ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 1993 թ. N 240
Քաղ. Երևան
1993 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 23-ի «1993 թվականի գարնանային զորակոչը անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին՝ ապահովել 1993 թվականի մայիս-հունիս ամիսներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայության զորակոչի անցկացումը։
2. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին՝ 1993 թվականի մայիս-հունիս ամիսներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայության զորակոչն անցկացնելու համար՝
ա) հաստատել շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինկոմիսարիատների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած՝ շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի և զորակոչային բժշկական հանձնախմբի անհատական կազմը.
բ) զինկոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական, դրամական և ավտոտրանսպորտային միջոցներով։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ զորակոչային բժշկական հանձնախմբերը համալրել համապատասխան մասնագետներով։
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`
ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության քաղաքների և շրջանների զորակոչային տեղամասերում, ավտոկայաններում և զորախմբերի ուղևորման երթուղիներում.
բ) կազմակերպել զորակոչային տեղամասեր չներկայացած զորակոչիկների ժամանակին որոնումը և ապահովել նրանց պարտադիր ներկայանալը:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը՝ ապահովել զորակոչիկների ժամանակին տեղափոխումն ըստ Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատի հայտերի։
6. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահներին՝ գործադիր կոմիտեների միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը վճարել զինակոչիկների փոխադրավարձը։
7. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը՝ կազմակերպել զորակոչային տարիքի սովորողների և ուսանողների ներկայանալը զորակոչային տեղամասեր՝ ուսման կապակցությամբ տարկետում ստանալու համար:
8. Հաստատել հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը, համաձայն N 1 հավելվածի։
9. Հաստատել հանրապետական զորակոչային բժշկական հանձնախմբի կազմը, համաձայն N 2 հավելվածի։
10. Սույն որոշման կատարման ապահովումը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա և հանձնարարել նրան` պարբերաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանը տեղեկատվություն ներկայացնել զորակոչի ընթացքի և սույն որոշման կատարման մասին։
11. Սույն որոշումը հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Հավելված n 1 ՀՀ կառավարության 1993 թ. մայիսի 17-ի N 240 որոշման |
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
| Ա. Քոչարյան | - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (նախագահ) |
| Լ. Ստեփանյան | - ՀՀ զինվորական կոմիսար (նախագահի տեղակալ) |
| Դ. Դումանյան |
- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
| Ա. Սաֆարյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
| Գ. Հանիսյան |
- ՀՀ կառավարության գործերի կառավարչության |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Հավելված n 2 ՀՀ կառավարության 1993 թ. մայիսի 17-ի N 240 որոշման |
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿԱԶՄԸ
| Ս. Գրիգորյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության ԿԶԲՀ |
| Ա. Թոփչյան | - թերապևտ |
| Է. Գևորգյան | - նյարդաբան |
| Գ. Բաբայան | - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ |
| Ա. Շաքարյան | - ակնաբույժ |
| Է. Դանիելյան | - մաշկային բժիշկ |
| Հ. Սարուխանյան | - վիրաբույժ |
| Ս. Թորոսյան | - հոգեբույժ |
| Ն. Հարությունյան | - հանձնախմբի քարտուղար |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |