ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 77-րդ հոդվածի 18-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովների՝ դատավոր չհանդիսացող անդամների պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո Ընդհանուր ժողովի կողմից սույն օրենսգրքի 77.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հանձնաժողովի անդամ չընտրվելու դեպքում նրանց ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդը տասնօրյա ժամկետում:»:
Հոդված 2. Օրենքի 146-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առիթներով գործի քննության և լուծման համար օրենքով նախատեսված առավելագույն ժամկետի խախտման վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում վարույթ հարուցող մարմինը կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հունիսի 25 Երևան ՀՕ-245-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2026 թվական: