ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԸԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 263
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 1993 թ. N 263

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԸԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղըզստանի Հանրապետության կառավարության միջև 1993 թվականի առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև ձևավորված տնտեսական կապերը պահպանելու և զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական առաջադրանքներում ընդգրկել Հայաստանի Հանրապետությունից Ղրղըզստանի Հանրապետություն առաքվող արտադրատեխնիկական նշանակության կարևորագույն արտադրատեսակների, ժողովրդական սպառման արտադրանքի և պարենային մթերքների ծավալները, համաձայն N 1 հավելվածի*).

բ) տասնօրյա ժամկետում կատարել ներմուծվող ապրանքների քվոտաների բաշխում ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին` մեկամսյա ժամկետում ավարտել միջկառավարական համաձայնագրի հավելվածներում նշված ապրանքների ծավալների փոխադարձ առաքումների վերաբերյալ տնտեսական պայմանագրերի կնքումը:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը, թեթև արդյունաբերության նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության երկաթգծին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` երկշաբաթյա ժամկետում Ղրղըզստանի Հանրապետության հետ կնքել համաձայնագրեր` համապատասխան ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության և Ղրղըզստանի Հանրապետության միջև փոխադարձ առաքումների վերաբերյալ եռամսյակը մեկ անգամ կազմել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վիճակագրական հաշվետվություն, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1990 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1991 թվականի միջհանրապետական համաձայնագրերով պարտավորությունների կատարման ապահովման միջոցառումների մասին» N 563 որոշման:

5. Սահմանել, որ NN 1 և 2 հավելվածներում նշված արտադրատեխնիկական նշանակության արտադրատեսակների և ժողովրդական սպառման արտադրանքի 1993 թվականի փոխադարձ առաքումների կարգավորման պատասխանատվությունը, համաձայն կնքված պայմանագրերի, դրվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների վրա:

 

______________

*) Հավելվածները չեն բերվում:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան