ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3522-Ա |
«16» հուլիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի Հ.4840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «Հայկ Մաթևոսյան» Ա/Ձ-ի կողմից 29.01.2025թ. տրված տեղեկանքը և 04.02.2026թ. եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացի Արման Արևյանի դիմումները (25.12.2025թ. հ.Դ-144312-25, 04.02.2026թ. հ.Դ-9856-26).
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի նոյեմբերի 28-ի «Երևան, Աջափնյակ, Նազարբեկյան թաղամաս, հ․28/2 հողամաս հասցեում սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացի Արման Սուրիկի Արևյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու և հողամասի գործառնական նշանակությունը սահմանելու մասին» հ.4840-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Որոշման 2-րդ կետում՝ «443,5քմ» բառերը փոխարինել «414,95քմ» բառերով.
2) Որոշման 4-րդ կետի 1)-ին ենթակետում՝ «1672439 (մեկ միլիոն վեց հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր երեսունինը)» բառերը փոխարինել «1564777 (մեկ միլիոն հինգ հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր յոթանասունյոթ)» բառերով։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |