ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3567-Ա |
«20» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԱՈՒՐԱ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 3-ին թիվ ՎԴ/6167/05/22 վարչական գործով կայացված վճիռը` Նոր Նորք, Վիլնյուսի փողոց, հ.41/1 խանութի զբաղեցրած 0,002738հա մակերեսով հողամասն /ծածկագիր` 01-008-0304-0265/ ուղղակի վաճառքի ձևով Լաուրա Մեսրոպյանին օտարելու մասին:
Նոր Նորք, Վիլնյուսի փողոց, հ.41/1 հասցեի հողամասը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի 10 սեպտեմբերի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի 04 հունիսի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն' ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 6-րդ գոտում: Հողամասի ծածկագիրն է` 01-008-0304-0265 /ծածկագիրը ներառված է Երևանի ավագանու 2012 թվականի 26 հունիսի հ.470-Ն որոշման մեջ՝ 51989 տող/:
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.05.2026 թվականի հ. Ն/30859-26 եզրակացությունը.
1. Նոր Նորք, Վիլնյուսի փողոց, հ.41/1 հասցեում գտնվող, Լաուրա Մեսրոպյանին պատկանող խանութի զբաղեցրած 27,38 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) վերջինիս սույն որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 6-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 1048381 (մեկ միլիոն քառասունութ հազար երեք հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամ և գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Լաուրա Մեսրոպյանի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումի, հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և պայմանագրի նախապատրաստման համար տեղական վճարները հավաստող փաստաթղթերի, ինչպես նաև միասնական տեղեկանքը ներկայացվելուց հետո, Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր:
3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման երկրորդ կետը համարվում է ուժը կորցրած:
4. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |