ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 421-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Արմդենտալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01286918 ) 2026 թվականի հունիսի 24-ին կնքված՝ N 72-2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ատամնաբուժական պարագաների ձեռքբերում՝ 609,980 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մեգադենտալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01318299) 2026 թվականի հունիսի 24-ին կնքված՝ N 73-2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ատամնաբուժական պարագաների ձեռքբերում՝ 145,828 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կասկադ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01013035) 2026 թվականի հունիսի 19-ին կնքված՝ N 74-2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 72,578,970 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Յանեկյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06978822) 2026 թվականի հունիսի 29-ին կնքված՝ N 75-2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնի դռների վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 2,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
13.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |