ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2026 թվականի N 800-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.07.26 N 986-Լ)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 02.07.26 N 986-Լ)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը փոփ. 02.07.26 N 986-Լ)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
2.1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման հավելվածի 3․1-ին կետում նշված ժամկետում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքների փոխհատուցման տրամադրման նպատակով մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
(2.1-ին կետը լրաց. 02.07.26 N 986-Լ)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը ծագած հարաբերությունների վրա։
(3-րդ կետը փոփ. 02.07.26 N 986-Լ)
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
04.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի N 800-Լ որոշման |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 02.07.26 N 986-Լ)
1. Միջոցառման նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ջերմատնային արտադրության առանձին ապրանքների (այսուհետ՝ արտադրանք) մրցունակության բարձրացումն է՝ արտահանված արտադրանքի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով։
(1-ին կետը փոփ. 02.07.26 N 986-Լ)
2. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը իրականացրել են արտադրանքի արտահանում։
(2-րդ կետը փոփ. 02.07.26 N 986-Լ)
3. Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
1) ԱՏԳ ԱԱ 0810 10 000 0 ծածկագրին դասվող ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ․
2) ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ․
3) ԱՏԳ ԱԱ 0709 60 100 ծածկագրին դասվող պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
4) ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ։
(3-րդ կետը խմբ. 02.07.26 N 986-Լ)
3.1․ Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
1) ԱՏԳ ԱԱ 0810 10 000 0 ծածկագրին դասվող ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ․
2) ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ․
3) ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
4) ԱՏԳ ԱԱ 0709 60 100 ծածկագրին դասվող պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
5) ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ․
6) Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանված ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ։
(3.1-ին կետը լրաց. 02.07.26 N 986-Լ)
4. Փոխհատուցման տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով, սույն միջոցառման N 1 ձևին համապատասխան դիմում (այսուհետ՝ դիմում) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն), որին կցում են՝
1) ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագր(եր)ի (TT TC) կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագր(եր)ի պատճենները.
2) հաշվարկային փաստաթուղթ (հաշիվ ապրանքագիր).
3) հայտարարագիր՝ ապրանքները ջերմատնային արտադրության լինելու վերաբերյալ սույն միջոցառման N 3 ձևին համապատասխան։
(4-րդ կետը խմբ. 02.07.26 N 986-Լ)
5. Տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցման ստացման դիմումը ներկայացնում է ամսական պարբերականությամբ՝ 2026 թվականի հուլիսի 1-ից հետո, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։
(5-րդ կետը լրաց. 02.07.26 N 986-Լ)
6. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 12 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դիմումի ուսումնասիրություն, և անհամապատասխանությունների բացակայության դեպքում տնտեսավարող սուբյեկտի և նախարարության միջև կնքվում է Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր, և կազմվում է սույն միջոցառման N 2 ձևին համապատասխան եզրակացություն, որի հիման վրա նախարարության համապատասխան ստորաբաժանումը, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:
(6-րդ կետը խմբ. 02.07.26 N 986-Լ)
7․ Դիմումների ուսումնասիրության և անհամապատասխանությունների բացահայտման անհրաժեշտությունից ելնելով՝ նախարարությունն իրականացնում է հարցում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։
(7-րդ կետը խմբ. 02.07.26 N 986-Լ)
8. Նախարարության կողմից դիմումը մերժվում է, եթե՝
1) դիմումին կից չեն ներկայացվել սույն միջոցառման 4-րդ կետում նշված փաստաթղթերը կամ դրանցում ներառված տեղեկատվությունը թերի է.
2) դիմումին կից ներկայացվել է սույն միջոցառման 3-րդ կամ 3․1-ին կետերում նշված ապրանքներից բացի նաև այլ ապրանք կամ դիմումով պահանջվում է միջոցառման գործողության ժամկետից դուրս արտահանված արտադրանքի համար փոխհատուցում.
2․1․ դիմումին կից ներկայացված սույն միջոցառման 3-րդ կամ 3․1-ին կետերում նշված ապրանքները հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից՝ ձևակերպվելով «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով կամ հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից․
2․2․ արտահանված ապրանքները ջերմատնային արտադրության չեն․
3) նոր դիմումը ներկայացվել է սույն միջոցառման 10-րդ կետում նշված ժամկետի խախտմամբ։
(8-րդ կետը փոփ., լրաց. 02.07.26 N 986-Լ)
9. Նախարարության կողմից դիմումի մերժման դեպքում արձանագրվում է (են) մերժման հիմք(եր)ը և տնտեսավարող սուբյեկտին պատշաճ կարգով դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է այդ մասին։
(9-րդ կետը խմբ. 02.07.26 N 986-Լ)
10. Մերժումը ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել մերժման հիմքերը և ներկայացնել նոր դիմում։
11․ Եթե պարզվում է, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված փաստաթղթերում տեղ են գտել միջոցառմամբ սահմանված պահանջների խախտումներ կամ ապրանքները հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից՝ ձևակերպվելով «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով կամ հետ են վերադարձվել Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից կամ արտահանված ապրանքները ջերմատնային արտադրության չեն, ապա այդ խախտումների կամ վերաներմուծված կամ հետ վերադարձված կամ ոչ ջերմատնային արտադրության ապրանքների մասով տրամադրված փոխհատուցումը դրանք հայտնաբերելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի կողմից վերադարձվում է նախարարության համապատասխան հաշվեհամարին՝ կիրառելով Կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը։ Գումարը սույն կետով սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում այն կվերադարձվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
(11-րդ կետը լրաց. 02.07.26 N 986-Լ)
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
………………………………………………………...............………………………… ....-ԻՑ
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ.............................................................................. ՀԱՄԱՐ
(նշել արտադրանքի անվանումը)
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ...................................................................................………………………….............-ի կողմից
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
2026 թվականի ․․․․․․․․․․․․․․ ամսին Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված արտադրանքի համար
փոխհատուցման ենթակա (................................................................) դրամը
(նշել գումարի չափը տառերով)
|
փոխանցել ........................................................................ -ի |
.............................................................. -ում գործող |
|
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը) |
(նշել բանկի անվանումը) |
|
Ստորագրող ..................................... (պաշտոնը) |
....................................... (անունը, ազգանունը) |
|
.................................. (ստորագրությունը) |
|
|
..... ..................... 20.....թ.
Կ.Տ. |
(ձևը փոփ. 02.07.26 N 986-Լ)
Ձև N 2
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _ _
................................................…………………………....-Ի ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
․․․․․․․․․․․․․․ ԱՄՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ
ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ............................................................ ՀԱՄԱՐ
(նշել արտադրանքի անվանումը)
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 20... թվականի ..............................................-ի
(նշել ամիսը և օրը)
|
N ......................... |
դիմումի համաձայն .......................................................................................-ի |
|
(նշել մուտքի համարը) |
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը) |
(ՀՎՀՀ` ....................) կողմից 2026 թվականի ․․․․․․․․․․․․․․ ամսին Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված արտադրանքի համար փոխհատուցման չափը կազմում է
.................................. (...............................................................) դրամ և այդ չափով փոխհատուցումը
(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)
ենթակա է վճարման .............................................................................................................................................-ի
(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
|
............................................-ում գործող |
N ............................................... հաշվեհամարին։ |
|
(նշել բանկի անվանումը) |
(նշել հաշվեհամարը) |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
||
|
----------------------------------------------- (նշել ստորաբաժանման անվանումը) |
....................... (ստորագրությունը) |
................................................................... (ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը) |
|
........ ......................... 20....թ. |
(ձևը փոփ. 02.07.26 N 986-Լ)
Ձև N 3
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
Սույն հայտարարագրով հավաստում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 800-Լ որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 2026 թվականի ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
(նշել դիմումի ներկայացման օրը, ամիսը)
դիմումին կից փաստաթղթերում նշված արտահանված արտադրանքն
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
(նշել արտահանված արտադրանքի անվանումները և քանակները)
ամբողջությամբ ջերմատնային արտադրության են և ձեռք են բերվել
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
(նշել ջերմատնային արտադրության արտադրանք արտադրողի անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը, ներկայացուցչի հեռախոսահամարը, ՀՎՀՀ-ն, ըստ արտահանման համար ձեռք բերված արտադրանքի անվանումների և քանակների)
Գիտակցում եմ, որ կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկատվություն (տվյալ) ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Ստորագրող՝
|
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (նշել ջերմատնային արտադրության արտադրանք արտահանող անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը կամ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը) |
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ (նշվում է ստորագրողի պաշտոնը կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում) |
(ստորագրությունը)
..... ..................... 20.....թ.
Կ.Տ*.
* -կնքվում է, եթե արտահանողը կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր
(ձևը լրաց. 02.07.26 N 986-Լ)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 02.07.26 N 986-Լ)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
04.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 02.07.2026, N 986-Լ | 04.06.2026, N 800-Լ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|