ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄՈԴՈՒՍ ԳՐԱՆՈՒՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 955-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2026 թվականի N 955-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄՈԴՈՒՍ ԳՐԱՆՈՒՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՄՈԴՈՒՍ ԳՐԱՆՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ՄՈԴՈՒՍ ԳՐԱՆՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի մայիսի 9-ից մինչև 2027 թվականի մայիսի 8-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 2-ի N 955-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-վորը

Քա-նակը

Ծագման երկիրը

Արտահան- ման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու- թյուններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1․

4011209000

Բեռնատար մեքենաների անվադողեր

1. Ընդհանուր բնութագիր

● Անվանում՝ Բեռնատարների անվադողեր (Truck & Bus Radial Tires)

● Նպատակ՝ բեռի կրում, ճանապարհի հետ կպչունության

ապահովում և շարժման կայունություն

● Կիրառություն՝ բեռնատար մեքենաներ,

կիսակցորդներ, կցորդներ

հատ

650

Չինաստան

Չինաստան

62 910 000

 

2.

8708309109

Բեռնատար մեքենաների կցորդիչների արգելակային կոճղեր

Բեռնատար մեքենաների կցորդիչների արգելակային կոճղերը (brake pads / brake linings) հանդիսանում են արգելակային համակարգի հիմնական աշխատանքային տարրերից մեկը, որը ապահովում է շփման միջոցով շարժման դանդաղեցում կամ կանգնեցում։ Ստորև տեխնիկական բնութագիրը.

1. Անվանում՝ Արգելակային կոճղ (դիսկային համակարգերի համար)

● Կիրառություն՝ բեռնատարներ, կցորդներ

● Ֆունկցիա՝ շփման ուժի ստեղծում՝ արգելակման համար

● Տեսակներ՝

● դիսկային կոճղեր (Brake pads)

● 2. Կառուցվածք

● Հիմքային մետաղական թիթեղ (backing plate)՝ բարձր ամրության պողպատ

● Շփման շերտ (friction material)՝ բազմաբաղադրիչ

կգ

12 000

Չինաստան

Չինաստան

28 000 000

 

3.

8708309909

Բեռնատար մեքենաների քարշակների

Արգելակային կոճղեր

Բեռնատար մեքենաների քարշակների արգելակային կոճղերը (brake pads / brake linings) հանդիսանում են արգելակային համակարգի հիմնական աշխատանքային տարրերից մեկը, որը ապահովում է շփման միջոցով շարժման դանդաղեցում կամ կանգնեցում։

1. բնութագիր

● Անվանում՝ Արգելակային կոճղ

(դիսկային համակարգերի համար)

● Կիրառություն՝ բեռնատարներ, քարշակներ Ֆունկցիա՝ շփման ուժի

ստեղծում՝ արգելակման համար

● Տեսակներ

2. Կառուցվածք

● Հիմքային մետաղական թիթեղ (backing plate)՝ բարձր ամրության

պողպատ

Շփման շերտ (friction material)՝ բազմաբաղադրիչ

կգ

6 000

Չինաստան

Չինաստան

14 000 000

 

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

2102209000

Բուսական ծագման պրոտեին ալյուր INTRACO PL68

Ձկան կերի արտադրության մեջ օգտագործվող PL68 /single-cell protein/ պրոտեին: Տիպը միկրոբիալ սպիտակուց (SCP) Single cell Protein.

կգ

750 000

Բելգիա

Բելգիա

294 000 000

 

2.

0511998599

Տավարի հեմոգլոբինի ալյուր HEMOGLOBIN POWDER 92B

Ձկան կերի արտադրության մեջ օգտագործվող տավարի հեմոգլոբինի ալյուր (Hemoglobin powder 92B) բարձրարժեք սպիտակուցային և ֆունկցիոնալ հավելում: Հագեցված ամինաթթուներով, հատկապես

լիզինով:

կգ

820 000

Գերմանիա

Գերմանիա

332 100 000

 

3.

3204180000

Ներկանյութեր՝ ԱՍՏԱՔՍԱՆՏԻՆ, ձկան կերի արտադրության մեջ կիրառելու համար՝ ASTAFEED 10%

AF/F

Աստաքսանտինը (Astaxanthin) ձկան կերի մեջ օգտագործվող կարևորագույն ներկանյութեր: Բնական՝ միկրոջրիմուռներից (օր.՝ Haematococcus pluvialis)

● Սինթետիկ՝ քիմիական սինթեզով

● Տեսք՝ Կարմիրից մուգ կարմիր փոշի կամ միկրոգրանուլներ

կգ

6500

Հնդկաստան

Շվեյցարիա

263 630 000

 

4.

1504209000

Ձկան յուղ

/ԽԱՄՍԱ/

նախատեսված

ձկան կերի արտադրության համար

Ձկան կերի արտադրության մեջ

օգտագործվող խամսայի (անչոուսի) ձկան յուղը բարձր էներգետիկ և

կենսաբանական արժեք ունեցող հումք է: Տեխնիկական նկարագիրը.

1. Անվանում՝ Խամսայի ձկան յուղ (Anchovy fish oil)

● Հումք՝ խամսա (փոքր ծովային ձուկ)

● Ծագում՝ ծովային

● Վիճակ՝ հեղուկ, յուղային

● Գույն՝ բաց դեղինից մինչև մուգ շագանակագույն

● Հոտ՝ բնորոշ ձկան հոտ, առանց օտար հոտերի 2. Քիմիական կազմ

● Լիպիդներ (ճարպեր)՝ ≥ 99%

● Օմեգա-3 ճարպաթթուներ՝

● Էյկոզապենտաենաթթու (EPA)

● Դոկոզահեքսաենաթթու (DHA)

●Հագեցած և չհագեցած ճարպաթթուներ՝ հավասարակշռված հարաբերակցությամբ

● Ազատ ճարպաթթուներ (FFA

կգ

600 000

Նորվեգիա

Նորվեգիա

648 000 000

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

           

1 642 640 000

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


03.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ