ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2026 թվականի N 979-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշմամբ սահմանված N 1 հավելվածում՝
ա․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 10․1-ին և 10․2-րդ կետերով՝
«10․1․ Քննության ընթացքի վրա էական ազդեցություն ունեցող տեխնիկական խափանումների դեպքում որակավորման քննությունը դադարեցվում է, և որակավորման քննություն ընդունողի կողմից այդ մասին կազմվում է արձանագրություն։ Որակավորման քննությունը կրկին անցկացվում է քննությունը դադարեցնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
10․2․ Տեսական և գործնական քննությունների արդյունքները ծանոթացվում են վարորդի թեկնածուին։»,
բ․ 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11. «A», «B», «C» կարգերի և «AM», «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար անձը քննական մարմին պետք է ներկայացնի սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ցանկի (այսուհետ` ցանկ) 1-ին կետով նախատեսված փաստաթուղթը, իսկ «D» կարգի ու «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար` նաև ցանկի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: «A», «B», «C» կարգերի ու «AM», «A1», «B1» և «C1» ենթակարգերի, «D» կարգի ու «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար բժշկական հավատարմագրում անցնելու վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ բժշկական ցուցումները, հակացուցումները և սահմանափակումները, քննական մարմինը ստանում է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգից՝ ինքնաշխատ եղանակով՝ բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանքը ներկայացնում են թղթային տարբերակով։ «ԱՐՄԵԴ» համակարգից ինքնաշխատ եղանակով այդ տեղեկությունների ստացման անհնարինության դեպքում դրանք ստացվում են թղթային տարբերակով։»,
գ․ 12-րդ կետը «դեպքում,» բառից հետո լրացնել «ցանկի 2-րդ կետով նախատեսված փաստաթուղթը ներկայացնելուց հետո» բառերով,
դ․ 16-րդ կետում «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով,
ե․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 17․1-ին և 17․2-րդ կետերով՝
«17․1․ «A», «B», «C» կարգերի կամ «AM», «A1», «B1», «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում սույն կարգի 17-րդ կետի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հարցերից ներառվում են միայն «A», «B», «C» «BE» և «CE» կարգերի և «AM», «A1», «B1», «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներին վերաբերելի հարցեր:
17․2․ «D» կամ «T» կարգերի կամ «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու տեսական քննությանը մասնակցելու համար գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում սույն կարգի 17-րդ կետի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հարցերից ներառվում են միայն «D», «DE» և «T» կարգերի և «D1» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներին վերաբերելի հարցեր:»,
զ․ 22-րդ և 24-րդ կետերում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով,
է․ 23-րդ և 33-րդ կետերը «ամիս անց» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդված 1-ին մասի 1․2-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով,
ը․ 41-րդ և 52-րդ կետերը «ճիշտ» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն կարգի 35-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցներով գործնական քննություն հանձնելու դեպքերի» բառերով,
թ․ 78-րդ կետում «սույն կարգով սահմանված կարգով տեսական և գործնական քննությունները հանձնելուց հետո» բառերը փոխարինել ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով՝ տեսական և գործնական քննությունները հանձնելուց հետո կամ առանց տեսական և գործնական քննություններ հանձնելու» բառերով,
ժ․ NN 1, 2 և 3 ձևերը «դեպքում։» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝
«Գործողությունը արձանագրության յուրաքանչյուր կետում ներառված վարժությունների ամբողջությունն է։ Գործողությունում ներառված վարժություններից որևէ մեկի (մի քանիսի կամ բոլորի) սխալ կատարելը կամ չկատարելը համարվում է 1 սխալ։»,
ժա․ N 2 ձևի 3-րդ կետից հանել «, ճանապարհից դուրս գալուց» բառերը, 5-րդ կետում «Սահմանափակ» բառը փոխարինել «Երթևեկելի մասի սահմանափակ» բառերով, իսկ «սահմանափակ լայնությամբ տեղամասի» բառերը հանել, ինչպես նաև 6-րդ կետի «Սահմանափակ լայնությամբ տեղամասում առանց» բառերը փոխարինել «Առանց» բառով,
|
ժբ․ NN 4, 5 և 6 ձևերից հանել «, ոստիկանության», ինչպես նաև «__________ բառերը. (կոչումը)» |
2) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայության» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «թ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 6-ից, ինչպես նաև՝ «ե» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2026 թվական: