ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՀՈՒԼԻՍԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 152-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ (ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔ, ԱՐԱԳԱԾ, ԱՐԱՅԻ, ԱՓՆԱԳՅՈՒՂ, ԵՐՆՋԱՏԱՓ, ԵՂԻՊԱՏՐՈՒՇ, ԹԹՈՒՋՈՒՐ, ԼՈՒՍԱԳՅՈՒՂ, ԾԱՂԿԱՇԵՆ, ԿԱՅՔ, ՀԱՐԹԱՎԱՆ, ՁՈՐԱԳԼՈՒԽ, ՆԻԳԱՎԱՆ, ՇԵՆԱՎԱՆ, ՇՈՂԱԿՆ, ՉՔՆԱՂ, ՋՐԱՄԲԱՐ, ՍԱՐԱԼԱՆՋ, ՎԱՐԴԵՆԻՍ, ՎԱՐԴԵՆՈՒՏ, ՔՈՒՉԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ) ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՐԱԳԱԾՈՏՆ-1 ԵՎ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍԵՐԸ/ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ/ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 7-րդ մասով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով.
Ապարանի համայնքի ավագանին որոշում է `
1. Հաստատել՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան (Ապարան Քաղաք, Արագած, Արայի, Ափնագյուղ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Կայք,Հարթավան, Ձորագլուխ,Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ բնակավայրեր) համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի Արագածոտն-1 և ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքի Եղիպատրուշ բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան (Ապարան Քաղաք, Արագած, Արայի, Ափնագյուղ, Երնջատափ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Կայք,Հարթավան, Ձորագլուխ,Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ բնակավայրեր) համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի Արագածոտն-1 և ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքի Եղիպատրուշ բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գծագրական մասերը/գոտիավորման/ ՝ համաձայն հավելված 2-ի:
3. Միկրոռեգիոնալ մակարդակի համակարգված տարածական պլանավորման փաստաթղթերով նախատեսված հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունը համարել փոփոխված` «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի պահանջների ապահովման պայմանով և հողերի նպատակային ու գործառնական նշանակությունների փոփոխման /տրանսֆորմացիա/ և նրանում սահմանված կառուցապատման փուլերին համապատասխան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
| Ավագանի՝ |
(Կողմ - 10), |
(Դեմ-0), | (Ձեռնպահ-0), | (Չի քվեարկել-1), |
|
Կարապետյան Արկադի Սաֆարյան Սևակ Ենոքյան Դավիթ Մակարյան Վահան Սահակյան Հովհաննես Խալաթյան Արթուր Ավդալյան Արարատ Սարգսյան Արշակ Ասատրյան Արամ Կարապետյան Արտյոմ |
Երեմյան Աղվան |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
24 ՀՈՒԼԻՍԻ 2026 Թ. Ք. Ապարան |
Ա. Գ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|