ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2026 թվականի N 1133-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1959-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1959-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր ցանկի 16-րդ կետի «Անվանումը» սյունակում «Մետաղամշակման բազմադիրք ագրեգատային հաստոց՝ թվային ծրագրային կառավարմամբ, նախատեսված բետոնի ամրաններն ակոսատող սարքերի գլանների պատրաստման համար,արտադրող jiangsu dingshun heavy duty machine tool co.,ltd , մոդել։ xk500g» բառերը փոխարինել «Խառատային ավտոմատ հաստոց` հորիզոնական, թվային ծրագրային կառավարմամբ, նախատեսված մետաղական ամրանների, գլանաձև ձողերի վրա ակոսների, ատամների, ռելիեֆային ելուստների և այլ պրոֆիլային ձևերի ստացման համար։ jiangsu dingshun heavy duty machine tool co., ltd., model xk500g, serial number 25101310» բառերով.
2) տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր ցանկի 16-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Գլանափաթեթի ակոսի չափը։ տրամագիծը՝ 5մմ~50 մմ, գլանափաթեթի չափի տրամագծի միջակայքը՝ 100մմ~500մմ, աշխատանքային մասի առավելագույն երկարությունը 2500մմ, աշխատանքային մասի առավելագույն քաշը 3 տոննա, թվային ծրագրային կառավարման ծրագիրը՝ ավտոմատ ծրագրավորում, թվային ծրագրային կառավարման համակարգը՝ siemens չորսառանցքանի nc համակարգ, սերվո շարժիչ, հզորությունը 12 kw» բառերը փոխարինել «Խառատային ավտոմատ հաստոց` հորիզոնական, թվային ծրագրային կառավարմամբ, նախատեսված մետաղական ամրանների, գլանաձև ձողերի վրա ակոսների, ատամների, ռելիեֆային ելուստների և այլ պրոֆիլային ձևերի ստացման համար։ jiangsu dingshun heavy duty machine tool co., ltd., model xk500g, serial number 25101310՝» բառերով.
3) տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր ցանկի 17-րդ կետի «Անվանումը» սյունակում «Հորիզոնական խառատային հաստոց թվային ծրագրային կառավարմամբ» բառերը փոխարինել «Binns &berry անվանմամբ data 90x3000 մոդելի հորիզոնական խառատային հաստոց թվային ծրագրային կառավարմամբ, օգտագործված, ըստ թիվ 03902501 առ 04.12.2025 թ. փորձագետի եզրակացության (օտարումն առանց ՀՀ ՊԵԿ-ի թույլտվության արգելվում է մինչև 04.12.2028 թ.)» բառերով.
4) տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր ցանկի 17-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «binns &berry անվանմամբ data 90x3000 մոդելի հորիզոնական խառատային հաստոց թվային ծրագրային կառավարմամբ» բառերը փոխարինել «Binns &berry անվանմամբ data 0066..0088..2200226690x3000 մոդելի հորիզոնական խառատային հաստոց թվային ծրագրային կառավարմամբ, օգտագործված, ըստ թիվ 03902501 առ 04.12.2025 թ. փորձագետի եզրակացության (օտարումն առանց ՀՀ ՊԵԿ-ի թույլտվության արգելվում է մինչև 04.12.2028 թ.)» բառերով։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
06.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |