ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3582-Ա |
«21» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
.
ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ԵՐԵՎԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Գուրգեն Մուրադյանի դիմումը և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N 632-Ն որոշման հավելվածի 3.2-րդ և 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 458-Ն որոշման հավելվածի 17-րդ կետերով.
1. «ԵՐԵՎԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ» բաց բաժնետիրական ընկերությանը՝ 2026 թվականի (ընթացիկ տարվա) համար թույլատրել «ԵՐԵՎԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ» բաց բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանման մեջ օգտագործել Երևանի անվանումը։
2. Ընդունել ի գիտություն, որ Երևան անվանումը ֆիրմային անվանման մեջ և ապրանքային նշանում օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքերը վճարված են:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
|
Տ. Ավինյան |