ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
7 ապրիլի 2026 թվականի |
թիվ 41 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ, ԱՅԴ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 82-րդ հոդվածի 3-րդ կետին, 118-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին, 124-րդ հոդվածի 12-րդ և 15-րդ կետերին և 125-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 188 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների բացթողման, ապրանքների բացթողումը մերժելու և ապրանքների բացթողումը չեղարկելու, ապրանքների բացթողման ժամկետը կասեցնելու, այդ կասեցման ժամկետը երկարաձգելու և դրանք վերացնելու մասին որոշումները ձևակերպելու, ինչպես նաև այդ որոշումներն ընդունելու մասին ծանուցման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 1-ին կետի «ա» ենթակետում՝
երկրորդ պարբերությունը «ապրանքների հայտարարագիրը էլեկտրոնային փաստաթղթի ձևով» բառերից հետո լրացնել «(էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը էլեկտրոնային փաստաթղթի ձևով)» բառերով․
երրորդ պարբերությունը «ապրանքների հայտարարագիրը թղթային կրիչով փաստաթղթի ձևով» բառերից հետո լրացնել «(էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը թղթային կրիչով փաստաթղթի ձևով)» բառերով.
բ) 25-րդ կետի «ա» ենթակետը և «բ» ենթակետի առաջին և երկրորդ պարբերությունները համապատասխան հոլովով դրված «ապրանքների հայտարարագիրը» բառերից հետո լրացնել համապատասխան հոլովով դրված «, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը» բառերով.
գ) 31-րդ կետի «բ» ենթակետը «ապրանքների մասին հայտարարագրի» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: