ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
«30» «հունիսի» 2026 թվական |
N 219-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացման գործընթացներին էկոպարեկային ծառայողի մասնակցության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. Մկրտչյան |
|
Երևան |
6/30/2026 |
|
|
Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2026 թվականի հունիսի 30-ի N 219-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
1․ Սույն կարգով սահմանվում է պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիտորինգի (այսուհետ՝ Մոնիտորինգ) իրականացման գործընթացներին էկոպարեկային ծառայողի մասնակցության կարգը։
2. Մոնիտորինգի գործընթացներին մասնակցությունը ներառում է տեղեկատվության հավաքագրումը և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը (այսուհետ՝ Լիազոր մարմին) փոխանցումը/տրամադրումը։
3․ Էկոպարեկային ծառայողը Մոնիտորինգի իրականացման աշխատանքներին մասնակցում է իր իրավասությունների շրջանակում:
4. Էկոպարեկային ծառայողների կողմից ծառայություն իրականացնելիս իրենց իրավասությունների շրջանակում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների, դրանց որակական և քանակական ցուցանիշների, ապրելավայրերի, անտառների և անտառային հողերի վրա անտառների պահպանության, վերականգնման և անտառօգտագործման բնագավառում մարդածին և բնական տարբեր տեսակի ներգործությունների, դրանց հետևանքների, ապօրինի հատումների, ապօրինի որսի և բացասական այլ գործողությունների վերաբերյալ նախորդող եռամսյակին հավաքագրված տեղեկատվությունը էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տարածքային ստորաբաժանումներից էլեկտրոնային եղանակով փոխանցվում է Ծառայության պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների ռիսկերի կառավարման վարչությանը՝ ոչ ուշ քան, հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը։
5․ Պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների ռիսկերի կառավարման վարչությունը Ծառայության տարածքային ստորաբաժանումներից հավաքագրված տեղեկատվությունը մշակում, ամփոփում և պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացմանն աջակցելու նպատակով ներկայացնում է Լիազոր մարմնին՝ ոչ ուշ քան, հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը՝ համաձայն NN 1-3 ձևերի։
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում 20 թ. -------- եռամսյակում արձանագրված հրդեհների վերաբերյալ
|
Հրդեհի պատճառը | ||||||||||||||||||
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում 20 թ. ------- եռամսյակում արձանագրված իրավախախտումների վերաբերյալ
|
Անտառ-տնտեսության կամ ԲՀՊՏ-ի անվանումը |
ամիս, ամսաթիվ |
Ապօրինի ծառահատում |
Ինքնակամ արածեցում |
Ապօրինի խոտհունձ |
Աղբոտում և աղտոտում |
Ծառը, թուփը կամ բուսածածկը մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը կամ ապօրինի ոչնչացնելը |
Պտուղների, հատա-պտուղների, սնկերի, սեր-մերի, դեղաբույսերի և այլ օգտակար բույսերի ինքնակամ հավաք |
Բնության հատուկ պահպան-վող տա-րածքի ռեժիմի խախ-տում | ||||||||
|
ծառա-տեսակ |
ծառերի քանակ, հատ |
կոճղի տրամագիծը |
անասուն-ների գլխաքանակ, հատ |
մակերեսը, հա |
մակերեսը, հա |
ծառերի/ թփերի տեսակը |
ծառերի/ թփերի քանակը, հատ |
մակե-րեսը, հա |
մեկնա-բա-նություն |
տեսակը |
քա-նակը |
նկարա-գրություն | ||||
|
հատ |
կգ | |||||||||||||||
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում 20 թ. -------- եռամսյակում արձանագրված ապօրինի որսի ու ձկնորսության, ինչպես նաև արդյունագործական նպատակով կատարված ձկնորսության ծավալների վերաբերյալ
|
Անտառտնտեսության կամ ԲՀՊՏ-ի անվանումը |
Արդյունագործական ձկնորսություն |
ամիս, ամսաթիվ (վերաբերելի է միայն ապօրինի որսին և ձկնորսությանը) |
Ապօրինի ձկնորսություն |
Ապօրինի որս | ||||
|
տեսակ |
հատ |
կգ | ||||||
|
տեսակ |
քանակ, կգ |
տեսակ |
քանակ, հատ | |||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: