ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՕՐԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 340
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 1993 թ. N 340

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՕՐԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և հաստատել Հայաստանի Հանրապետության մարզական կազմակերպությունների կողմից անցկացվող մարզական միջոցառումների և ուսումնամարզական հավաքների մասնակիցների սննդի օրական վճարի չափերը (կցվում է):

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը ինդեքսավորելու Հայաստանի Հանրապետության մարզական կազմակերպությունների կողմից անցկացվող մարզական միջոցառումների և ուսումնամարզական հավաքների մասնակիցների օրական սննդի վճարի չափերը (հաշվի առնելով սննդամթերքի գների փոփոխությունը)` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 ՀՀ կառավարության 1993 թվականի
հուլիսի 3-ի N 340 որոշմամբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ

 

Մարզական միջոցառումներ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և կամավոր մարզական ընկերությունների շրջանային, քաղաքային մարզական միջոցառումներ

մասնակիցներին` 300 ռուբլի

մարզիչներին` 280 ռուբլի

 

Հանրապետական մարզական միջոցառումներ

 

մասնակիցներին` 600 ռուբլի

մարզիչներին` 500 ռուբլի

ԱՊՀ-ի անդամ պետությունների և Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային միջոցառումներ (որոնց ԱՊՀ-ի անդամ պետություններից բացի մասնակցում են այլ պետությունների մարզիկներ)

մասնակիցներին` 1500 ռուբլի

մարզիչներին` 1300 ռուբլի

 

Ուսումնամարզական հավաքներ

 

հանրապետական մարզական միջոցառումներին նախապատրաստվելու համար

մասնակիցներին` 300 ռուբլի

մարզիչներին` 280 ռուբլի

հանրապետության հավաքական թիմերի ընդհանուր ֆիզիկական պատրաստության, համալիր հետազոտման և վերականգնման համար

մարզիկներին` 600 ռուբլի

մարզիչներին` 500 ռուբլի

ԱՊՀ-ի անդամ պետությունների տարածքում և այդ տարածքից դուրս անցկացվող այլ միջազգային մարզական միջոցառումներին նախապատրաստվելու համար

մարզիկներին` 1500 ռուբլի

մարզիչներին` 1300 ռուբլի

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան