ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԻ ԱՆՎԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 505-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 505-Ա

 

«ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԻ ԱՆՎԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 16,100,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Վերականգնողական կենտրոնի արդիականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01060736) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ջի Էս Թի Փաուեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01079621) 2026 թվականի հունիսի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է եռաֆազ հոսանքի ինքնագործարկվող գեներատորի ձեռքբերում՝ 4,075,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Թիթան գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08265828) 2026 թվականի հունիսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերելակի՝ իր համապատասխան բոլոր սարքավորումներով և շահագործման անհրաժեշտ բոլոր պատկանելիքներով, մատակարարման աշխատանքների իրականացում՝ 12,025,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 505-Ա որոշման

 

«ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հենաշարժական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար կենտրոնի բոլոր հարկերով անարգել և անվտանգ տեղաշարժի ապահովման նպատակով վերելակի և ինքնագործարկվող գեներատորի ձեռքբերում և տեղադրում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Մերիյո հիմնադրամ (MլRIEUX FOUNDATION) (հասցե` Ֆրանսիայի Հանրապետություն, 69002, քաղաք Լիոն, Բուրժելա փողոց 17)

4.

Ծրագիրը կատարողը

«Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղաք

Եղվարդ, Նար Դոսի 44, ՀՎՀՀ՝ 01060736)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղաք Եղվարդ, Նար Դոսի 44, բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

16,100,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հենաշարժական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձինք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հենաշարժական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց անարգել տեղաշարժի համար ձեռք բերել և տեղադրել վերելակ և գեներատոր, որը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև

   

2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 16,100,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) մետաղական խցիկով վերելակի և շահագործման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում` 12,025,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի։

2) ինքնագործարկվող գեներատորի ձեռքբերում` 4,075,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

13.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ