ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 505-Ա
«ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԻ ԱՆՎԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 16,100,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Վերականգնողական կենտրոնի արդիականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01060736) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ջի Էս Թի Փաուեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01079621) 2026 թվականի հունիսի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է եռաֆազ հոսանքի ինքնագործարկվող գեներատորի ձեռքբերում՝ 4,075,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Թիթան գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08265828) 2026 թվականի հունիսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերելակի՝ իր համապատասխան բոլոր սարքավորումներով և շահագործման անհրաժեշտ բոլոր պատկանելիքներով, մատակարարման աշխատանքների իրականացում՝ 12,025,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 505-Ա որոշման |
«ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հենաշարժական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար կենտրոնի բոլոր հարկերով անարգել և անվտանգ տեղաշարժի ապահովման նպատակով վերելակի և ինքնագործարկվող գեներատորի ձեռքբերում և տեղադրում։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Մերիյո հիմնադրամ (MլRIEUX FOUNDATION) (հասցե` Ֆրանսիայի Հանրապետություն, 69002, քաղաք Լիոն, Բուրժելա փողոց 17) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղաք Եղվարդ, Նար Դոսի 44, ՀՎՀՀ՝ 01060736) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղաք Եղվարդ, Նար Դոսի 44, բնագավառը` սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
16,100,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հենաշարժական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձինք |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հենաշարժական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց անարգել տեղաշարժի համար ձեռք բերել և տեղադրել վերելակ և գեներատոր, որը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև |
|
2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 16,100,000 դրամի չափով: | ||
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) մետաղական խցիկով վերելակի և շահագործման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում` 12,025,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի։ 2) ինքնագործարկվող գեներատորի ձեռքբերում` 4,075,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
13.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |