ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«30» հունիսի 2026 թ. |
N 22-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 128-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված) II բաժնի՝
1) 5-րդ կետում «նախահաշվային փաստաթղթերն ու անձնագիրը» բառերը փոխարինել «նախահաշվային փաստաթղթերը, տեխնիկական մասնագրերն ու անձնագիրը» բառերով, «նախահաշվային փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «, տեխնիկական մասնագրերը» բառերը,
2) 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետ.
«9. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման ճարտարապետահատակագծային առաջադրանքները, շինարարության թույլտվությունները, շինարարության ավարտական և շահագործման ակտերը:»:
2. Հավելվածի 2-րդ և 3-րդ աղյուսակներում «Շինարարական աշխատանքների ծավալաթերթ և նախահաշիվ» բառերը փոխարինել «Շինարարական աշխատանքների ծավալաթերթ, նախահաշիվ և տեխնիկական մասնագիր» բառերով։
3. Հավելվածի IV բաժնի 5-րդ կետի՝
1) 2-րդ ենթակետի.
ա․ «Տեքստային նյութեր» գլխի առաջին նախադասությունում «տեղեկություններ տարածքի բարեկարգման» բառերը փոխարինել «տարածքի համալիր բարեկարգման տարրերի և դրանց ծավալների հստակ նկարագրությունը՝ նվազագույնը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 4 հավելվածի 3-րդ բաժնի 8-րդ կետի 1-7-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված ծավալով» բառերով,
բ. «Գծագրական նյութեր» գլխի առաջին նախադասությունում «բարեկարգման, կանաչապատման լուծումները» բառերը փոխարինել «տարածքի համալիր բարեկարգման և կանաչապատման լուծումները՝ նվազագույնը ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 4 հավելվածի 3-րդ բաժնի 8-րդ կետի 1-7-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների մասով» բառերով, իսկ «, եթե այդպիսիք նախատեսված են» բառերը հանել,
2) 3-րդ ենթակետի «Ներքին մակերեսների (միջավայրի) կահավորանքի, գույքի և սարքավորումների (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների) տեղաբաշխման, ինտերիերի գեղարվեստական ձևավորման, հարդարանքի հատակագծային, կոնստրուկտիվ, ինժեներական և ճարտարապետական լուծումներ» գլխի «Գծագրական նյութեր» ենթագլխի «բ» պարբերությունում «և միջսենյակային» բառերը հանել, «բաց պատշգամբների պատերի» բառերից հետո լրացնել «, առաստաղի» բառը, իսկ «լուծումներ» բառից հետո լրացնել «և մասնագրեր» բառերը,
3) 4-րդ ենթակետի.
ա. «Էլեկտրամատակարարման համակարգ» գլխի «Գծագրական նյութեր» ենթագլխի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«է. բազմաբնակարան շենքի դեպքում էլեկտրամատակարարման ներքին հաղորդակցուղու (խողովակաշարի/մալուխի) բնակարանի մուտքին կամ կանգնակին մոտեցման ուրվագիծ։»,
բ․ «Ջրամատակարարման համակարգ» գլխի «Գծագրական նյութեր» ենթագլխի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ. բազմաբնակարան շենքի դեպքում ջրամատակարարման ներքին հաղորդակցուղու (խողովակաշարի) բնակարանի մուտքին կամ կանգնակին մոտեցման ուրվագիծ։»,
գ. «Կապի համակարգեր» գլխի «Գծագրական նյութեր» ենթագլխի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ. բազմաբնակարան շենքի դեպքում համացանցի ներքին հաղորդակցուղու (խողովակաշարի/մալուխի) բնակարանի մուտքին կամ կանգնակին մոտեցման ուրվագիծ։»,
դ. «Գազամատակարարման համակարգեր» գլխի «Գծագրական նյութեր» ենթագլխի «ե» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
4) 6-րդ ենթակետի.
ա. 1-ին պարբերությունում ««Շինարարական արտադրության կազմակերպում» ՀՀՇՆ I-3.01.01-08» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-05-2026 «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերի» բառերով,
բ. «Գծագրական նյութեր» գլխի «գ» պարբերությունում «նախագծանախահաշվային փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «և տեխնիկական մասնագրերի» բառերը, «դ» պարբերությունում «նախահաշիվ» բառից հետո լրացնել «և տեխնիկական մասնագիր» բառերը,
5) 12-րդ ենթակետի.
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12) ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԱԹԵՐԹ, ՆԱԽԱՀԱՇԻՎ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՐ»,
բ. 1-ին պարբերությունում «հավաք ամփոփագրերը» բառերից հետո լրացնել «և տեխնիկական մասնագրերը» բառերը,
գ. 1-ին պարբերության «բ» կետում «ՀՀ ՔՆ 2008 թվականի հունվարի 14-ի N 09-Ն հրամանով հաստատված կարգին» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 31-Ն հրամանին» բառերով,
6) 12-րդ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«Տեխնիկական մասնագրերը ներառում են նախագծվող օբյեկտում կիրառվող շինարարական նյութերի, արտադրանքի և կոնստրուկցիաների երկրաչափական և ֆիզիկամեխանիկական բնութագրերի վերաբերյալ հստակ և չափելի տեղեկատվություն (այդ թվում կատարելով հղումներ գործող տեխնիկական փաստաթղթերին), որոնք կազմվում և ձևավորվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 31-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան»։
4․ Սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետը, 2-րդ կետը, 3-րդ կետի 4-րդ ենթակետի «բ», 5-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները ու 6-րդ ենթակետն ուժի մեջ են մտնում 2027 թվականի ապրիլի 1-ից։
5. Սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետը, 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերը, 4-րդ ենթակետի «ա» և 5-րդ ենթակետի «գ» պարբերություններն ուժի մեջ են մտնում սույն հրամանի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
6/30/2026 |
Ե. ՎարդանՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հուլիսի 2026 թվական: