ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 փետրվարի 2026 թվականի |
թիվ 22 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 90 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին և 112-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի «Ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 90 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի փետրվարի 26-ի թիվ 22 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 90 որոշման մեջ կատարվող
1. 1-ին կետում «հավելվածի» բառերը փոխարինել «թիվ 1 և 2 հավելվածների» բառերով։
2. 2-րդ կետը՝
ա) լրացնել «՝ բացառությամբ սույն որոշման թիվ 2 հավելվածի։»
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Սույն որոշման թիվ 2 հավելվածն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից։»։
3. Նշված որոշման հավելվածի համարակալված վերնագրում «ՀԱՎԵԼՎԱԾ» բառը փոխարինել «ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1» բառերով:
4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 2 հավելվածով՝
|
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 90 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի մեջ կատարվող
1. 1-ին աղյուսակում՝
ա) 3-րդ սյունակում՝ 3-րդ դիրքում «1.1.0» թվերը փոխարինել «1.2.0» թվերով.
բ) 3-րդ սյունակում 4-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «urn:ЕЕС:R:055: GооdsDeclaration:v1.2.0».
գ) 3-րդ սյունակում 6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ЕЕС_R_055_GооdsDeclaration_v1.2.0.хsd»։
2. 3-րդ աղյուսակում՝
ա) 19.18.26.1 դիրքում՝
«Ծանոթագրություն*» սյունակում լրացնել հետևյալ բովանդակությամբ տեքստը` «վավերապայմանը չի լրացվում».
գ) «Ծանոթագրություն*» սյունակի «ա» ենթակետում տեքստը հանել
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.18.26.2.11 դիրքով՝
| « |
|
»:»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: