ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2026 թվականի N 966-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1583-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների (միջոցառումների) ծրագիրը հաստատելու մասին» N 1583-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N 2 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 966-Լ որոշման |
Աղյուսակ 2. ԱՏՏԵ-ին ինտեգրման ենթակա առաջնային թեմատիկ տարածական տվյալների խմբեր
|
Թեմատիկ տարածական տվյալների խումբ |
Կատարող մարմին |
Համակատարող մարմին (ներ) |
|
Կապ և հեռահաղորդակցում |
ԲՏԱՆ |
ԿԿ |
|
Էներգետիկա |
ՏԿԵՆ |
ԿԿ |
|
Գազամատակարարում |
ՏԿԵՆ |
ԿԿ |
|
Տրանսպորտային ցանց (նավիգացիոն քարտեզ) |
ՏԿԵՆ |
ԿԿ |
|
Ճանապարհատրանսպորտային պատահարներ |
ՏԿԵՆ, ՆԳՆ |
ԿԿ |
|
Հանրային տրանսպորտի երթուղիներ և կանգառներ |
ՏԿԵՆ |
ԿԿ |
|
Երկրաբանություն |
ՏԿԵՆ |
ԿԿ |
|
Հանքալեռնային արդյունաբերություն |
ՏԿԵՆ |
ԿԿ |
|
Այլընտրանքային էներգետիկա |
ՏԿԵՆ |
ԿԿ |
|
Հանրային ծառայությունների օբյեկտներ |
ՏԿԵՆ, ԿԳՄՍՆ, ՆԳՆ |
ԿԿ |
|
Ջրամատակարարում և ջրահեռացում |
ՏԿԵՆ, ՇՄՆ |
ԿԿ |
|
Զբոսաշրջություն / տուրիզմ |
ԷՆ |
ԿԿ |
|
Ներդրումային և տնտեսական զարգացման գոտիներ |
ԷՆ |
ԿԿ |
|
Արդյունաբերական գոտիներ |
ԷՆ |
ԿԿ |
|
Հողեր (հողային ծածկույթ) |
ԷՆ, ՇՄՆ |
ԿԿ |
|
Հողերի դեգրադացիա և հողաբարելավման միջոցառումներ |
ՇՄՆ |
ԿԿ |
|
Ջրագրություն |
ՇՄՆ |
ԿԿ |
|
Ջրավազանային կառավարում |
ՇՄՆ |
ԿԿ |
|
Անտառներ և անտառային ռեսուրսներ |
ՇՄՆ |
ԿԿ |
|
Բնության հատուկ պահպանվող տարածքներ |
ՇՄՆ |
ԿԿ |
|
Կլիմա |
ՇՄՆ |
ԿԿ |
|
Օդերևութաբանական տարրեր |
ՇՄՆ |
ԿԿ |
|
Շրջակա միջավայրի աղտոտվածություն և մոնիթորինգ |
ՇՄՆ |
ԿԿ |
|
Մակերևութային ծածկույթ (land cover) |
ՇՄՆ |
ԿԿ |
|
Բուսական աշխարհ |
ՇՄՆ |
ԿԿ |
|
Կենդանական աշխարհ |
ՇՄՆ |
ԿԿ |
|
Քաղաքաշինական փաստաթղթեր |
ՔԿ |
ԿԿ |
|
Թույլտվություններ |
Ոլորտային լիազոր մարմիններ |
ԿԿ |
|
Բնակչության տեղաբաշխվածություն |
ՎԿ, ՏԿԵՆ |
ԿԿ |
|
Բնական և տեխնածին ռիսկերի գոտիներ |
ՆԳՆ |
ԿԿ |
|
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ |
ԿԳՄՍՆ |
ԿԿ |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
03.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2026 թվական: