ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետի «դ» ենթակետի «անտառային ֆոնդի» բառերը փոխարինել «անտառային» բառով․
2) 1-ին մասի 5-րդ կետի «ժգ» ենթակետի «անտառային ֆոնդի տարածքներում» բառերը փոխարինել «անտառային հողերում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը «տնօրինության տակ գտնվող» բառերից հետո լրացնել «տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում և» բառերով:
Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը «տնօրինության տակ գտնվող» բառերից հետո լրացնել «տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում և» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 13 Երևան ՀՕ-302-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2026 թվական: