ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 հունիսի 2026 թ. |
N 609-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 18,900,000 (տասնութ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 18,893,347 (տասնութ միլիոն ութ հարյուր իննսուներեք հազար երեք հարյուր քառասունյոթ) դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 2,257 (երկու հազար երկու հարյուր հիսունյոթ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 8,371 (ութ հազար երեք հարյուր յոթանասունմեկ) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:
2. «Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 41,997,307 (քառասունմեկ միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար երեք հարյուր յոթ) ՀՀ դրամ, որը կազմում է 5,017 (հինգ հազար տասնյոթ) հատ 8,371 (ութ հազար երեք հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. հունիսի 23 Երևան |
|
Հավելված |
|
Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 23 հունիսի 2026 թ. N 609-Ա որոշմամբ
ՀՀ Երևանի քաղաքապետ՝
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Կազմված է ------------------2026 թ. և բաղկացած է 2 թերթից Տպագրված է ընդամենը 5 օրինակ Օրինակ _____
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ 28.02.1996 թ., գրանցման N 278.140.01475 վկայական N 01 Ա 022800 ՀՎՀՀ 00404386 24.05.2010 թ. գրանցված կանոնադրության թիվ ____.___ փոփոխությունը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից
____________________
“____”_____ 2026 թ. |
«ԵՐԵՎԱՆԻ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(փոփոխություն)
2026 թ.
Ընկերության կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 41,997,307 (քառասունմեկ միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար երեք հարյուր յոթ) դրամ, որը կազմում է 5,017 (հինգ հազար տասնյոթ) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 8,371 (ութ հազար երեք հարյուր յոթանասունմեկ) դրամ:
Բոլոր 8,371 բաժնետոմսերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին»:
Սույն փոփոխությունը հանդիսանում է «Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության՝ 24.05.2010 թ. պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը: