ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-411-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին, 5-րդ և 6-րդ մասերից հանել «նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին» բառերը, իսկ 2-րդ մասից՝ «նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին» բառերը.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատություններ, ինչպես նաև բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կրթական ծառայությունների և կրթությանը ուսանողի մասնակցությանը օժանդակող ծառայությունների ծախսերի լրիվ (ամբողջական) փոխհատուցում նախատեսող կրթաթոշակի ձևով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 9 Երևան ՀՕ-292-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2026 թվական: