ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«15» հուլիսի 2026 թ. |
N 1415-Ա/2 |
«ԱՐՏԱՄԵՏԻ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ), ՀԻՄՆԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի թիվ 808-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ N 3-ի, N 5-ի և N 7-ի 3-րդ, 6-րդ և 8-րդ պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 208/3 նիստի եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական (ընդհանուր) հանրակրթական ծրագրով՝ գրական հայերենով, առկա ուսուցմամբ, ուսուցման 4 տարի տևողությամբ՝ 32 տեղերի թվով, հիմնական (ընդհանուր) հանրակրթական ծրագրով՝ գրական հայերենով, առկա ուսուցմամբ, ուսուցման 5 տարի տևողությամբ՝ 40 տեղերի թվով, և միջնակարգ (ընդհանուր) հանրակրթական ծրագրով՝ գրական հայերենով, առկա ուսուցմամբ, ուսուցման 3 տարի տևողությամբ՝ 20 տեղերի թվով գործունեության լիցենզիաներ և լիցենզիաների ներդիրներ:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:
|
Նախարար` |
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ /պարտականությունները կատարող/ |