ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 հունիսի 2026 թ. |
N 617-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի «Վարչական օբյեկտների կառուցում և հիմնանորոգում» ծրագրով ձեռք բերված 17,799,600 (տասնյոթ միլիոն յոթ հարյուր իննսունինը հազար վեց հարյուր դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով թվով 2 (երկու) վերելակները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոն» ՓԲ ընկերությանը:
2. Երևանի քաղաքապետին` ապահովել «Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոն» ՓԲ ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. հունիսի 23 Երևան |