ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0168 Ն. 19.06.2026
|
19 հունիսի 2026 թվականի |
թիվ 168-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել առավելագույն տոկոսադրույքի հաշվարկման ժամանակ կապիտալի գործիքներով ներգրավված միջոցների ներառման կարգը,
հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի 11-րդ, 12-րդ և 24-րդ հոդվածները,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը» հաստատելու մասին թիվ 68-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում ««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 24-րդ հոդվածները» բառերից հետո «՝» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել « «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասը՝» բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգի» 3.4 կետի՝
1) 16-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,
2) 16-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ ենթակետ.
«17) «Կապիտալի կազմում ներառվող անժամկետ պարտավորություններ:»,
3) 17-րդ ենթակետից հետո, նոր տողից լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասություն.
«Ընդ որում, սույն կետի «Ժամկետայնությունը» սյունակի «Կապիտալի կազմում ներառվող անժամկետ պարտավորություններ» տարբերակում լրացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ով սահմանված առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի կազմում ներառվող պարտավորությունները:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ա. Նուրբեկյան |
|
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2026 թվական: