ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 հունիսի 2026 թ. |
N 605-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 2,000,000,000 (երկու միլիարդ) դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 200,000 (երկու հարյուր հազար) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 10,000 (տասը հազար) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:
2. «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 18,188,380,000 (տասնութ միլիարդ հարյուր ութսունութ միլիոն երեք հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 1,818,838 (մեկ միլիոն ութ հարյուր տասնութ հազար ութ հարյուր երեսունութ) հատ 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. հունիսի 23 Երևան |
|
Հավելված |
|
Կազմված է -------------2026 թ. և բաղկացած է 2 թերթից Տպագրված է ընդամենը 5 օրինակ Օրինակ _____ |
|
Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 23 հունիսի 2026 թ. N 605-Ա որոշմամբ
ՀՀ Երևանի քաղաքապետ՝
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 15.12.2011 թ. գրանցված կանոնադրության թիվ ____.___ փոփոխությունը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից
__________________
“____”_____ 2026 թ. |
«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(փոփոխություն)
2026 թ.
Ընկերության կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 18,188,380,000 (տասնութ միլիարդ մեկ հարյուր ութսունութ միլիոն երեք հարյուր ութսուն հազար) դրամ, որը կազմում է 1,818,838 (մեկ միլիոն ութ հարյուր տասնութ հազար ութ հարյուր երեսունութ) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 (տասը հազար) դրամ:
Բոլոր 1,818,838 բաժնետոմսերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին»:
Սույն փոփոխությունը հանդիսանում է «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության՝ 15.12.2011 թ. պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը: