ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 10-րդ մասում «16» թիվը փոխարինել «17» թվով:
Հոդված 2․ Օրենքի 31-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի՝
ա․ «՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար» բառերը հանել,
բ․ «չի վարձատրվում» բառերը փոխարինել «կարող է վարձատրվել» բառերով.
2) 6-րդ մասի «Փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի սահմանման և աշխատանքների մասնակցության առանձնահատկությունները» բառերը փոխարինել «Փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի սահմանման, աշխատանքների մասնակցության և վարձատրության առանձնահատկությունները, ինչպես նաև համապատասխան մարմիններում փորձակների ներգրավման պայմանները» բառերով:
Հոդված 3․ Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետում «15» թիվը փոխարինել «12» թվով։
Հոդված 4․ Օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասում «սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, 10-րդ հոդվածի 5-րդ և 11-րդ մասերով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 19-րդ հոդվածի 3-րդ և 7-9-րդ մասերով, 22-րդ հոդվածի 3-րդ մասով, 30-րդ հոդվածի 6-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասով և 35-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել «սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, 10-րդ հոդվածի 6-րդ և 12-րդ մասերով, 12-րդ հոդվածի 5-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 19-րդ հոդվածի 8-րդ մասով, 22-րդ հոդվածի 3-րդ մասով, 30-րդ հոդվածի 6-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասով, 35-րդ հոդվածի 3-րդ մասով և 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով» բառերով:
| Հոդված 5․ |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի և 2-րդ կետի:
2․ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը և 2-րդ կետն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը:
3․ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
4․ Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-324-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: