ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 1993 թ. N 317
Քաղ. Երևան
ՈՉ ՀԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված ոչ հանքային ռեսուրսների օգտագործման հանրապետական նպատակային համալիր ծրագրին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ին` սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան ծրագրերը մշակելիս ու պետական պատվերը ձևավորելիս հիմք ընդունել ոչ հանքային ռեսուրսների օգտագործման հանրապետական նպատակային համալիր ծրագիրը:
3. «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ին`
ա) ծրագրի իրականացման գործում արտասահմանյան երկրների շահագրգիռ ֆիրմաների և գործարար անձանց ներգրավելու նպատակով ենթածրագրերի բովանդակության և տեխնիկատնտեսական բնութագրերի վերաբերյալ պատրաստել տեղեկատվական գովազդային նյութեր և դրանք տարածել սահմանված կարգով.
բ) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 1993-1995 թվականների ծրագրում առաջնահերթ ներդրման ենթակա նոր արտադրությունների (ցանկը կցվում է) կազմակերպման տեխնիկատնտեսական հիմնավորման ցուցանիշները.
գ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մինչև 1993 թվականի հոկտեմբերի վերջը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծրագրում նախատեսված 1994-1996 թվականներին իրականացվող ենթածրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորումները` մարկետինգային ուսումնասիրությունների արդյունքներով:
4. Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությանը` ապակու արտադրությունը տեղական հումքով ապահովելու համար մինչև 1994 թվականի վերջը ավարտել Նորավանք-Գնիշիկ (Եղեգնաձորի շրջան) կվարցիտների հանքավայրի որոնողագնահատման աշխատանքները, մշակել տեխնիկատնտեսական զեկուցագիր (ՏՏԶ)` ժամանակավոր կոնդիցիաներով:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ին 1993-1995 թվականների նոր արտադրությունների կազմակերպման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին:
6. Փարաքարի գիպսի հանքարանի փորձաարտադրական բլոկի շինարարության և մինչև տարեվերջ գիպսի արտահանումը կազմակերպելու համար, 1993 թվականին Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը, ներկայացված բանվորական ծրագրերի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 100 մլն ռուբլի` ապահովելով 1994 թվականի 2-րդ կիսամյակում տարեկան 200 հազար տոննա գիպսի արդյունահանման նախագծային հզորությունները:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել 1993 թվականին հատկացված միջոցներից ավելի կատարված աշխատանքների ֆինանսավորումն ըստ փաստացի կատարողականի:
7. Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությանը և «Հայգունգիտմետնախագիծ» ինստիտուտին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարություն ներկայացնել արտադրվելիք գիպսի արդյունաբերական պիտանիությունը և թափոնների օգտագործման ուղիները:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Ց Ա Ն Կ
ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՉ ՀԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 1993-1995 ԹԹ. ՍՏԵՂԾՎՈՂ ՆՈՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
Արտադրության անվանումը |
Առաջարկվող հզորությունը |
Տեղավորման վայրը |
|
1 |
2 |
3 |
|
Չորսնակասալի արտադրություն (Փամբակի հանքավայրի հիման վրա) |
35 հազ. խոր. մ |
«Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ի «Վանշիկ» կոմբինատ |
| Պեռլիտե հղկանյութերի արտադրություն |
10 հազ. տոննա |
«Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ի «Արագած-պեռլիտ» գործարան |
|
Սպիտակ գունահումքի փորձաարդյունաբերական արտադրություն |
9 հազ. տոննա | Վեդիի շինանյութերի և իրերի կոմբինատ |
| Անդեզիտե ալյուրի արտադրություն |
10 հազ. տոննա |
«Անի-պեմզա» կոմբինատ |
| Կրի արտադրություն |
30 հազ. տոննա |
Ջաջուռի կրի գործարան |
| Բազալտից խեցանյութե զտիչների արտադրություն |
50 հազ. հատ |
Երևանի խեցանյութե իրերի կոմբինատ |