ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 1993 թ. N 114
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ պետական պատվեր և պետական առաջադրանք տեղադրող պետական կառավարման լիազորված մարմինները պետական պատվերով և պետական առաջադրանքով արտադրանքի գնումներն ու մատակարարումներն իրականացնում են համապատասխանաբար իրենց հատկացված ֆինանսական միջոցների և բանկի վարկի հաշվին, ընդ որում, պետական առաջադրանքով նախատեսված արտադրանքի գնումներն ու մատակարարումները վարկավորվում են պետական վարկային ռեսուրսների հաշվին առաջնահերթ կարգով։
Պետական վարկային ռեսուրսներ են համարվում պետական բյուջեի և պետական արտաբյուջետային ֆոնդերի ժամանակավորապես ազատ միջոցները, միջպետական վարկերը, Հայաստանի Հանրապետության բանկի կողմից պետական կարիքների համար իրականացված վարկային էմիսիայի միջոցները։
2. Հայաստանի Հանրապետության հանրապետական և տեղական բյուջեի միջոցների հաշվին պետական պատվեր տեղադրող պետական կառավարման լիազորված մարմիններին բյուջետային հատկացումները տրվում են համապատասխան բյուջեով պահվող հիմնարկությունների ֆինանսավորման համար սահմանված կարգով։
3. Բյուջեով պահվող հիմնարկությունները պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների և մատակարարումների համար պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին կարող են կատարել երաշխավորված վճարումներ։ Ընդ որում, պետական պատվեր տեղադրող պետական կառավարման լիազորված մարմինները պատվեր կատարող տնտեսավարող սուբյեկտներին տալիս են կանխավճար, իսկ ապրանքը կոնկրետ սպառողին մատակարարելուց հետո կողմերի միջև կատարվում է վերջնահաշվարկ։
4. Պետական առաջադրանք իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինների վարկավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության բանկի և հանրապետության առևտրային բանկերի վարկային ռեսուրսների հաշվին, պայմանագրային հիմունքներով, ձեռնարկությունների վարկավորման համար սահմանված կարգով։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |