ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 1993 թ. N 210
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի մասին» N 115 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Նշված որոշման N 2 հավելվածում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար նախատեսված 735,0 մլն ռուբլի ընդհանուր ծավալի սահմաններում կատարել փոփոխություն, համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թ. մայիսի 7-ի N 210 որոշման |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ 1993 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
|
(մլն ռուբլի) |
|
1993 թ. ծրագիր | ||
|
կապիտալ ներդրումներ |
գործարկվող հզորություն | |
|
Հանրապետության բյուջեի հաշվին
|
||
| ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
735,0 |
վերակառուցում և տեխնիկական վերազինում |
| Կապսի ջրամբար |
75,0 |
- » - |
| Ոռոգման համակարգեր |
60,0 |
- » - |
| Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա |
600 |
- » - |
|
Ընդամենը |
735,0 |
|
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |