ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 1993 թ. N 25
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 305, ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 384 ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 448 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1992 թվականի սոցիալ-տնտեսական նպատակային, գործառական ծրագրերի և հայեցակարգերի մշակման մասին» N 305 որոշման`
Հայաստանի Հանրապետության 1992 թվականի սոցիալ-տնտեսական նպատակային ծրագրերի ցանկում`
թափոնների և երկրորդային ռեսուրսների օգտագործման ծրագրի ներկայացման ժամկետը սահմանել 1993 թվականի մայիսի 30-ը.
ջրային ռեսուրսների օգտագործման ծրագրի ներկայացման ժամկետը սահմանել 1993 թվականի հունիսի 30-ը:
2. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ամրացման նպատակային ծրագրի մշակման մասին» N 384 որոշման, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ամրացման ծրագրի ներկայացման ժամկետը սահմանել 1993 թվականի հուլիսի 30-ը:
3. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 23-ի N 305 որոշման փոփոխման և 1992 թվականին մշակվող ծրագրերի և հայեցակարգերի մշակման ֆինանսավորման մասին» N 448 որոշման`
ա) Հայաստանի Հանրապետության 1992 թվականի սոցիալ-տնտեսական նպատակային ծրագրերի ցանկում`
փախստականների սոցիալ-տնտեսական հարցերի լուծման ծրագրի ներկայացման ժամկետը սահմանել 1993 թվականի մարտի 30-ը.
բ) Հայաստանի Հանրապետության 1992 թվականի գործառական (ֆունկցիոնալ) ծրագրերի ցանկում`
բյուջետային, բանկային, վարկային և հարկային բարեփոխումների ծրագրի ներկայացման ժամկետը սահմանել 1993 թվականի ապրիլի 30-ը.
տարածքային կառավարման և տնտեսական քաղաքականության ծրագրի ներկայացման ժամկետը սահմանել 1993 թվականի մարտի 30-ը:
4. Ծրագրերի գլխավոր մշակողներին` ծրագրերի նախագծերը պատվիրատու կազմակերպություններին ներկայացնել սահմանված ժամկետներից երկու ամիս առաջ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 25-ի N 448 որոշման համաձայն ծրագրերի և հայեցակարգերի մշակման ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի նախագծով գիտության և տեխնիկայի հատվածով նախատեսված միջոցների հաշվին, այդ նպատակով 1992 թվականին նախատեսված, բայց չիրացված գումարների չափով, հաշվի առնելով հետագա ինդեքսավորումը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉի պաշտոնակատար |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |