Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2026 թվականի N 950-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետով հաստատված N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 1-ին կետով հաստատված N 12 հավելվածում հարցաշարի՝
ա. 1-ին կետի «Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը» սյունակում «4-րդ հոդված, 1-ին կետ» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր» բառերով,
բ. 2-րդ կետի «Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը» սյունակում «4-րդ հոդվածի 2-րդ կետ» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր» բառերով.
3) որոշման 1-ին կետով հաստատված N 13 հավելվածը «ԱՏԳ ԱԱ 7214 99 - ից,» բառերից հետո լրացնել «7214 20 000 0,» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
02.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի N 950-Ն որոշման |
|
«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Ստուգաթերթ
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ՏԳՏԴ-ի C26, C33, D35, M71, G46, G47, 86, E36 ծածկագրեր)
____ __________ 20 թ.
|
______________________________________ |
_____________________ |
____________________ |
|
(տեսչական մարմնի անվանումը) |
(գտնվելու վայրը) |
(հեռախոսահամարը) |
|
|
_________________ |
____________________________________ | ||||
|
Անձնական կոդ |
(պաշտոնը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|
|
____________________ |
_______________________________________ | ||||
|
Անձնական կոդ |
(պաշտոնը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|
|
____________________ |
________________________________________ | ||||
|
Անձնական կոդ |
(պաշտոնը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|
Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20 թ. |
ավարտը _________________20 թ. | |||||||||
|
__________________________________________ |
| |||||||||
|
տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) |
(ՀՎՀՀ) | |||||||||
| ___________________________________ | ||||||||||
| ___________________________________ | ||||||||||
| ___________________ |
___________________________________ | |||||||||
|
(պետռեգիստրի համարը) |
(տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը) | |||||||||
| _____________________________________________ | __________________ | |||||||||
|
տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
(հեռախոսահամարը) | |||||||||
| ____________________________________________________________ | ________________________ | |||||||||
|
(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) |
(հեռախոսահամարը) |
| Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _______20 թ. | համարը __________ |
Ստուգման նպատակը/Ընդգրկված հարցերի համարներ
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
|
NN ը/կ |
Հարցը |
Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը |
Ստուգման անցկացման մեթոդը |
Կշիռը |
Մեկնաբա- նություններ |
Պատասխան | ||
|
այո |
ոչ |
չ/պ | ||||||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
1. |
Արդյո՞ք օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա շահագործվող չափման միջոցի տեսակը հաստատված է, այդ չափման միջոցը ստուգաչափված է: |
«Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9.1-ին հոդվածի 1-ին մաս, 9.2-րդ հոդվածի 1-ին մաս |
փաստաթղթային, տեսազննում |
13.0 |
||||
|
2. |
Արդյո՞ք ստուգաչափման դրոշմը վնասված չէ: |
Օրենքի 9.2-րդ հոդվածի 6-րդ մաս |
տեսազննում |
10.0 |
||||
|
3. |
Արդյո՞ք չեն շուկայահանվել կամ չեն շահագործվում չափման միջոցներ, որոնք թեև տեսակը հաստատված և ստուգաչափված են, սակայն չեն համապատասխանում չափագիտական կանոններին և նորմերին։ |
Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ |
աշխատանքային չափանմուշի կիրառում |
18.0 |
||||
|
4. |
Արդյո՞ք տրված կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում պահպանվել են և (կամ) առանց տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասված կամ հանված չէ: |
Օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մաս |
տեսազննում |
7.0 |
||||
|
5. |
Արդյո՞ք արտադրանքը շուկայահանվել է միայն չափման միջոցի տեսակի հաստատման և առաջնային ստուգաչափման վերաբերյալ փաստաթղթերը ստանալուց հետո։ |
ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 60-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետ |
փաստաթղթային |
2.0 |
||||
|
1 |
«Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է |
v |
||
|
2 |
«Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում |
v |
||
|
3 |
«Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում |
v |
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 60-Ն որոշում:
Ստուգաթերթը լրացրին՝
|
տեսչական մարմնի ծառայող |
___________________ |
_______________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
|
տեսչական մարմնի ծառայող |
___________________ |
_______________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
|
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար |
___________________ |
________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
______ ________________20 թ.»:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
02.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2026 թվական: