Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2026 թվականի N 943-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացների շրջանակներում գնման ընթացակարգի մասնակիցների կողմից ներկայացվող հայտի, իսկ ընտրված մասնակցի կողմից պայմանագրի և որակավորման ապահովման չափերը կամ դրանց ներկայացման անհրաժեշտության առկայությունը կամ բացակայությունը, կանխավճարի չափը և մարման կարգը, ինչպես նաև պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները սահմանվում են գնման հայտերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
02.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |