ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
«25» «հունիսի» 2026 թվական |
N 207-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության Ձևը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1 թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 112-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) Հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածների վերնագրերի «ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ» բառը փոխարինել «ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ» բառերով.
3) Հրամանի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում և Հրամանի N 2 հավելվածի 1-ին կետում «օգտագործման» բառը փոխարինել «պահման, օգտահանման» բառերով.
4) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի վարչական վիճակագրական հաշվետվության ձևի՝
ա. տիտղոսաթերթի «տեղադրում» բառը փոխարինել «պահում, օգտահանում կամ հեռացում» բառերով,
բ. տիտղոսաթերթը «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ կազմակերպություններ)» բառերով, իսկ «Համայնքը __________ /__/__/__/__/» բառերից հետո՝ «Բնակավայրը ____________» բառերով,
գ. 1-ին բաժնի վերնագրից «, տոննա» բառը հանել,
դ. 1-ին բաժնի աղյուսակի թիվ 2 և թիվ 4 սյունակների վերնագրերում, 2-րդ բաժնի աղյուսակի թիվ 205, 206, 208, 209 և 211 տողերում, 3-րդ բաժնի աղյուսակի թիվ 4, 6, 8 և 9 սյունակների վերնագրերում «այլ կազմակերպություններ» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «այլ անձինք» բառերի համապատասխան հոլովաձևերով,
ե. 1-ին բաժնի աղյուսակի թիվ 6 սյունակի և 3-րդ բաժնի աղյուսակի թիվ 10 սյունակի վերնագրերում «թափոնակուտակիչներ» բառը փոխարինել «թափոնների տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր և տեղադրվել» բառերով,
զ. 1-ին բաժնի աղյուսակի թիվ 4 և 3-րդ բաժնի աղյուսակի թիվ 9 սյունակների վերնագրերում «Տրվել է» բառերը փոխարինել «Փոխանցվել են» բառերով,
է. 1-ին բաժնի աղյուսակի «Բ» սյունակի թիվ 106 տողը «Ոչ վտանգավոր թափոններ» բառերից հետո լրացնել «(V դասի)» բառերով,
ը. 1-ին բաժնի աղյուսակի թիվ 7 սյունակի վերնագրում «Օգտագործված (օգտահանված թափոններ)» բառերը փոխարինել «Օգտահանված կամ վերամշակված թափոններ» բառերով,
թ. 2-րդ բաժնի աղյուսակի թիվ 203 տողում «օգտագործման (օգտահանման) նախապատրաստման դիմաց» բառերը փոխարինել «թափոնների օգտահանման կամ վերամշակման համար» բառերով,
ժ. 2-րդ բաժնի աղյուսակի թիվ 204 տողում «թափոնակուտակիչներ» բառը փոխարինել «թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղեր» բառերով, իսկ «դիմաց» բառը՝ «կամ պահման համար» բառերով,
ժա. 2-րդ բաժնի աղյուսակի թիվ 205 տողում «տրված» բառը փոխարինել «փոխանցված» բառով,
ժբ. 2-րդ բաժնի աղյուսակի թիվ 208 տողում «ընդունման» բառը փոխարինել «ստացման» բառով,
ժգ. 2-րդ բաժնի աղյուսակի թիվ 209 տողում «տրամադրելու» բառը փոխարինել «փոխանցելու» բառով,
ժդ. 2-րդ բաժնի աղյուսակի թիվ 210 և թիվ 211 տողերը «վերամշակումից» բառից առաջ լրացնել «օգտահանումից կամ» բառերով, իսկ թիվ 210 տողը «ստացված» բառից հետո՝ «երկրորդային հումքի,» բառերով,
ժե. 3-րդ բաժնի աղյուսակի «Ե» սյունակի վերնագրում «Տեխնոլոգիական պրոցեսը կամ արտադրությունը» բառերը փոխարինել «Գործընթացը կամ տեղամասը» բառերով, իսկ թիվ 1 սյունակի վերնագրում «Արտադրական հարթակների տեսակը» բառերը՝ «Թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղերի, թափոնների կուտակման վայրի կամ օբյեկտի համառոտ նկարագիրը» բառերով,
ժզ. 3-րդ բաժնի աղյուսակի թիվ 5 և թիվ 6 սյունակների վերնագրում «Օգտագործված (օգտահանված)» բառերը փոխարինել «Օգտահանված կամ վերամշակված» բառերով,
ժէ. 3-րդ բաժնի աղյուսակից հետո «200….թ.» բառերը փոխարինել «20__թ.» բառերով.
5) Հրամանի N 2 հավելվածի 1-ին կետի`
ա. «հաշվետվությունը» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ հաշվետվություն)» բառերը,
բ. 1-ին ենթակետի «ա» և «ը» պարբերությունները «թափոնների» բառից առաջ լրացնել «(կուտակված և պահվող)» բառերով,
գ. 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «այլ կազմակերպություններից» բառերը փոխարինել «այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից (սույն իրավական ակտի շրջանակներում՝ այլ անձինք)» բառերով,
դ. 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «օբյեկտում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառով, իսկ նույն պարբերությունը «առաջացած» բառից հետո լրացնել «(գոյացած)» բառով,
ե. 1-ին ենթակետի «դ» և «ե», 2-րդ ենթակետի «բ», «գ», «ե», «զ», «ը», «թ», «ժ» և «ժա» պարբերություններում «այլ կազմակերպություններ» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «այլ անձինք» բառերի համապատասխան հոլովաձևերով,
զ. 1-ին ենթակետի «դ» և 2-րդ ենթակետի «ե» պարբերություններում «տրված» բառը փոխարինել «փոխանցված» բառով,
է. 1-ին ենթակետի «զ» պարբերությունում «թափոնակուտակիչներ» բառը փոխարինել «թափոնների տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր» բառերով, իսկ նույն պարբերությունը «տրանսպորտային միջոցներով» բառերից հետո լրացնել «և տեղադրվել է» բառերով,
ը. 1-ին ենթակետի «է» պարբերությունում «օգտագործված (օգտահանված)» բառերը փոխարինել «օգտահանված (որպես երկրորդային նյութական կամ էներգետիկ ռեսուրս օգտագործված) կամ վերամշակված» բառերով,
թ. 2-րդ ենթակետի «բ», «գ», «զ», «ժ» և «ժա» պարբերություններում «ընդունված» բառը փոխարինել «ստացված» բառով, իսկ «զ» և «ը» պարբերություններում «ընդունման» բառը՝ «ստացման» բառով,
ժ. 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում «օգտագործման (օգտահանման)» բառերը փոխարինել «օգտահանման կամ վերամշակման» բառերով,
ժա. 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում «թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման» բառերը փոխարինել «հատուկ հատկացված տեղեր տեղափոխելու և տեղադրելու կամ պահելու» բառերով,
ժբ. 2-րդ ենթակետի «է» պարբերությունում «և օգտագործման» բառերը փոխարինել «կամ օգտահանման» բառով,
ժգ. 2-րդ ենթակետի «թ» պարբերությունում «իրենց թափոնների տրամադրման» բառերը փոխարինել «կազմակերպության թափոնները նրանց փոխանցելու» բառերով,
ժդ. 2-րդ ենթակետի «ժ» և «ժա» պարբերությունները «վերամշակումից» բառից առաջ լրացնել «օգտահանումից կամ» բառերով,
ժե. 3-րդ ենթակետի «դ» պարբերությունում «տեխնոլոգիական պրոցեսի կամ արտադրության լրիվ» բառերը փոխարինել «գործընթացի կամ կազմակերպության տեղամասի» բառերով,
ժզ. 3-րդ ենթակետի «ե» պարբերությունը «վիճակը» բառից հետո լրացնել «և ֆիզիկական ձևը» բառերով, իսկ «փոշենման)» բառից հետո՝ «, գազային (սեղմված գազեր՝ ճնշման տակ, հեղուկացված գազեր՝ տարաներով)» բառերով,
ժէ. 3-րդ ենթակետի «զ» պարբերությունում «տարածքում գտնվող թափոնակուտակչի նկարագիրը» բառերը փոխարինել «կողմից թափոնների տեղադրման կամ պահման համար օգտագործվող հատուկ հատկացված տեղերի, թափոնների կուտակման վայրի կամ օբյեկտի համառոտ նկարագիրը՝ անվանումը, տեսակը» բառերով, իսկ «կարգին» բառը՝ «հրահանգին» բառով.
6) Հրամանի N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.
«2. Հաշվետվության համապատասխան բաժիններում թափոնների քանակները ներկայացվում են տոննաներով՝ ստորակետից հետո երեք նիշի ճշտությամբ, իսկ թափոնի քանակի վերաբերյալ տվյալի բացակայության դեպքում նշվում է «0» թիվը։»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. Մեյմարյան |
|
Երևան |
6/25/2026 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հուլիսի 2026 թվական: