600.0190.15.07.26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
15 հուլիսի 2026 թվականի |
N 190-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 13-ի «Հատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնները սահմանելու մասին» N 210-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի՝ hատուկ ծառայությունների կամ ծառայության կոդերի զբաղեցման կանոնների՝
1) 4-րդ կետում «Կոդին» բառից հետո լրացնել «և 112 (911) կոդից» բառերը,
2) 5-րդ կետում «Կոդին զանգահարողի հեռախոսահամարի» բառերից հետո լրացնել «, իսկ 112 (911) կոդից կատարվող զանգի դեպքում՝ նաև 112 (911) կոդի (միայն տվյալ կոդի կամ տարածքային կոդի կիրառմամբ դրա ներկայացման ձևաչափով)» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
|
ք. Երևան 15 հուլիսի 2026 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: