ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 հունվարի 2026 թվականի |
թիվ 13 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծելիության համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 3-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1․ Սահմանել, որ Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով իրականացվող փոխադրումների առնչությամբ երրորդ կողմերի տարածքներում հետագծվող օբյեկտների փոխադրումների հետագծելիության համար նավիգացիոն կապարակնիքները կիրառվում են այն պայմանով, որ դա նախատեսված է երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրով և (կամ) համապատասխան երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, որի տարածքով իրականացվելու են այդպիսի փոխադրումները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2026 թվականի փետրվարի 11-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: