ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2026 թվականի N 955-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄՈԴՈՒՍ ԳՐԱՆՈՒՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՄՈԴՈՒՍ ԳՐԱՆՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՄՈԴՈՒՍ ԳՐԱՆՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի մայիսի 9-ից մինչև 2027 թվականի մայիսի 8-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 955-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա-վորը |
Քա-նակը |
Ծագման երկիրը |
Արտահան- ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
|
1․ |
4011209000 |
Բեռնատար մեքենաների անվադողեր |
1. Ընդհանուր բնութագիր ● Անվանում՝ Բեռնատարների անվադողեր (Truck & Bus Radial Tires) ● Նպատակ՝ բեռի կրում, ճանապարհի հետ կպչունության ապահովում և շարժման կայունություն ● Կիրառություն՝ բեռնատար մեքենաներ, կիսակցորդներ, կցորդներ |
հատ |
650 |
Չինաստան |
Չինաստան |
62 910 000 |
|
|
2. |
8708309109 |
Բեռնատար մեքենաների կցորդիչների արգելակային կոճղեր |
Բեռնատար մեքենաների կցորդիչների արգելակային կոճղերը (brake pads / brake linings) հանդիսանում են արգելակային համակարգի հիմնական աշխատանքային տարրերից մեկը, որը ապահովում է շփման միջոցով շարժման դանդաղեցում կամ կանգնեցում։ Ստորև տեխնիկական բնութագիրը. 1. Անվանում՝ Արգելակային կոճղ (դիսկային համակարգերի համար) ● Կիրառություն՝ բեռնատարներ, կցորդներ ● Ֆունկցիա՝ շփման ուժի ստեղծում՝ արգելակման համար ● Տեսակներ՝ ● դիսկային կոճղեր (Brake pads) ● 2. Կառուցվածք ● Հիմքային մետաղական թիթեղ (backing plate)՝ բարձր ամրության պողպատ ● Շփման շերտ (friction material)՝ բազմաբաղադրիչ |
կգ |
12 000 |
Չինաստան |
Չինաստան |
28 000 000 |
|
|
3. |
8708309909 |
Բեռնատար մեքենաների քարշակների Արգելակային կոճղեր |
Բեռնատար մեքենաների քարշակների արգելակային կոճղերը (brake pads / brake linings) հանդիսանում են արգելակային համակարգի հիմնական աշխատանքային տարրերից մեկը, որը ապահովում է շփման միջոցով շարժման դանդաղեցում կամ կանգնեցում։ 1. բնութագիր ● Անվանում՝ Արգելակային կոճղ (դիսկային համակարգերի համար) ● Կիրառություն՝ բեռնատարներ, քարշակներ Ֆունկցիա՝ շփման ուժի ստեղծում՝ արգելակման համար ● Տեսակներ 2. Կառուցվածք ● Հիմքային մետաղական թիթեղ (backing plate)՝ բարձր ամրության պողպատ ● Շփման շերտ (friction material)՝ բազմաբաղադրիչ |
կգ |
6 000 |
Չինաստան |
Չինաստան |
14 000 000 |
|
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1. |
2102209000 |
Բուսական ծագման պրոտեին ալյուր INTRACO PL68 |
Ձկան կերի արտադրության մեջ օգտագործվող PL68 /single-cell protein/ պրոտեին: Տիպը միկրոբիալ սպիտակուց (SCP) Single cell Protein. |
կգ |
750 000 |
Բելգիա |
Բելգիա |
294 000 000 |
|
|
2. |
0511998599 |
Տավարի հեմոգլոբինի ալյուր HEMOGLOBIN POWDER 92B |
Ձկան կերի արտադրության մեջ օգտագործվող տավարի հեմոգլոբինի ալյուր (Hemoglobin powder 92B) բարձրարժեք սպիտակուցային և ֆունկցիոնալ հավելում: Հագեցված ամինաթթուներով, հատկապես լիզինով: |
կգ |
820 000 |
Գերմանիա |
Գերմանիա |
332 100 000 |
|
|
3. |
3204180000 |
Ներկանյութեր՝ ԱՍՏԱՔՍԱՆՏԻՆ, ձկան կերի արտադրության մեջ կիրառելու համար՝ ASTAFEED 10% AF/F |
Աստաքսանտինը (Astaxanthin) ձկան կերի մեջ օգտագործվող կարևորագույն ներկանյութեր: Բնական՝ միկրոջրիմուռներից (օր.՝ Haematococcus pluvialis) ● Սինթետիկ՝ քիմիական սինթեզով ● Տեսք՝ Կարմիրից մուգ կարմիր փոշի կամ միկրոգրանուլներ |
կգ |
6500 |
Հնդկաստան |
Շվեյցարիա |
263 630 000 |
|
|
4. |
1504209000 |
Ձկան յուղ /ԽԱՄՍԱ/ նախատեսված ձկան կերի արտադրության համար |
Ձկան կերի արտադրության մեջ օգտագործվող խամսայի (անչոուսի) ձկան յուղը բարձր էներգետիկ և կենսաբանական արժեք ունեցող հումք է: Տեխնիկական նկարագիրը. 1. Անվանում՝ Խամսայի ձկան յուղ (Anchovy fish oil) ● Հումք՝ խամսա (փոքր ծովային ձուկ) ● Ծագում՝ ծովային ● Վիճակ՝ հեղուկ, յուղային ● Գույն՝ բաց դեղինից մինչև մուգ շագանակագույն ● Հոտ՝ բնորոշ ձկան հոտ, առանց օտար հոտերի 2. Քիմիական կազմ ● Լիպիդներ (ճարպեր)՝ ≥ 99% ● Օմեգա-3 ճարպաթթուներ՝ ● Էյկոզապենտաենաթթու (EPA) ● Դոկոզահեքսաենաթթու (DHA) ●Հագեցած և չհագեցած ճարպաթթուներ՝ հավասարակշռված հարաբերակցությամբ ● Ազատ ճարպաթթուներ (FFA |
կգ |
600 000 |
Նորվեգիա |
Նորվեգիա |
648 000 000 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
1 642 640 000 |
||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |