկվել է նամակ «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի արտադրանքի վերաբերյալ՝ նշելով էլեկտրոնային փոստի հասցեները և այլ կոնտակտային տեղեկություններ,
քննությանը վերաբերող փաստաթղթերի (այդ թվում՝ էլեկտրոնային) ուսումնասիրություն․
սկզբնական էլեկտրոնային փաստաթուղթը (թիվ 64 տեղեկատվական նամակը) ստեղծած անձանց պարզելը (ըստ նիշքի մետատվյալների), դրա ստեղծման ճշգրիտ ժամանակը՝ նշելով չափը (Կբ-ով կամ Մբ-ով),
բոլոր այն փաստաթղթերի և նամակների, որոնք հաստատում են փաստաթղթաշրջանառության իրականացումն այն մասով, թե ինչպես է թիվ 64 տեղեկատվական նամակն ուղարկվել հասցեատերերին (նշելով ուղարկողի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որն «Ապոգեյ» ՍՊԸ-ի անունից անմիջական մասնակցություն է ունեցել կոնտրագենտների հետ նամակագրությանը),
oooapogei@mail.ru հասցեից (ինչպես նաև «Ապոգեյ» ՍՊԸ-ի կողմից գործնական նամակագրության համար օգտագործվող այլ էլեկտրոնային հասցեներից) ուղարկվող թղթակցության հասցեատերերի պարզումը, որոնց 2022 թվականի հունիսի 30-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ուղարկվել է թիվ 64 տեղեկատվական նամակը՝ նշելով էլեկտրոնային փոստի հասցեները և այլ կոնտակտային տեղեկություններ,
ելքային թղթակցության հաշվառման մատյանի (գրանցման գրքի, ռեեստրի) ուսումնասիրությունը՝ նշելով ուղարկման ժամը, թիվ 64 տեղեկատվական նամակի առաքման (ընթերցման) մասին ծանուցման ստացումը,
քննությանը վերաբերող փաստաթղթերի պահանջումը և պատճենահանումը (դիմումներ, նամակներ (այդ թվում՝ էլեկտրոնային), նամակագրություն, աշխատանքային խորհրդակցությունների արձանագրություններ, գրանցման մատյաններ, հրամաններ, կարգադրություններ, ցուցումներ), որոնք մատնանշում են «Ապոգեյ» ՍՊԸ-ի կողմից «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի արտադրանքը վարկաբեկող տեղեկությունների տարածումը,
քննությանը վերաբերող էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկատվության) պատճենահանումը էլեկտրոնային կրիչներից՝ կապի տեխնիկական ուղիներից (էլեկտրոնային փոստ, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգեր և այլն), այդ թվում՝ այնպիսիք, որոնք մատնանշում են «Ապոգեյ» ՍՊԸ-ի կողմից կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկությունների տարածումը, որոնք կարող են վնասներ պատճառել «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ին, կամ վնաս հասցնել նրա գործարար համբավին։
ՌԴ ԴՀԾ-ն տեղեկացրել է (2023 թվականի հոկտեմբերի 25-ի մտից թիվ 18563 գրություն), որ Արձանագրության 70-րդ կետին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործունեություն իրականացնող «Ապոգեյ» ՍՊԸ-ի նկատմամբ դատավարական գործողություններ իրականացնելու մասին հիմնավորված միջնորդագրի (2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ ՍԲ-2422/22) կատարումը հնարավոր չէ։
Թիվ 64 տեղեկատվական նամակի իսկությունը որոշելու համար գործի քննության հարցերով հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 18/որոշ․ որոշմամբ կասեցրել է գործի քննությունը և նշանակել համապատասխան փորձաքննություններ, որոնց իրականացման համար ներգրավվել է Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեն։
Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեն (2024 թվականի հուլիսի 17-ի մտից թիվ 11687 գրություն) հայտնել է վճարովի հիմունքներով համապատասխան փորձաքննություններ անցկացնելու հնարավորության մասին։
Հաշվի առնելով այն, որ Հանձնաժողովի 2024 թվականի բյուջեով փորձաքննությունների անցկացման ծախսերի ֆինանսավորում նախատեսված չէ, գործի քննության հարցերով հանձնաժողովը դիմում է ուղարկել ԲՀ ՀԿԱՆ՝ նշանակված փորձաքննությունների անցկացմանն աջակցելու խնդրանքով՝ համապատասխան դիմում ուղարկելով Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտե։
ԲՀ ՀԿԱՆ-ի գրությունից (2024 թվականի հուլիսի 11-ի մտից թիվ 11332 գրություն) հետևում է, որ Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեն հայտնել է նշված փորձաքննությունները վճարովի հիմունքներով անցկացնելու հնարավորության մասին։ Միաժամանակ ԲՀ ՀԿԱՆ-ն հայտնել է, որ ԲՀ ՀԿԱՆ-ի բյուջեով փորձաքննությունների անցկացման ծախսերի ֆինանսավորում նախատեսված չէ։
Իր հերթին, Հանձնաժողովը գրություն է ուղարկել «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ին՝ դիտարկելու «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի միջոցների հաշվին վերոնշյալ փորձաքննություններն անցկացնելու համար Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտե «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի դիմելու հնարավորությունը: Հանձնաժողովի դիմումին «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ից պատասխան չի ստացվել։
Հաշվի առնելով փորձաքննությունների անցկացման անհնարինությունը՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 50/որոշ․ որոշմամբ վերսկսել է գործի քննությունը։
Գործերի քննության կարգի 16-րդ կետին համապատասխան, որոշում ընդունելու համար լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը գործի քննության ժամկետը երկարաձգել է 60 աշխատանքային օրով, ինչի մասին կայացվել է 2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 50/որոշ․ համապատասխան որոշումը։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը՝ ապացույցների լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտման համար, որոնք կհաստատեին ապրանքային շուկայի տնտեսավարող սուբյեկտների կողմից թիվ 64 տեղեկատվական նամակի ստացման փաստը, «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի և «Ապոգեյ» ՍՊԸ-ի կոնտրագենտներից հարցմամբ պահանջել է տեղեկատվություն թիվ 64 տեղեկատվական նամակի ստացման և դրա ստացման եղանակի մասին։
«Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի և «Ապոգեյ» ՍՊԸ-ի կոնտրագենտների հարցման արդյունքներով չի հաստատվել ապրանքային շուկայի տնտեսավարող սուբյեկտների կողմից «Ապոգեյ» ՍՊԸ-ից թիվ 64 տեղեկատվական նամակի ստացման փաստը։
Հաշվի առնելով շարադրվածը՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը չի հաստատել անմիջապես «Ապոգեյ» ՍՊԸ-ի կողմից թիվ 64 տեղեկատվական նամակի կազմման և տարածման փաստը, ինչի կապակցությամբ «Ապոգեյ» ՍՊԸ-ի գործողություններում չի հաստատվել անբարեխիղճ մրցակցության հատկանիշների համակցության առկայությունը և, հետևաբար, չի հաստատվել Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքի խախտման փաստը:
Պատասխանողների պարզաբանումների համաձայն՝ (2024 թվականի դեկտեմբերի 3-ի մտից թիվ 19868 գրություն)՝ իրենց գործողություններում (Ինտերնետ ցանցում իրենց պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակում) մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ չկան, քանի որ Հանձնաժողովի կողմից «Ապոգեյ» ՍՊԸ-ի նկատմամբ քննություն սկսելուց և ապրանքային շուկայի մասնակիցներին համապատասխան հարցումների զանգվածային ուղարկումից հետո «Ապոգեյ» ՍՊԸ-ին սկսել են դիմել ինչպես գործընկերները (մրցակիցները), այնպես էլ իրենց հաճախորդները՝ իրավիճակը պարզաբանելու պահանջով։
Համապատասխանաբար, «Ապոգեյ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Մ.Վ. Գուսևը անհրաժեշտ է համարել Ինտերնետ ցանցում «Ապոգեյ» ՍՊԸ-ի պաշտոնական կայքում տեղադրել ընկերության դիրքորոշումն անցկացվող քննության վերաբերյալ, որը տեղադրվել է 2023 թվականի հունվարի 30-ին։
Ընդ որում, պատասխանողների պարզաբանումների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 9-ին «Ապոգեյ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Մ.Վ. Գուսևի կարգադրությամբ կայքից հրապարակման հեռացումը չի վկայում պատասխանողների կողմից նշված դիրքորոշման տեղադրման հետ կապված իրենց գործողությունները հակաիրավական ճանաչելու կամ տեքստում նկարագրված հարցի վերաբերյալ իրենց կարծիքի փոփոխության մասին։ Դա պայմանավորված է այլ հանգամանքներով, որոնց թվում են կայքի կառուցվածքի և դիզայնի կատարելագործումն ու այն փաստը, որ տեղադրված տեղեկատվությունը դադարել է լինել արդիական։
Նշված տեղեկատվության վերաբերյալ իրազեկվել է անձանց անորոշ շրջանակ։ Պատասխանողների պարզաբանումների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ արձանագրվել է 772 դիտում՝ 620 օգտատիրոջ կողմից։
Իր հերթին, գործի քննության հարցերով հանձնաժողովը «Ապոգեյ» ՍՊԸ-ի գործողությունները՝ կապված Ինտերնետ ցանցում պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակման հետ, գնահատել է որպես գնահատողական դատողությունների տարածում (հաշվի առնելով անդամ պետությունների լիազորված մարմինների վերոշարադրյալ դիրքորոշումները), որոնք տնտեսավարող սուբյեկտի սուբյեկտիվ կարծիքի արտահայտում են։ Միևնույն ժամանակ, քանի որ հրապարակումը չի պարունակում նշում կոնկրետ տնտեսավարող սուբյեկտի կամ նրա արտադրանքի անվանման մասին, նշված տեղեկատվությունը չի կարող գնահատվել որպես «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ին կամ նրա արտադրանքը վարկաբեկող՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված անբարեխիղճ մրցակցության արգելքի իմաստով։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը լսել է գործի քննությանը մասնակցող անձանց, քննել և քննարկել է ստացված միջնորդությունները, որոնց համաձայն, կայացվել են համապատասխան որոշումները, ինչն արտացոլվել է Գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերի արձանագրություններում, հետազոտել է ապացույցները, լսել է գործի քննությանը մասնակցող անձանց կարծիքները և պարզաբանումները գործի քննությանը մասնակցող մյուս անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ։
Գործի քննության շրջանակներում պատասխանողների համար ապահովվել է Գործերի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ՝ նրանցից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ (իրենց գործողություններում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության (բացակայության) վերաբերյալ փաստարկներ ներկայացնելու խնդրանքով), ինչպես նաև Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների հնարավոր խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշումներ։
Գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2024 թվականի դեկտեմբերի 16-ին գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ Ս.Վ. Մաքսիմովը հայտարարել է գործի քննության ավարտի մասին։
Գործերի քննության կարգի 44-րդ կետին համապատասխան՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը պատրաստել է Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը և սահմանված կարգով ներառել է Հանձնաժողովի կոլեգիայի նիստի օրակարգում։
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դիրքորոշումներ է ուղարկել Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի վերաբերյալ.
2025 թվականի ապրիլի 17-ի գրություն (մտից թիվ 6661)՝ «Ապոգեյ» ՍՊԸ-ի և դրա պաշտոնատար անձի գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի խախտման առկայությունը ճանաչելու և տուգանք նշանակելու անհրաժեշտության մասին,
2025 թվականի մայիսի 26-ի գրություն (մտից թիվ 8803)՝ «Ապոգեյ» ՍՊԸ-ի նկատմամբ գործի քննությունը վերսկսելու հարցը քննարկելու առաջարկով՝ գործով որոշում կայացնելու համար նշանակություն ունեցող լրացուցիչ ապացույցներ ստանալու նպատակով։
Հանձնաժողովի կոլեգիան գործով որոշում չի կայացրել՝ բելառուսական կողմի դիրքորոշումը հաշվի առնելով լրացուցիչ մշակում պահանջող հարցերի պարզման կապակցությամբ (Հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունիսի 3-ի թիվ 19 նիստի արձանագրային գրառում)։
Գործի քննության հարցերով հանձնաժողովի կազմը փոխելու մասին 2025 թվականի հունիսի 4-ի թիվ 22/որոշ. որոշմամբ գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ է նշանակվել Ի․Ա․ Իվանտեյը և հեռացվել է Ա․Ա․ Կալիևը։
Հանձնաժողովի կոլեգիայի նիստի ընթացքում բարձրացված հարցերի լրացուցիչ մշակման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը, Գործերի քննության կարգի 44-րդ կետին համապատասխան, 2025 թվականի հունիսի 18-ի թիվ 26/որոշ․ որոշմամբ վերսկսել է գործի քննությունը (գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսի 17-ին)։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը, ղեկավարվելով Արձանագրության 61-րդ կետով, հիմնավորված միջնորդագիր է ուղարկել Ռուսաստանի ԴՀԾ-ի (2025 թվականի հունիսի 17-ի ելից թիվ ԵՄ-1474/22) և ԲՀ ՀԿԱՆ-ի (2025 թվականի հունիսի 17-ի ելից թիվ ԵՄ-1475/22) հասցեներով՝ «Ապոգեյ» ՍՊԸ-ի և դրա պաշտոնատար անձի գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հատկանիշների առկայությունը հաստատող կամ հերքող տվյալներ (տեղեկատվություն) ստանալու նպատակով Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ դատավարական գործողություններ իրականացնելու խնդրանքով։
ԲՀ ՀԿԱՆ-ն տեղեկացրել է (2025 թվականի հուլիսի 9-ի մտից թիվ 11489 գրություն), որ Բելառուսի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ դատավարական գործողություններ իրականացնելու մասին հիմնավորված միջնորդագրի (2025 թվականի հունիսի 17-ի ելից թիվ ԵՄ-1475/22) կատարման շրջանակներում հարցումներ են կատարվել «Կալանչա» ՍՊԸ-ին և «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ին։ «Կալանչա» ՍՊԸ-ն հայտնել է, որ չի ստացել և չի տեսել «Ապոգեյ» ՍՊԸ-ի թիվ 64 տեղեկատվական նամակը։ «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ն հայտնել է, որ թիվ 64 տեղեկատվական նամակն ստացվել է «ԳԱԶՍԵՐՎԻՍ+» ՍՊԸ-ի նամակի հետ միասին, որը կոնտրագենտ է Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Նշված նամակում «ԳԱԶՍԵՐՎԻՍ+» ՍՊԸ-ն խնդրել է «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ին հաստատել կամ հերքել «Ապոգեյ» ՍՊԸ-ի նամակում շարադրված տեղեկատվությունը (թիվ 64 տեղեկատվական նամակը կցված է եղել «ԳԱԶՍԵՐՎԻՍ+» ՍՊԸ-ի նամակին PDF ձևաչափով)։ Պարզել, թե կոնկրետ որ էլեկտրոնային հասցեին և կոնկրետ որ էլեկտրոնային հասցեից է ստացվել տվյալ նամակը, ըստ «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ի բացատրությունների, հնարավոր չէ։ Նշված նամակի ստացման ժամը և ամսաթիվը «Ցվետլիտ» ԱՈՒՁ-ն դժվարանում է նշել, քանի որ էլեկտրոնային նամակը չի պահպանվել։
Ռուսաստանի ԴՀԾ-ն տեղեկացրել է (2025 թվականի սեպտեմբերի 4-ի մտից թիվ 15076ԴՍՊ գրություն), որ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների («Ապոգեյ» ՍՊԸ, «ԳԱԶՍԵՐՎԻՍ+» ՍՊԸ, «ԲՀԸ» ՍՊԸ) նկատմամբ դատավարական գործողություններ իրականացնելու մասին հիմնավորված միջնորդագրի (2025 թվականի հունիսի 17-ի ելից թիվ ԵՄ-1474/22) կատարման շրջանակներում չի հաստատվել անմիջապես «Ապոգեյ» ՍՊԸ-ի կողմից թիվ 64 տեղեկատվական նամակի կազմման և տարածման փաստը։
Գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2025 թվականի հուլիսի 25-ին գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ Ս.Վ. Մաքսիմովը հայտարարել է գործի քննության ավարտի մասին։
Գնահատելով գործով հավաքված նյութերի ամբողջությունը՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ «Ապոգեյ» ՍՊԸ-ի և դրա պաշտոնատար անձ Մ.Վ. Գուսևի գործողություններում չի հաստատվել անբարեխիղճ մրցակցության հատկանիշների ամբողջական համակցություն, ինչի կապակցությամբ հանգում է այն եզրակացության, որ անհրաժեշտ է որոշում կայացնել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման բացակայության մասին, որը նախատեսված է Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: