ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 1993 թ. N 340
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՕՐԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և հաստատել Հայաստանի Հանրապետության մարզական կազմակերպությունների կողմից անցկացվող մարզական միջոցառումների և ուսումնամարզական հավաքների մասնակիցների սննդի օրական վճարի չափերը (կցվում է):
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը ինդեքսավորելու Հայաստանի Հանրապետության մարզական կազմակերպությունների կողմից անցկացվող մարզական միջոցառումների և ուսումնամարզական հավաքների մասնակիցների օրական սննդի վճարի չափերը (հաշվի առնելով սննդամթերքի գների փոփոխությունը)` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1993 թվականի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ
Մարզական միջոցառումներ
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և կամավոր մարզական ընկերությունների շրջանային, քաղաքային մարզական միջոցառումներ
մասնակիցներին` 300 ռուբլի
մարզիչներին` 280 ռուբլի
Հանրապետական մարզական միջոցառումներ
մասնակիցներին` 600 ռուբլի
մարզիչներին` 500 ռուբլի
ԱՊՀ-ի անդամ պետությունների և Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային միջոցառումներ (որոնց ԱՊՀ-ի անդամ պետություններից բացի մասնակցում են այլ պետությունների մարզիկներ)
մասնակիցներին` 1500 ռուբլի
մարզիչներին` 1300 ռուբլի
Ուսումնամարզական հավաքներ
հանրապետական մարզական միջոցառումներին նախապատրաստվելու համար
մասնակիցներին` 300 ռուբլի
մարզիչներին` 280 ռուբլի
հանրապետության հավաքական թիմերի ընդհանուր ֆիզիկական պատրաստության, համալիր հետազոտման և վերականգնման համար
մարզիկներին` 600 ռուբլի
մարզիչներին` 500 ռուբլի
ԱՊՀ-ի անդամ պետությունների տարածքում և այդ տարածքից դուրս անցկացվող այլ միջազգային մարզական միջոցառումներին նախապատրաստվելու համար
մարզիկներին` 1500 ռուբլի
մարզիչներին` 1300 ռուբլի