ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3759-Ա |
«31» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, Գ.ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.123/2 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 27.07.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 10.03.2026թ. տրված հ․26-191 տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ՊՐՈԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից 29.04.2024թ. տրված տեղեկանքը, ընդհանուր բաժնային սեփականատեր՝ Գրետա Խաչիկի Հարությունյանի կողմից տրված գրավոր համաձայնությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումները (16.05.2024թ. Դ-63386-24, 26.06.2024թ. Դ-81605-24, 23.01.2026թ. Դ-6800-26, 10.03.2026թ. Դ-22968-26, 06.05.2026թ. Դ-45450-26, 01.07.2026թ. Դ-68284-26).
1. Երևան, Աջափնյակ, Գ.Բաշինջաղյան փողոց հ.123/2 հասցեում՝ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ․22032023-01-0193 վկայական) հանդիսացող հողամասերում քաղաքացի Խաչիկ Հարությունի Հարությունյանի կողմից ինքնակամ իրականացված 73,2քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 324789 (երեք հարյուր քսանչորս հազար յոթ հարյուր ութսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված օրինականացման վճարը չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |