ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3746-Ա |
«31» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ն.ՇԵՆԳԱՎԻԹ 14-ՐԴ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԺՈՒԼԵՏԱ ԱԴԻԲԵԿԻ ՔԱԼՈՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ժուլետա Ադիբեկի Քալոյանի (ծնված 00.00.1947թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 15.05.2025թ. հ.ԱՏ-15052025-01-0898, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 14.11.2025թ. հ.Հ-10879 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.07.2026թ. հ.20-Ել-26456 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 14-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.2 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով.
1. Վերականգնել ք.Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 14-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ժուլետա Ադիբեկի Քալոյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 156.1քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 156.1քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, ք.Երևան, Շենգավիթ, Ն.Շենգավիթ 14-րդ փողոց 2-րդ նրբանցք հ.2 հասցեում գտնվող 156.1քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |