ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3058-Ա |
«22» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐ ՆՈՐՔ, ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.29/6 ՇԵՆՔԻ Հ.2/15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուսաննա Կուջոյանի դիմումը` Նոր Նորք, Մոլդովական փողոցի հ.29/6 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.2/15 հասցեում գտնվող տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20032019-01-0364 վկայական) գործառական նշանակությունը բնակելի դասակարգելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել «Արտյոմ Ոսկանյան» ԱՁ-ի կողմից տրամադրված շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/69223-25 եզրակացությունը.
1. Նոր Նորք, Մոլդովական փողոցի հ.29/6 շենքի, սեփականության իրավունքով Սուսաննա Կուջոյանին պատկանող հ.2/15 հասցեում գտնվող տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /քննարկվող տարածքն օժտված է կոմունալ հարմարություններով և շինության հատակագծային լուծումները համապատասխանում են բնակարանների համար «ՀՀՇՆ 31-01-2014» նախատեսված նորմերին և պահանջներին/:
2. Հանձնարարել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել բնակելի նշանակության:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Նորք Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |