ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
13 հունիս 2022 թ. |
N 40-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
(հրամանը խմբ. 08.07.26 N 51-Ն)
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 18 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 08.07.26 N 51-Ն)
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը և «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում և այլ պայմաններով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող, ինչպես նաև արտահիվանդանոցային պայմաններում նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում 18 և բարձր տարիքի բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելված N 1-ի:
2. Սահմանել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում կանխարգելիչ ծառայության իրականացման կարգը, պայմանները, ինչպես նաև տեղաշարժման դժվարություններ և հաշմանդամություն ունեցող պացիենտների դեպքում կանխարգելիչ ծառայության առանձնահատկությունները` համաձայն հավելված N 2-ի:
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված N 1 Առողջապահության նախարարի 2022 թվականի հունիս «13»-ի N 40-Ն հրամանի |
ՉԱՓՈՐՈՇԻՉ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 18 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշչով կարգավորվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում և այլ պայմաններով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող (այսուհետ` ԱԱՊ), ինչպես նաև արտահիվանդանոցային պայմաններում նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում 18 և բարձր տարիքի բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. ԱԱՊ բժշկական հաստատություններում առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է ապահովագրական փաթեթով նախատեսված ծառայությունների շրջանակներում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված ծավալների:
3. ԱԱՊ բժշկական հաստատություններում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվող չապահովագրված անձանց արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման համաձայն` սույն չափորոշչով սահմանված ծավալներով:
4. Հայաստանի Հանրապետությունում 18 և բարձր տարիքի բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայությունները մատուցվում են արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից (անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ):
5. ԱԱՊ բժշկական հաստատություններում բժշկական օգնությունն իրականացվում է բնակչի կողմից կամավոր սկզբունքով ընտրված առողջության առաջնային պահպանման ավագ բուժաշխատողի (այսուհետ` ԱԱՊ բժիշկ) և տվյալ ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ` այլ մասնագետների կողմից: Ապահովագրված անձանց ցանկությամբ բժշկական ցուցման դեպքում այլ մասնագիտական խորհրդատվությունները կարող են կազմակերպվել ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ այլ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունում:
6. ԱԱՊ բժշկական հաստատությունում, իսկ ապահովագրված անձանց դեպքում նաև արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունում ԱԱՊ բժշկի կողմից ուղեգրված պացիենտի այլ մասնագիտական խորհրդատվությունը ներառում է.
1) բժշկական պատմության և գանգատների հավաքագրում (կյանքի և հիվանդության անամնեզ),
2) պացիենտի բժշկական զննություն, ըստ անհրաժեշտության` նախնական ախտորոշման ճշգրտում և ախտորոշիչ հետազոտությունների նշանակում կամ կատարում,
3) անհրաժեշտ այլ կամ լրացուցիչ մասնագիտական խորհրդատվությունների կազմակերպում, ախտորոշիչ հետազոտության արդյունքների գնահատում, պացիենտի բուժման պլանի կազմում, հիվանդության ընթացքի դինամիկ հսկողություն՝ ԱԱՊ բժշկի հետ համատեղ,
4) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը:
7. ԱԱՊ բժշկի ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու կարգը, ինչպես նաև ԱԱՊ բժշկի մոտ գրանցվող բնակչության և նեղ ու շարունակական հսկողության (դիսպանսերային) ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով:
8. Եթե բնակչի կողմից ԱԱՊ բժշկի ընտրություն չի կատարվել, ապա ԱԱՊ բժշկական հաստատություն կատարած առաջին իսկ այցի ժամանակ բնակիչը կարող է կատարել ԱԱՊ բժշկի ընտրություն, գրանցվել վերջինիս մոտ և բժշկական ցուցման դեպքում ստանալ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի կամ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծավալը:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի հուլիսի 10-ի N 215-Ն հրամանի հավելվածով սահմանված բժշկական միջամտությունների իրականացման համար բնակիչը ԱԱՊ բժշկական հաստատությունում գրավոր համաձայնություն է տալիս մեկ անգամ` օրենսդրությամբ սահմանված կարգով ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելիս, իսկ ԱԱՊ բժշկի մոտ գրանցված և մեկ անգամյա համաձայնությունը չտված բնակիչը այդ համաձայնությունը տալիս է ԱԱՊ բժշկական հաստատություն հերթական առաջին այցի ժամանակ: Բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնության ձևը հաստատված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-Ն հրամանի հավելված 15-ով:
10. Բնակչի կողմից ԱԱՊ բժշկական հաստատություն կատարվող այցերը լինում են վարչական, կանխարգելիչ (սքրինինգային), վերահսկողական (հիվանդության դինամիկ հսկողություն) և մասնագիտական.
1) վարչական այցը ներառում է ծառայությունների մատուցում, կապված բժշկական փաստաթղթերի ձևակերպման և տրամադրման հետ: Ըստ անհրաժեշտության կարող են կազմակերպվել մասնագիտական խորհրդատվություններ, արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններ, հետազոտության արդյունքների գնահատում.
2) կանխարգելիչ (սքրինինգային) այցը իրականացվում է առողջական վիճակի նախնական գնահատման, հիվանդությունների վաղ հայտնաբերման և ռիսկերի կանխարգելման նպատակով (առողջական հարցաթերթիկի լրացում, մարմնի զանգվածի ցուցանիշի (ՄԶՑ) որոշում, զարկերակային ճնշման չափում, անձի ռիսկային գործոնների ուսումնասիրում), ըստ անհրաժեշտության արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպում, հետազոտության արդյունքների գնահատում, մասնագիտական խորհրդատվությունների ուղեգրումներ, առողջ ապրելակերպի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և հաստատված սքրինինգային ծրագրերի շրջանակներում սքրինինգների իրականացում.
3) վերահսկողական այցը ներառում է բուժման ընթացքի կառավարման և հսկման նպատակով բուժման պլանի մշտադիտարկում, ըստ սահմանված ծավալների արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպում կամ կատարում, հետազոտության արդյունքների գնահատում, անհրաժեշտության դեպքում նեղ մասնագիտական խորհրդատվության ուղեգրում.
4) մասնագիտական այցը ներառում է պացիենտի գանգատների հավաքագրում և բժշկական պատմության համալրում, ըստ անհրաժեշտության` պացիենտի բժշկական զննություն, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նշանակում կամ կատարում, հետազոտության արդյունքների գնահատում, պացիենտի բուժման պլանի շտկում` ներառյալ դեղատոմսի տրամադրումը, ըստ անհրաժեշտության նեղ մասնագետի խորհրդատվության ուղեգրում կամ բուժման նպատակով ուղեգրում։
11. ԱԱՊ բժշկական հաստատություններում բնակչության առողջության վերաբերյալ գրառումները կատարում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի N 1752-Ն հրամանով հաստատված մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում (դրանք պահպանվում են տվյալ բժշկական հաստատությունում), ինչպես նաև էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային առողջապահության համակարգի «Պացիենտի էլեկտրոնային բժշկական պատմություն» էջում:
12. Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի պահպանման ժամկետը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման հավելվածի «Առողջապահություն» գլխի 602-րդ կետի 1-ին ենթակետով:
13. ԱԱՊ բժշկական հաստատություններում մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի վարման գործընթացը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի N 17-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն:
14. ԱԱՊ բժշկական հաստատություններում դեղերի դուրսգրումը կազմակերպվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. ԱԱՊ բժիշկների կողմից բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-Ն հրամանի հավելված 2-ով հաստատված մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի հուլիսի 26-ի N 237-Ն հրամանի հավելված 2-ով սահմանված վարույթային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությանը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթուղթ:
16. ԱԱՊ բժշկական հաստատությունները տնային պայմաններում բնակչի մահվան դեպքում առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հունիսի 02-ի N 29-Ն հրամանով:
2. ԱԱՊ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
17. ԱԱՊ բժշկի մոտ գրանցված բնակչությանը տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է.
1) ԱԱՊ բժշկի խորհրդատվություն,
2) ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ արտահիվանդանոցային դիսպանսերային (վարակիչ հիվանդությունների բժշկական օգնություն և սպասարկում, ուռուցքաբանական, ներզատաբանական, մաշկաբանական, հոգեբուժական, թմրաբանական, տուբերկուլոզային) և այլ մասնագիտական (չապահովագրված անձանց դեպքում` վիրաբուժական, վնասվածքաբանական, ակնաբանական, սրտաբանական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական) բժշկական օգնությունը և սպասարկումը, ընդ որում՝
ա. առաջին անգամ հայտնաբերված և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (այսուհետ` հիվանդությունների միջազգային դասակարգիչ) յուրաքանչյուր խմբի հիվանդության դեպքում օրացույցային տարվա, իսկ ապահովագրված անձանց դեպքում ապահովագրական տարվա ընթացքում կազմակերպվում է ոչ ավել քան 2 խորհրդատվություն յուրաքանչյուր մասնագետի համար,
բ. քրոնիկ հիվանդությունների շարունակական (դիսպանսեր) հսկողության ընթացքում հիվանդությունների միջազգային դասակարգչի յուրաքանչյուր խմբի հիվանդության դեպքում օրացույցային տարվա, իսկ ապահովագրված անձանց դեպքում ապահովագրական տարվա ընթացքում կազմակերպվում է ոչ ավել քան 4 այց յուրաքանչյուր մասնագետի համար, եթե տվյալ հիվանդության վարման գործելակարգով այլ բան նախատեսված չէ,
3) ԱԱՊ բժշկի կողմից տնային այցերի կազմակերպում և իրականացում,
4) ԱԱՊ բժշկի կողմից կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մարտի 16-ի N 15-Ն հրամանի,
5) արտահիվանդանոցային պայմաններով շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ամբողջ բնակչության համար,
6) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության կազմակերպումը և արտահիվանդանոցային պայմաններում բուժումը կազմակերպվում է առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման հավելված 1-ով հաստատված «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգ»-ի դրույթների,
7) ԱԱՊ բժշկի, իսկ առանձին հիվանդությունների դեպքում` համապատասխան մասնագետի նշանակմամբ, բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերիշրջանակներում դեղատոմսերի դուրսգրումը,
8) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, համայնքային փոքր տների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների խնամքի համար դիմած անձի բժշկական քարտի տրամադրման նպատակով համապատասխան մասնագիտական խորհրդատվությունները, արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 06-ի N 88-Ն հրամանի հավելված 17-ով հաստատված ձևի,
9) պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող, ազատ ընտրության սկզբունքով ԱԱՊ բժշկի մոտ գրանցված ուսանողների.
ա. բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում մատուցվող ծառայությունները, այդ թվում՝ առաջնային, մասնագիտական և արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները,
բ. ֆիզկուլտուրայի խմբերի որոշում (հիմնական, նախապատրաստական, հատուկ և բուժական)` սույն չափորոշչի 4-րդ գլխով սահմանված կանխարգելիչ այցի շրջանակում: ԱԱՊ բժշկի կողմից շեղումներ հայտնաբերելու դեպքում գործընթացին ներգրավելով սրտաբանին, նյարդաբանին, ակնաբանին, վիրաբույժին: Որոշման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է ամբուլատոր բժշկական քարտից` քաղվածքի ձևով.
10) 18 և բարձր տարիքի բնակչության համար` տնային պայմաններում բժշկի նշանակմամբ միջին բուժաշխատողի (այսուհետ` բուժքրոջ) կողմից կատարվող միջամտությունները (վիրակապություններ, ենթամաշկային, միջմկանային, ներերակային ներարկումներ և այլն),
11) ԱԱՊ բժիշկների, առնվազն ամիսը մեկ անգամ, համաձայն տվյալ ԱԱՊ բժշկական հաստատության տնօրենի հրամանով հաստատված ժամանակացույցի, այցելությունը իրենց սպասարկման տարածքի գյուղական համայնքներ` տեղում (բուժակ-մանկաբարձական կետում) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար,
12) ԱԱՊ բժշկի կողմից իրականացվում է զարկերակային գերճնշմամբ, սրտի իշեմիկ հիվանդությամբ, 2-րդ տիպի շաքարային դիաբետով հաշվառված պացիենտների, ինչպես նաև ժառանգական անամնեզում (ծնողներ, քույր, եղբայր) գլաուկոմա, 2-րդ տիպի շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտամկանի ինֆարկտ, ուղեղի կաթված ունեցող 18 և բարձր տարիքի անձանց և ժառանգական անամնեզում (քույր, մայր, տատիկ` մայրական գծով) կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 18 և բարձր տարիքի աղջիկների կամ կանանց էլեկտրոնային ռեգիստրների շարունակական վարումը:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ հաստատված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է անկախ համապատասխան միջպետական (միջազգային) պայմանագրերի (համաձայնագրերի) առկայությունից:
19. Առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է տարածքային սկզբունքով, ըստ բնակության վայրի` ԱԱՊ բժշկական հաստատության միջոցով` համաձայն «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» 1992 թվականի սեպտեմբերի 30-ի պայմանագրի: Սահմանապահ զորքերի կազմում գտնվող զինծառայողների ընտանիքի անդամները օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման հավելված 2-ով սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից:
20. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները ԱԱՊ բժշկական օգնությունը և սպասարկումը ստանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթներով:
21. Կենդանիների կծելու կամ կատաղության հիվանդության դեպքերի ժամանակ բժշկական օգնությունն իրականացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 14-ի N 13-Ն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 33-Ն հրամանների համաձայն։
3. ԱԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 18 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ (ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ) ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22. ԱԱՊ բժշկական հաստատություններում 18 և բարձր տարիքի բնակչության համար այլ պայմաններով (վճարովի հիմունքներով) իրականացվող ծառայություններն են.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշումներին համապատասխան նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքի ընթացքում) բժշկական զննությունները` «Հանրային առողջապահության մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն,
2) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից օգտվող 18 և բարձր տարիքի բնակչության համար` տնային պայմաններում բժշկի նշանակմամբ բուժքրոջ կողմից կատարվող միջամտությունները (վիրակապություններ, ենթամաշկային, միջմկանային, ներերակային ներարկումներ և այլն),
3) տնային պայմաններում արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,
4) առանց բժշկական ցուցումների և առանց համապատասխան ուղեգրման բժշկական խորհրդատվությունը և արտահիվանդանոցային լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, ինչպես նաև այն քաղաքացիների տնային կանչերը, որոնք գրանցված են այլ ԱԱՊ բժշկական հաստատություններում աշխատող ԱԱՊ բժշկի մոտ,
5) տվյալ ԱԱՊ բժշկական հաստատությունում գործող այն մասնագիտական ծառայությունները, որոնք ընդգրկված չեն բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում,
6) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերում չընդգրկված 18 և բարձր տարիքի բնակչության համար` ֆիզիոթերապևտիկ բժշկական օգնությունը,
7) սուր և քրոնիկ հիվանդություններով (շուրջօրյա բժշկական հսկողության կարիք չունեցող) 18 և բարձր տարիքի բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը ցերեկային ստացիոնարի պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 12-ի N 19–Ն հրամանի,
8) զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար իրականացվող բժշկական զննությունները (մասնագիտական խորհրդատվություններ, արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտություններ)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի հուլիսի 24-ի N 233-Ն հրամանով հաստատված ընթացակարգի,
9) արտերկիր մեկնող մեծահասակի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով իրականացվող բժշկական զննությունը` այդ թվում մասնագիտական խորհրդատվությունները, արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-Ն հրամանի հավելված 4-ի,
10) երեխա որդեգրելու կամ խնամակալության համար դիմած անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացության (համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-Ն հրամանի հավելված 12-ի տրամադրման նպատակով, մասնագիտական խորհրդատվությունները, արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշման,
11) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) համար դիմած անձի առողջական վիճակի մասին տեղեկանք (համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-Ն հրամանի հավելված 11-ի) տրամադրելու նպատակով իրականացվող մասնագիտական խորհրդատվությունները և արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունները,
12) սույն չափորոշչի 18-րդ գլխում արտահիվանդանոցային լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծավալներում չընդգրկված հետազոտությունները,
13) վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման տեղեկանքի տրամադրման համար իրականացվող մասնագիտական խորհրդատվությունները և արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն որոշման հավելված 1-ի,
14) դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունները և արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 685–Ն որոշման,
15) դատախազի և դատախազության պետական ծառայության պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունները և արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 15-ի N 1348-Ն որոշման,
16) ԱԱՊ բժշկական հաստատություններում գրանցված օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնությունն և սպասարկումը,
17) հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունները և արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման,
18) դատական կարգադրիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունները և արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 06-ի N 86-Ն որոշման,
19) հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց մոտ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1708-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված հիվանդությունների և ֆիզիկական թերությունների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունները և արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները,
20) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունները և արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 02-ի N 350-Ն որոշման,
21) սույն չափորոշչի 20-րդ գլխի 72-րդ կետով ներկայացված դեպքերից դուրս տնային այցերը:
4. 18 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
23. 18 և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, ԱԱՊ բժիշկը իրականացնում է իր մոտ գրանցված բնակչության տարեկան մեկ անգամ կանխարգելիչ զննություն ԱԱՊ բժշկական հաստատություն տվյալ բնակչի կատարած առաջին այցի, ինչպես նաև հիվանդությունների կապակցությամբ կատարած տնային այցերի ժամանակ:
24. Կանխարգելիչ այցի շրջանակներում իրականացվում է.
1) առողջապահական հարցերով կրթում (առաջնային կանխարգելում),
2) առողջության սքրինինգներ՝ առողջության առաջնային պահպանման զգայունակ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով (երկրորդային կանխարգելում):
25. 18 և բարձր տարիքի անձանց երկու տարին մեկ անգամ իրականացվում է առողջապահական հարցերով կրթումը (առաջնային կանխարգելում)`
1) արյան շրջանառության հիվանդությունների դեմ պայքարի շրջանակներում պարտադիր կանխարգելիչ զննության իրականացում,
2) առողջ ապրելակերպի քարոզչություն, որը ներառում է.
ա. հրաժարում ծխելուց, խուսափում երկրորդային ծխի ազդեցությունից,
բ. ալկոհոլի սահմանափակում` օրվա ընթացքում ընդունած ալկոհոլի քանակը չպետք է գերազանցի 30 միլիլիտր սպիրտի չափաբաժինը,
գ. առողջ սննդի ընդունում, այդ թվում` աղի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 5 գրամը, ցանկալի է այդ քանակը նվազեցնել մինչև 2,5 գրամը, ինչպես նաև` օրական 400-500 գրամ թարմ մրգերի և բանջարեղենների ընդունում, շաբաթը առնվազն 2 անգամ թարմ, յուղոտ ձկան ընդունում, նախընտրություն տալ անյուղ կամ քիչ յուղ պարունակող կաթնեղենին, թռչնի մսին (առանց մաշկի), հորթի մսին, հացահատիկներին և լոբազգիներին, խուսափել` շաքարից, ճարպոտ սննդից (յուղոտ կաթնամթերք և ճարպոտ միս), պահածոյացված սննդից,
դ. բավարար ֆիզիկական ակտիվության ապահովում, շաբաթական առնվազն 150-300 րոպե միջին ծանրաբեռնվածության կամ շաբաթական առնվազն 75-150 րոպե մեծ ծանրաբեռնվածության բացօթյա ֆիզիկական ակտիվություն,
ե. կրծքագեղձի զննման և ինքնազննման տեխնիկայի ուսուցում:
26. Առողջության սքրինինգները.
1) զարկերակային ճնշման չափում՝ հիպերտոնիայի վաղ հայտնաբերման նպատակով` 2 տարին մեկ անգամ,
2) գլյուկոմետրիայի իրականացում` դիաբետի վաղ հայտնաբերման նպատակով` 35 տարեկան և բարձր անձանց շրջանում` 3 տարին մեկ անգամ,
3) կրծքագեղձի զննում՝ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով` 50-70 տարեկան կանանց շրջանում` 2 տարին մեկ անգամ,
4) HPV թեստի իրականացում` արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով` 30-ից-60 տարեկան կանանց շրջանում` 5 տարին մեկ անգամ,
5) ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության որոշում և ներակնային ճնշման չափում գլաուկոմայի վաղ հայտնաբերման նպատակով,
6) քաշի խանգարումների և մետաբոլիկ խանգարումների վաղ հայտնաբերման նպատակով մարմնի զանգվածի ցուցանիշի որոշումը` 2 տարի մեկ անգամ:
5. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹԵՐԱՊԵՎՏԻ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
27. Թերապևտի և ընտանեկան բժշկի կողմից իրականացվում են.
1) գրանցված բնակչության խորհրդատվություն, հիվանդությունների կանխարգելում, վաղ հայտնաբերում, ախտորոշում, բուժումն ու վերականգնողական միջոցառումներ,
2) քրոնիկ հիվանդություններով պացիենտների դինամիկ հսկողություն (ներառյալ ակտիվ կանչերը),
3) առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (արյան շրջանառության համակարգի, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների և այլն) վաղ հայտնաբերման և կանխարգելման գործընթացի պարտադիր իրականացում` սույն չափորոշչով սահմանված ծավալներով,
4) վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերում,
5) կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մարտի 16-ի N 15-Ն հրամանի,
6) տնային կանչերի կազմակերպում և իրականացում, այդ թվում վարակիչ հիվանդությամբ պացիենտի (տեղում հիվանդության ծանրության աստիճանի գնահատման և ըստ ցուցումների` հոսպիտալացման կազմակերպման նպատակով),
7) կանխարգելիչ պատվաստումների ապահովում (պլանային, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով)` համաձայն ՀայաստանիՀանրապետության կառավարության 2026 թվականի հունվարի 15-ի N 58-Ն որոշմամբ հաստատված պատվաստումների ազգային օրացույցի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի,
8) ըստ բժշկական ցուցումների պացիենտների այլ նեղ մասնագիտական խորհրդատվության, անհրաժեշտ լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների և հոսպիտալացման կազմակերպումը (էլեկտրոնային ուղեգրում),
9) հետհիվանդանոցային վերականգնողական բուժման կազմակերպումը,
10) դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղատոմսի դուրսգրումը,
11) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը,
12) բժշկական փաստաթղթերի ձևակերպումը,
13) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը:
28. Թերապևտի և ընտանեկան բժշկի կողմից մեկ տարվա ընթացքում անվճար կազմակերպվում և պետության կողմից երաշխավորվում է՝
1) ոչ ավել քան 2 այլ մասնագիտական խորհրդատվություն՝ յուրաքանչյուր մասնագետի համար (անկախ խորհրդատվությունների ընթացքում կատարված այցերի թվից)՝ առաջին անգամ հայտնաբերված և հիվանդությունների միջազգային դասակարգչի յուրաքանչյուր խմբի հիվանդության դեպքում,
2) ոչ ավել քան 4 այց յուրաքանչյուր մասնագետի համար՝ քրոնիկ հիվանդությունների հսկողության ընթացքում հիվանդությունների միջազգային դասակարգչի յուրաքանչյուր խմբի հիվանդության դեպքում, եթե տվյալ հիվանդության վարման գործելակարգով այլ բան նախատեսված չէ:
29. Թերապևտը և ընտանեկան բժիշկը, առողջարանային վերականգնողական բուժման ցուցման առկայության դեպքում, առողջարանային վերականգնողական բուժում ստանալու նպատակով ԱԱՊ հաստատություն դիմած անձին կարող է տրամադրել առողջարանային վերականգնողական բուժման ցուցման վերաբերյալ տեղեկանք համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված ձևի:
30. Թերապևտի և ընտանեկան բժշկի կողմից 2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների վարումն իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 10-ի N 2327-Լ հրամանով հաստատված 2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների ախտորոշման և վարման կլինիկական ուղեցույցի:
6. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
31. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում ԱԱՊ բժշկական հաստատություններում մասնագիտացված բժշկական օգնությունը իրականացվում է գրանցված բնակչության համար, հետևյալ ծառայությունների մասով.
1) դիսպանսերային (տուբերկուլոզային, ուռուցքաբանական, հոգեբուժական, թմրաբանական, մաշկաբանական, ներզատաբանական, վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման)` ծառայություններն իրականացվում են մասնագիտացված դիսպանսերների, ԱԱՊ բժշկական հաստատությունների համապատասխան մասնագետների կամ ընտանեկան բժիշկների կողմից,
2) այլ մասնագիտական` քիթ-կոկորդ-ականջաբանական, վիրաբուժական, վնասվածքաբանական, ակնաբանական, սրտաբանական, նյարդաբանական,
3) ընտանեկան բժշկի գործառույթում ներառված են հետևյալ մասնագիտացված ծառայությունները.
ա. դիսպանսերային` վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման, ներզատաբանական,
բ. այլ մասնագիտական` վիրաբուժական,վնասվածքաբանական,ակնաբանական, սրտաբանական,նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական:
32. ԱԱՊ բժշկական հաստատության, իսկ ապահովագրված անձանց դեպքում նաև արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության համապատասխան նեղ մասնագետն իրավունք ունի ուղեգրել այլ մասնագիտական խորհրդատվության կամ լրացուցիչ արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության կամ բուժման` հիվանդանոցային պայմաններում, ինչպես նաև նշանակել բուժում:
33. ԱԱՊ բժշկական հաստատությունից դուրս մասնագիտացված բուժօգնության և արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման գործընթացը (բժշկական հաստատությունների միջև կնքված պայմանագրի դեպքում) կազմակերպվում է ԱԱՊ բժշկի կողմից` ուղեգրման եղանակով:
34. ԱԱՊ բժշկական հաստատությունների կողմից նեղ մասնագիտական խորհրդատվության, լաբորատոր-աշտորոշիչ հետազոտությունների և հիվանդանոցային բուժման ուղեգրման գործընթացն իրականացվում է միայն էլեկտրոնային ուղեգրի միջոցով:
35. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց մասնագիտացված բժշկական օգնությունը կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման:
7. ՆԵՐԶԱՏԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԴԵՂԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ
36. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում ԱԱՊ բժշկական հաստատություններում ներզատաբանական կաբինետի բժիշկը իրականացնում է.
1) առաջնակի ինսուլինի ներարկման անհրաժեշտություն ունեցող պացիենտների ախտորոշման հաստատման և ինսուլինի դոզավորման նպատակով` ըստ անհրաժեշտության մասնագիտացված (երկրորդային) բժշկական հաստատություններ ուղեգրում,
2) բուժման կազմակերպում (վարում),
3) անհրաժեշտ լրացուցիչ մասնագիտական խորհրդատվությունների կազմակերպում,
4) բժշկական ցուցման դեպքում արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպում,
5) վերականգնողական բուժման կազմակերպում,
6) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում,
7) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն:
37. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում շաքարային դիաբետով պացիենտների լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ բժշկական ցուցումների՝ սույն չափորոշչի 18-րդ գլխով հաստատված հետազոտությունների ծավալներով:
38. ԱԱՊ բժշկական հաստատություն այցելելու դեպքում, շաքարային դիաբետով բոլոր պացիենտներին անկախ բժշկական ցուցումներից, տարվա ընթացքում կազմակերպվում է չորս արյան հետազոտություն (գլյուկոմետրիա) և տարեկան մեկ անգամ`
1) մեզի ընդհանուր քննություն (գլյուկոզի և սպիտակուցի որոշմամբ),
2) լիպիդային պրոֆիլի որոշում արյան մեջ,
3) ակնահատակի զննում` ակնաբանի կողմից,
4) էլեկտրասրտագրություն,
5) կրեատինինի որոշում:
39. Այն դեպքում, երբ պացիենտն ունի անձնական օգտագործման գլյուկոմետր, տվյալ պացիենտին գլյուկոմետրիայի իրականացումը ԱԱՊ բժշկական հաստատությունում պարտադիր չէ` հիմք են ընդունվում պացիենտի կողմից կատարված գլյուկոմետրիայի տվյալները: Բուժող բժշկի կողմից այդ հետազոտությունների թիվը և տեսակները կարող են փոփոխվել` ելնելով պացիենտի առողջական վիճակից և անհրաժեշտությունից:
40. Շաքարային դիաբետի բարդությունների կանխարգելման նպատակով, շաքարային դիաբետով բոլոր պացիենտներին իրականացվում է տարեկան առնվազն մեկ խորհրդատվություն ոտքերի խնամքի վերաբերյալ, ինչպես նաև պալպատոր եղանակով ստուգվում է ոտնաթաթերի անոթազարկերի առկայությունը:
41. Անհրաժեշտության դեպքում շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման նպատակով ԱԱՊ բժիշկը կամ ներզատաբանը նշանակում է մեկ անվճար գլյուկոմետրիա այն պացիենտին, որի մոտ կասկածվում է շաքարային դիաբետ:
42. Ըստ բժշկական ցուցումների, շաքարային դիաբետով պացիենտի բուժման մոտեցման վերանայման դեպքում նպատակահարմար է պերիֆերիկ արյան մեջ գլյուկոզի որոշումը:
43. Շաքարային դիաբետով պացիենտների բուժման համար դեղատոմսերը դուրս են գրվում տվյալ պացիենտի բժիշկ-ներզատաբանի կամ ընտանեկան բժշկի կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի:
44. Շաքարային դիաբետ ախտորոշումը հաստատվում են մասնագիտացված ծառայություն ունեցող բժշկական հաստատությունների կամ ԱԱՊ բժշկական հաստատությունների բժիշկ-ներզատաբանների, ինչպես նաև ընտանեկան բժշկի կողմից:
45. Ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկաներում շաքարային դիաբետով պացիենտների շարունակական հսկողությունը և բուժման կազմակերպումն իրականացվում է ընտանեկան բժիշկների կողմից` գրանցված ողջ բնակչության համար:
8. ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
46. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում ԱԱՊ բժշկական հաստատություններում ուռուցքաբանական բժշկական օգնություն և սպասարկումը կազմակերպվում և իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված ուռուցքաբանական ծառայության կազմակերպման և իրականացման չափորոշչի:
9. ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
47. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում ԱԱՊ բժշկական հաստատություններում սրտաբանական բժշկական օգնությունն և սպասարկումը ներառում է պացիենտների՝
1) ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ մասնագիտական խորհրդատվություն,
2) բուժման կազմակերպում,
3) անհրաժեշտ այլ լրացուցիչ մասնագիտական խորհրդատվության ուղեգրում,
4) բժշկական ցուցմամբ արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրում,
5) վերականգնողական բուժման կազմակերպում,
6) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում,
7) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն:
48. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում սրտանոթային համակարգի և հիպերտոնիկ հիվանդությամբ հաշվառված դիսպանսերային պացիենտներին բարդությունների կանխարգելման նպատակով տարեկան մեկ անգամ իրականացվում է՝
1) էլեկտրասրտագրություն,
2) ընդհանուր խոլեսթերինի որոշում,
3) արյան մեջ միզաթթվի որոշում,
4) ակնահատակի զննություն,
5) կրեատինինի որոշում,
6) լիպիդային պրոֆիլի որոշում:
49. Սիրտանոթային համակարգի և զարկերակային գերճնշմամբ պացիենտի վարումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 74-Ն, 2024 թվականի ապրիլի 17-ի N 120-Ն, 2024 թվականի ապրիլի 23-ի N 141-Ն հրամաններով հաստատված պացիենտի վարման գործելակարգերի:
50. Սրտանոթային և հիպերտոնիկ հիվանդությամբ անձանց արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ բժշկական ցուցումների, սույն չափորոշչի 18-րդ գլխում ներկայացված արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ծավալներով:
10. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
51. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական բժշկական օգնությունն և սպասարկումն իրականացվում է հոգեբուժական շարունակական հսկողություն իրականացնող բժշկական հաստատությունների կողմից, իսկ ՀՀ մարզերի այն բնակավայրերում, որտեղ չկան համապատասխան շարունակական մասնագիտացված հսկողություն իրականացնող բժշկական հաստատություններ` ԱԱՊ բժշկական հաստատությունների հոգեբուժական կաբինետների միջոցով և հոգեկան առողջության վերաբերյալ թեմաներով վերապատրաստում անցած ընտանեկան բժիշկների կողմից: Ընտանեկան բժշկի կողմից տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալը հաստատված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 36-Ն հրամանով:
52. ԱԱՊ բժշկական հաստատությունների ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկաների ԱԱՊ բժիշկները և բուժակ-մանկաբարձական կետի միջին բուժաշխատողները պատասխանատու են սպասարկման տարածքի բնակչության շրջանում հոգեկան խանգարումների վաղ հայտնաբերման ու կանխարգելման համար, իրականացնելով`
1) հաստատված ախտորոշմամբ պացիենտների շարունակական հսկողություն,
2) ռիսկի խմբին պատկանող պացիենտների խորհրդատվություն և մասնագիտական օգնության կազմակերպում:
53. Ընտանեկան բժշկի կողմից հոգեբուժական օգնությունն և սպասարկումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 36-Ն հրամանով հաստատված կարգով և ծավալներով:
54. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժման համար անհրաժեշտ դեղերի ապահովումը կազմակերպվում է ԱԱՊ և մասնագիտացված դիսպանսերային բժշկական հաստատությունների կողմից:
11. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
55. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում ԱԱՊ բժշկական հաստատություններում վարակիչ հիվանդությունների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում և իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի N 81-Ն հրամանով հաստատված չափորոշիչի:
12. ՄԱՇԿԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
56. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում ԱԱՊ բժշկական հաստատություններում մաշկաբանի կողմից կազմակերպվում է`
1) խորհրդատվություն` ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ և պացիենտների ուղղակի դիմելու պարագայում,
2) բուժում,
3) անհրաժեշտ այլ լրացուցիչ մասնագիտական խորհրդատվության ուղեգրում, այդ թվում մասնագիտացված բժշկական հաստատություններ,
4) ըստ բժշկական ցուցման արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրում,
5) որոշ սեռավարակների դեպքում կոնտակտավորների հայտնաբերումն և ւպարտադիր բուժման իրականացում,
6) սպասարկվող բնակչության շրջանում սեռական առողջության և սեռավարակների կանխարգելման լուսաբանում,
7) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում,
8) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն,
9) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում ու հետազոտության կազմակերպում:
13. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
57. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ԱԱՊ բժշկական հաստատությունների վիրաբուժական, վնասվածքաբանական կաբինետի բժիշկը իրականացնում է.
1) ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ մասնագիտական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման ուղեգրում,
2) վիրաբուժական բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականիհուլիսի 16-ի N 55-Ն հրամանով հաստատված չափորոշչի, այդ թվում հետևյալ փոքր վիրաբուժական և այլ բժշկական միջամտություններ.
ա. վերքի առաջնային վիրաբուժական մշակում և կարում,
բ. արտաքին արյունահոսության դադարեցում,
գ. դաստակի և ոտնաթաթի փոքր հոդերի հոդախախտերի կոնսերվատիվ բուժում հաղորդչական անզգայացումով,
դ. ենթահոդախախտի բուժում,
ե. պարոնիխիաներ, ներաճած եղունգ, եղունգի հեռացում,
զ. ֆլեգմոնայի, մակերեսային տեղակայված թարախակույտի (աբսցես) բացում,
է. կենդանիների կողմից հասցված վնասվածքների առաջնային վիրաբուժական մշակում (հակափայտացման շիճուկի կամհակակատաղության պատվաստանյութի ներարկմամբ),
ը. վերքերի վիրակապություններ,
թ. կոտրվածքների գիպսային անշարժացում (վերին վերջույթ, ստորին վերջույթ),
3) ըստ բժշկական ցուցումների անհրաժեշտ արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրում,
4) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում,
5) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն:
14. ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
58. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ԱԱՊ բժշկական հաստատությունների ակնաբանական կաբինետի և ընտանեկան բժիշկների միջոցով իրականացվում է.
1) ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ մասնագիտական խորհրդատվություն,
2) բուժում,
3) այլ` լրացուցիչ նեղ մասնագիտական խորհրդատվության ուղեգրում,
4) ըստ բժշկական ցուցման արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրում,
5) ակնաբանական հետևյալ միջամտությունները.
ա. օտար մարմնի հեռացում,
բ. վնասվածքի հետևանքով առաջացած փոքրծավալի վիրահատական միջամտություններ` վերքերի առաջնային վիրաբուժական մշակում ևկարում, վիրակապություններ,
գ. հետվիրահատական կարերի հեռացում,
դ. փոքր ծավալի միջամտություններ` թեթև աստիճանի բարդության հիվանդությունների (խալազիոն, գարիկ, պապիլոմա, աթերոմա) ժամանակ,
6) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում,
7) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն:
59. Տեսողության շեղումների վաղ հայտնաբերման, կանխարգելման, ինչպես նաև տեսողական խանգարումներով անձանց շրջանում բարդությունների կանխարգելման նպատակով անվճար իրականացվում է`
1) ըստ դիմելիության և ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ տեսողության սրության որոշում,
2) ակնահատակի օֆթալմոլոգիական քննություն` ըստ անհրաժեշտության կամ բուժող բժշկի նշանակմամբ,
3) ներակնային ճնշման չափում, ըստ անհրաժեշտության,
4) գլաուկոմայով պացիենտների շարունակական հսկողություն:
15. ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
60. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ԱԱՊ բժշկական հաստատությունների քիթ-կոկորդ-ականջաբանական կաբինետի բժիշկը իրականացնում է`
1) ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ մասնագիտական խորհրդատվություն,
2) բուժում,
3) բժշկական ցուցմամբ այլ` լրացուցիչ նեղ մասնագիտական խորհրդատվության ուղեգրում,
4) քիթ-կոկորդ-ականջաբանական հետևյալ միջամտությունները.
ա. արյունահոսության դադարեցում, առաջնային և հետին տամպոնադա,
բ. հեմատոմաների բացազատում (ֆուրունկուլ, աթերոմա, կիստա, թարախակույտ), դրենավորում,
գ. վերքերի առաջնային և երկրորդային վիրաբուժական մշակում, կարերի հեռացում,
դ. քթից, ականջից և ըմպանից օտար մարմնի հեռացում,
ե. ականջի ծծմբային խցանի հեռացումգործիքային և լվացման եղանակներով,
4) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում,
5) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն,
6) քիթ-կոկորդ-ականջաբանական տարբեր փոքր միջամտությունները և դրանց հետ կապված անհրաժեշտ արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են ըստ բժշկական ցուցման,
7) սուր նազոֆարինգիտով անձանց հայտնաբերելու և մանրէաբանական հետազոտության ուղեգրելու նպատակով մենինգակոկային հիվանդությունով պացիենտների հետ շփված անձանց բժշկական զննություն:
16. ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
61. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում ԱԱՊ բժշկական հաստատություններում նյարդաբանի կողմից իրականացվում է.
1) ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ մասնագիտական խորհրդատվություն,
2) բուժում,
3) այլ` լրացուցիչ նեղ մասնագիտական խորհրդատվության ուղեգրում,
4) բժշկական ցուցմամբ անհրաժեշտ արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրում,
5) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում,
6) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն։
17. ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
62. Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղական համայնքների այն ԱԱՊ բժշկական հաստատություններն որոնք ապահովված են դեղերով և սարքավորումներով (առկա է սանիտարական տրանսպորտային միջոց) իրականացնում են գրանցված բնակչության անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը տնային այցերի միջոցով («ընտանեկան բժշկի կողմից աշխատաժամից դուրս տնային կանչեր` շտապ օգնության մեքենայով» ծառայություն): Աշխատանքային ժամերին իրականացվող անհետաձգելի տնային այցերի ծավալը ներառված է սույն չափորոշչի 20-րդ գլխում, բացառությամբ ընտանեկան բժշկի կողմից սանիտարական տրանսպորտի միջոցով հոսպիտալացմամբ ավարտված դեպքերի:
63. Այն դեպքերում, երբ քաղաքացիների կողմից տրված շտապ բժշկական օգնության կանչը հնարավոր է սպասարկել ԱԱՊ բժշկական հաստատության կողմից, որտեղ գրանցված է տվյալ պացիենտը, շտապ բժշկական օգնության կարգավարի կողմից այն էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսազանգի միջոցով փոխանցվում է տվյալ ԱԱՊ բժշկական հաստատություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանի դրույթների (մինչև 120 րոպեի ընթացքում սպասարկվող և ԱԱՊ հաստատություններ ուղղորդվող կանչեր):
18. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
64. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող անձանց ԱԱՊ բժշկական հաստատություններում իրականացվող լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններն են.
1) կլինիկական հետազոտություններ`
ա. միզասեռական քսուքների մանրադիտակային հետազոտություն,
բ. կղանքում հելմինթների ձվիկների հայտնաբերում,
գ. արյան ընդհանուր հետազոտություն և լեյկոֆորմուլա` հեմոգլոբին, էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, էրիթրոցիտների նստեցման արագություն (ԷՆԱ),
դ. լեյկոֆորմուլա, թրոմբոցիտներ, արյան մակարդելիության ժամանակը,
ե. մեզի ընդհանուր հետազոտություն` տեսակարար կշիռ, սպիտակուց, գլյուկոզ, կետոնային մարմիններ,
զ. կղանքի մանրադիտակային հետազոտություն.
2) կենսաքիմիական հետազոտություններ` գլյուկոզ, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ, կրեատինին, ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), բիլիռուբին, խոլեստերին, լիպիդային պրոֆիլիորոշում, C-ռեակտիվ սպիտակուց, ռևմատոիդգործոն, անտիստրեպտոլիզին-O, Կոագուլոգրամմա (ֆիբրինոգեն, պրոթրոմբինային ինդեքս/ժամանակ), ՄՆԳ (միջազգային նորմավորված գործակից), արյան մեջ միզաթթվի որոշում.
3) մանրէաբանական (բակտերիոլոգիական) հետազոտություններ՝ մեզի, կղանքի, խորխի մանրէաբանական հետազոտություն, խորխի մանրէաբանական հետազոտություն` դեղորայքային զգայունության որոշումով, քսուքների (քթի, կոկորդի, ականջի, աչքի, մաշկի), միզասեռական քսուքների մանրէաբանական հետազոտություն.
4) շճաբանական հետազոտություններ՝ արյանխմբի որոշում, ռեզուս գործոնի որոշում, ռեակցիաVDRL, ռեակցիա MRP, վասերմանի ռեակցիա (RW), հեպատիտ «B»-ի հետազոտություն, հեպատիտ«C»-ի հետազոտություն, ՄԻԱՎ-իիմունաֆերմենտային հետազոտություն` հղիների համար.
5) իմունաբանական հետազոտություն` մանտուիփորձ.
6) բակտերիոսկոպիկ հետազոտություններ` խորխի բակտերիոսկոպիկ հետազոտություն, արյան մեջ մակաբույծների բակտերիոսկոպիկ հետազոտություն:
7) ՊԱՊ թեստ` արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն.
8) ուլտրաձայնային հետազոտություններ` պտղի, որովայնի խոռոչի օրգանների, փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի, կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն.
9) ռենտգենաբանական հետազոտություններ` ռենտգենոգրաֆիա, ռենտգենոսկոպիա.
10) ֆունկցիոնալ ախտորոշիչ հետազոտություններ` Էլեկտրասրտագրություն, սպիրոգրաֆիա.
11) ընտանեկան բժիշկների գործառույթներում ընդգրկված են արյան, մեզի կլինիկական և բիոքիմիական ռուտինային (գլյուկոզի և խոլեստերինի որոշում արյան մեջ) լաբորատոր և գործիքային, էլեկտրասրտագրություն հետազոտությունները:
65. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար ԱԱՊ բժշկական հաստատություններում լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները կազմակերպվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման՝ առողջության պահպանման և բարելացման ծրագրերի շրջանակներում:
66. ԱԱՊ բժշկական հաստատությունները բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ախտորոշիչ հետազոտությունները կազմակերպում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված չափորոշչի:
19. ՈՐՈՇ ԽՄԲԵՐԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
67. Երևան քաղաքի մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի, օլիմպիական մարզաձևերի և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մարզադպրոցների ուսումնամարզական երրորդ և չորրորդ տարիների խմբերում գտնվող մարզիկների բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի և առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի N 37-Ն հրամանի հավելվածով հաստատված չափորոշչի:
20. 18 ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՏՆԱՅԻՆ ԱՅՑԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
68. ԱԱՊ բժշկական հաստատությունը տնային կանչերն ընդունում է աշխատանքային օրերին` աշխատանքային ժամերի ընթացքում:
69. Տնային կանչերն ընդունում է ԱԱՊ բժշկական հաստատության մատենավարման բաժնի բուժքույրը, ԱԱՊ բժիշկը, նրա հետ աշխատող բուժքույրը կամ այդ նպատակով բժշկական հաստատության տնօրենի հրամանով պատասխանատու նշանակված բուժքույրը:
70. Տնային կանչն ընդունելուց հետո կատարվում էգրառում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-Ն հրամանի հավելված 7-ով հաստատված մեծահասակների տնային այցերի գրանցամատյանում և փոխանցվում է տվյալ բնակչին սպասարկող ԱԱՊ բժշկին:
71. Տնային կանչն ընդունելիս, ԱԱՊ բժիշկը ստորագրում է գրանցամատյանի համապատասխան սյունակում, հավաստելով իր կողմից կանչն ընդունելու փաստը:
72. Տնային կանչն ընդունվում է այն դեպքում, երբ կա համապատասխան հիմնավորում այն մասին, որ պացիենտը ֆիզիկապես հնարավորություն չունի այցելելու բժշկական հաստատություն (անկողնային վիճակ` պայմանավորված որևէ հիվանդությամբ, ֆիզիկական անկարողություն` շարժողական ֆունկցիայի խանգարման հետ կապված):
73. Տնային այցերն իրականացվում է հետևյալ կարգով.
1) տնային այցերը կատարվում են առաջնակի.
ա. ԱԱՊ բժշկի կողմից այն բնակչին, որն գրանցվել է նրա մոտ,
բ. ԱԱՊ բժշկական հաստատության այլ մասնագետների կողմից, եթե առկա է դրա անհրաժեշտությունը և կա տվյալ բնակչի համար ԱԱՊ բժշկի կողմից հիմնավորված հրավերը (արձանագրվում է տնային կանչերի գրանցամատյանում),
գ. շտապ բժշկական օգնության ծառայության կողմից ԱԱՊ բժշկական հաստատությանը կանչի փոխանցման դեպքում.
2) տնային այցելությունները կատարվում են ակտիվ (կրկնակի) այցերի միջոցով, եթե.
ա. պացիենտին առաջնակի այց կատարած բժիշկը նշանակել է բուժում, որի արդյունավետությունը և հիվանդության ընթացքը վերահսկման կարիք ունեն,
բ. երբ պացիենտը ֆիզիկապես անկարող է ինքնուրույն դիմել իր ԱԱՊ բժշկին, սակայն առողջական վիճակն այնպիսին է, որ շարունակական հսկողության կարիք ունի: Այդպիսի դեպքերում այցելությունների պարբերականությունը որոշվում է անհատական` բուժող բժշկի կողմից, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ այց հաճախականությամբ,
գ. տնային այցեր կատարվում են տվյալ ԱԱՊ բժշկի բուժքրոջ կողմից, եթե առկա են բժշկի նշանակումները և, եթե տվյալ անձը ֆիզիկապես անկարող է` տվյալ միջամտության համար ինքնուրույն հաճախել ԱԱՊ բժշկական հաստատություն.
3) տնային կանչերը սպասարկվում են տվյալ ԱԱՊ բժշկի աշխատաժամերի ընթացքում` տնային այցերի իրականացման համար սահմանված ժամանակահատվածում` համաձայն տվյալ ԱԱՊ բժշկական հաստատության տնօրենի կողմից հրամանով հաստատված աշխատաժամերի ժամանակացույցի.
4) այն դեպքում, երբ կանչն ընդունվել է տվյալ բժշկի աշխատանքային ժամից դուրս, կանչը սպասարկվում է հաջորդ աշխատանքային օրը, իսկ եթե խնդիրը պահանջում է հրատապ լուծում` կանչն ընդունողը պարտավոր է տեղեկացնել տվյալ բժշկական հաստատության տնօրինությանը, ում կողմից կայացվում է որոշում.
ա. ուղարկել բուժող բժշկին աշխատաժամից դուրս,
բ. հրավիրել շտապ բժշկական օգնություն:
74. Տնային այցերի միջոցով արտահիվանդանոցային լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններ չեն իրականացվում:
75. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվող անձանց դեպքում օրացույցային տարվա ընթացքում, իսկ ապահովագրված անձանց դեպքում ապահովագրական տարվա ընթացքում կազմակերպվում են ոչ ավել քան 4 տնային այց:
21. ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
76. Ապահովագրված անձին ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունից դուրս տրամադրվող ծառայություններն են.
1) ապահովագրված անձանց շրջանում համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումների իրականացում ԱԱՊ բժշկական հաստատությունից դուրս` հանրային վայրերում, աշխատավայրում, այլ կազմակերպություններում.
2) տվյալ ԱԱՊ բժշկական հաստատությունում չկցագրված լինելու պարագայում (իր հիմնական բնակության վայրից դուրս ՀՀ այլ բնակավայրում գտնվելու դեպքում) բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացում և էլեկտրոնային եղանակով թերթիկի տրամադրում (բացում և փակում).
3) ԱԱՊ բժշկական հաստատություններից դուրս ապահովագրված անձանց մասնագիտական խորհրդատվության և այցի կազմակերպում:
|
|
Հավելված N 2 Առողջապահության նախարարի 2022 թվականի հունիս «13»-ի N 40-Ն հրամանի |
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ տվյալ ծառայության իրականացման վերաբերյալ պայմանագիր կնքած առողջության առաջնային ծառայություններ իրականացնող (այսուհետ` ԱԱՊ) բժշկական հաստատություններում առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում կանխարգելիչ ծառայության իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև տեղաշարժման դժվարություններ և հաշմանդամություն ունեցող պացիենտների դեպքում կանխարգելիչ ծառայության առանձնահատկությունները:
2. ԱԱՊ բժշկական հաստատություններում առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց կանխարգելիչ հետազոտությունների ցանկը, պարբերականությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման Հավելված 5-ով:
3. Կանխարգելիչ ծառայությունը իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում՝ այդ թվում տնային այցի շրջանակներում:
4. 18 և բարձր տարիքի ապահովագրված բնակչության շրջանում առողջության առաջնային պահպանման զգայունակ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով, ԱԱՊ բժիշկը իրականացնում է իր մոտ գրանցված ապահովագրված անձի կանխարգելիչ զննություն` վերջինիս կողմից ԱԱՊ բժշկական հաստատություն կատարած այցի շրջանակներում, իսկ տեղաշարժման դժվարություններ և հաշմանդամություն ունեցող պացիենտների դեպքում` տնային պայմաններում` առաջնային կանխարգելման շրջանակներում ԱԱՊ բժշկի տնային այցի ընթացքում:
5. Քրոնիկ հիվանդությունների շարունակական դիսպանսերային հսկողության ընթացքում հիվանդությունների բարդությունների կանխարգելման նպատակով իրականացվող սքրինինգները (երկրորդային կանխարգելում) իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված պացիենտի վարման գործելակարգերով սահմանված ծավալների համաձայն:
6. Տեղաշարժման դժվարություններ և հաշմանդամություն ունեցող ապահովագրված անձանց երկրորդային կանխարգելման շրջանակներում նախատեսված ախտորոշիչ հետազոտությունները կազմակերպվում են բժշկական հաստատություններում` ըստ տեղաշարժման դժվարություններ և հաշմանդամություն ունեցող ապահովագրված անձանց ցանկության ու հնարավորության:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: