ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
24 ապրիլի 2018 թվականի |
թիվ 76 |
քաղ. Մոսկվա |
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «2018-2020 թվականների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 19-րդ և 20-րդ կետերի իրագործման նպատակներով՝
1. Ստեղծել՝
տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում կադրային ներուժի զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակման հարցերով աշխատանքային խումբ.
տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում գիտության և նորարարությունների զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակման հարցերով աշխատանքային խումբ.
2. Սույն կարգադրության 1-ին կետում նշված աշխատանքային խմբերի ղեկավար նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) Է.Ա. Կայկիևին:
Աշխատանքային խմբի ղեկավարին՝
սահմանել աշխատանքային խմբերի աշխատանքային կանոնակարգերը.
հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա ձևավորված աշխատանքային խմբերի կազմերը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |