ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 1993 թվականի N 274
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԴԵՂՈՐԱՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրոպական տնտեսական համագործակցության (ԵՏՀ) կողմից դեղորայքի ձեռքբերման համար տրամադրվող վարկը արդյունավետ օգտագործելու և ձեռքբերված դեղորայքի իրացումից ստացվող միջոցների բյուջե ժամանակին և լրիվ մուտքը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ ԵՏՀ-ի կողմից տրամադրված վարկի հաշվին ձեռքբերված դեղորայքը կենտրոնացված կարգով ստանում և հանրապետության առողջապահության պետական համակարգի բուժական հիմնարկներին ու դեղատներին իրացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հայդեղագործություն» պետական ձեռնարկությունը:
2. Հանրապետության առողջապահության պետական համակարգի բուժական հիմնարկները ԵՏՀ-ի կողմից տրամադրված վարկի հաշվին ստացված դեղորայքը ձեռք են բերում այդ նպատակով նախատեսված բյուջետային հատկացումների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ, յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 25-ին հաջորդ եռամսյակի համար սահմանում է բուժական հիմնարկներին և դեղատներին ԵՏՀ-ի կողմից տրամադրված վարկի հաշվին ձեռքբերված դեղորայքի բացթողման գները` ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ պահին սահմանված վալյուտային կուրսից:
4. Սահմանված գների հիման վրա «Հայդեղագործություն» պետական ձեռնարկությունը վերագնահատում է յուրաքանչյուր եռամսյակի առաջին օրվա դրությամբ պահեստներում առկա դեղորայքի մնացորդները:
5. «Հայդեղագործություն» պետական ձեռնարկությունը ԵՏՀ-ի կողմից տրամադրված վարկի հաշվին ձեռքբերված դեղորայքի իրացումից ստացված միջոցները (հանած բուժկանխարգելիչ հիմնարկներին բացթողնված դեղորայքի համար առևտրական զեղչը) յուրաքանչյուր ամսվա 3-ին, 13-ին և 23-ին ամբողջությամբ փոխանցում է հանրապետական բյուջե` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառական վարչության համապատասխան հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ |
Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |