ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 1993 թ. N 263
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԸԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղըզստանի Հանրապետության կառավարության միջև 1993 թվականի առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև ձևավորված տնտեսական կապերը պահպանելու և զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական առաջադրանքներում ընդգրկել Հայաստանի Հանրապետությունից Ղրղըզստանի Հանրապետություն առաքվող արտադրատեխնիկական նշանակության կարևորագույն արտադրատեսակների, ժողովրդական սպառման արտադրանքի և պարենային մթերքների ծավալները, համաձայն N 1 հավելվածի*).
բ) տասնօրյա ժամկետում կատարել ներմուծվող ապրանքների քվոտաների բաշխում ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին` մեկամսյա ժամկետում ավարտել միջկառավարական համաձայնագրի հավելվածներում նշված ապրանքների ծավալների փոխադարձ առաքումների վերաբերյալ տնտեսական պայմանագրերի կնքումը:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, թեթև արդյունաբերության նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության երկաթգծին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` երկշաբաթյա ժամկետում Ղրղըզստանի Հանրապետության հետ կնքել համաձայնագրեր` համապատասխան ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության և Ղրղըզստանի Հանրապետության միջև փոխադարձ առաքումների վերաբերյալ եռամսյակը մեկ անգամ կազմել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վիճակագրական հաշվետվություն, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1990 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1991 թվականի միջհանրապետական համաձայնագրերով պարտավորությունների կատարման ապահովման միջոցառումների մասին» N 563 որոշման:
5. Սահմանել, որ NN 1 և 2 հավելվածներում նշված արտադրատեխնիկական նշանակության արտադրատեսակների և ժողովրդական սպառման արտադրանքի 1993 թվականի փոխադարձ առաքումների կարգավորման պատասխանատվությունը, համաձայն կնքված պայմանագրերի, դրվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների վրա:
______________
*) Հավելվածները չեն բերվում:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |