ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2026 թվականի N 1083-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 279-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» N 279-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների.
2) 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «136.8558» թիվը փոխարինել «136.458461» թվով.
3) 3-րդ կետի 1-ին ենթակետում, 1-ին ենթակետի «ա» պարբերությունում և 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «40.0518» թիվը փոխարինել «39.654461» թվով.
4) 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում, 5-րդ կետի 2-րդ ենթակետում «25.2681» թիվը փոխարինել «25.1959» թվով.
5) 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ N 4 հավելվածով նախատեսված մինչև 136.458461 հա մակերեսով հողամասերում ներառված NN 4 և 5 հավելվածներով (3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 15-րդ և 170-րդ տարածքներ) նախատեսված մինչև 96.8040 հա մակերեսով հողամասերից Ապարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն օտարման պահին գործող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը՝ կադաստրային արժեքով, իսկ այլ հողերը՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի ձևով օտարմանն ընկերությանը՝ ծրագրի իրականացման նպատակով:».
6) 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ NN 3 և 5 հավելվածներով նախատեսված 16-ից մինչև 169-րդ տարածքների՝ մինչև 45.46 հա մակերեսով հողամասերից, որտեղ տեղակայվելու են ճոպանուղիների ենթակառուցվածքները՝ ներառյալ կոմերցիոն օգտագործման օբյեկտները (սրճարաններ, խանութներ, հյուրանոցներ և այլն), Հայաստանի Հանրապետությանը և Ապարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն օտարման պահին գործող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը՝ կադաստրային արժեքով, իսկ այլ հողերը՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի ձևով օտարմանն ընկերությանը՝ ծրագրի իրականացման նպատակով:».
7) 3 -րդ կետի 4-րդ ենթակետում «5, 7 և 8» բառերը փոխարինել «10, 11 և 12» բառերով.
8) 5-րդ կետի 1-ին ենթակետում «14.7175» թիվը փոխարինել «14.458561» թվով.
9) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 5.1-ին կետով.
«5.1. Առաջարկել Ապարան համայնքի ղեկավարին սույն որոշմամբ սահմանված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը (ուղղակի վաճառքը) և ընկերությանը վարձակալությամբ տրամադրումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան պայմանագրերի կնքման միջոցով, ինչպես նաև առաջարկել Ապարան համայնքի ղեկավարին ապահովել սույն գործընթացի իրականացումը, այդ թվում՝ հողամասերի օտարման (ուղղակի վաճառքի) և վարձակալությամբ տրամադրման պայմանագրերի կնքումը:
Լիազորել Ապարանի համայնքի ղեկավարին իրականացնել հողամասերի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցման գործընթացը:»։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
24.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի N 1083-Ա որոշման |
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում ծրագրի իրականացման համար նախատեսվող տարածք (բնակավայրեր` Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան)
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի N 1083-Ա որոշման |
Լեռնադահուկային ենթակառուցվածքային օբյեկտների տարածք
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի N 1083-Ա որոշման |
Ծրագրի իրականացման համար ուղղակի վաճառքի ձևով տրամադրվող տարածքները և այն տարածքները, որոնց նկատմամբ ճանաչվելու է հանրության գերակա շահ
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի N 1083-Ա որոշման |
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՏԱՐԱԾՔ
|
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի N 1083-Ա որոշման |
ՑԱՆԿ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆՈՒՏ ԵՎ ԱՐԱԳԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ ԵՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ` ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ