ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3635-Ա |
«24» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի Հ.231-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով «Նազարյան Քուլինգ Սիսթեմս» ՍՊԸ-ի 12.06.2026թ. հ.Դ-61025-26 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 15-ի «Երևան, Ավան, Մարշալ Բաբաջանյան փողոց հ.54 հասցեում սեփականության իրավունքով «Նազարյան Քուլինգ Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող և Մարշալ Բաբաջանյան փողոց հ.54/2 հասցեում Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ իրականացված կառույցներն օրինականացնելու մասին» հ.231-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում, 1-ին և 7-րդ կետերում՝ ««Նազարյան Քուլինգ Սիստեմս»» բառերը փոխարինել ««Նազարյան Քուլինգ Սիսթեմս»» բառերով.
2) Որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 12.06.2026թ. մուտքագրված համապատասխանաբար՝ 18045723 (տասնութ միլիոն քառասունհինգ հազար յոթ հարյուր քսաներեք) դրամ և 4782321 (չորս միլիոն յոթ հարյուր ութսուներկու հազար երեք հարյուր քսանմեկ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 30-օրյա ժամկետում «Նազարյան Քուլինգ Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |