ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
|
«04» օգոստոսի 2026 թ. |
N 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 27-Ն հրամանով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 1-ին ենթակետը․
2) 33-րդ կետից հանել «և 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված» բառերը, ինչպես նաև «Ժա-ժգ, Ժե-ժէ» բառերը փոխարինել «Ժա-ժբ, Ժե-ժէ» բառերով․
3) 37-րդ կետից հանել «և 34-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 15-ից:
|
Նախարար`
8/4/2026 |
Դ. Խուդաթյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2026 թվական: